Saturday, 20 04 2024
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին

Կլիմկո-Լևոն Հայրապետյան. կապ կա՞

Հայաստանյան լրահոսի օրվա թեման, անկասկած, Լևոն Հայրապետյանի ձերբակալությունն է Ռուսաստանում: Ծնունդով արցախցի հայ միլիոնատեր, որը հարստացել է Ռուսաստանում, բայց ըստ էության իր գործունեությամբ շոշափելիորեն տարբերվել է Ռուսաստանում հարստացած հայաստանցի մի շարք օդիոզ դեմքերից՝ դրսևորելով, այսպես ասած, համեմատաբար անկախ վարք: Լևոն Հայրապետյանը մեծ բարեգործական ծրագրեր է իրականացրել Լեռնային Ղարաբաղում՝ լինելով ղարաբաղյան պետականության կայացմանը նպաստած գործիչներից մեկը:

Նրա ձերբակալության մասին մի շարք տարբեր վարկածներ, արձանագրումներ և ենթադրություններ են ի հայտ եկել հայկական մամուլում: Թե որն է այս ամենում իրականությանը մոտ և ինչն է անհավանական՝ ժամանակի ընթացքում ավելի պարզ կերևա: Սակայն Լևոն Հայրապետյանի ձերբակալության ժամանակի առումով հարկ ենք համարում արձանագրել մի շատ հետաքրքիր զուգադիպություն:

Մի քանի օր առաջ Հայաստանում անակնկալ կերպով հայտնի դարձավ Հայաստանում ռուսական խոշոր ընկերություններից մեկի՝ «ԱրմենՏելի» թոփ-մենեջեր, նախկին գործադիր տնօրեն Իգոր Կլիմկոյի դեմ քրեական գործի մասին: Գործը հարուցվել է ամիսներ առաջ, վերաբերում է միլիոնավոր դոլարների չարաշահման, սակայն այդ մասին հրապարակայնորեն հայտարարվել է մի քանի օր առաջ, հայտարարվել է նաև Կլիմկոյի հանդեպ հետախուզում:

Սա իրապես արտառոց երևույթ է Հայաստանում, քանի որ Հայաստանում գործունեություն ծավալող ռուսական խոշորագույն ընկերությունների թոփ-մենեջերները, այսպես ասած, անձեռնմխելի են երևի թե ավելի, քան Հայաստանի ցանկացած պաշտոնյա: Հայաստանում այդ մենեջերների, նրանց ղեկավարած ընկերությունների գործունեությունը «անքննելի ճանապարհների» է նման, որոնց վրա ոչ ոք իրավունք չունի հայտնվելու:

Եվ ահա հանկարծ հայտարարվում է Կլիմկոյի դեմ քրգործի և հետախուզման մասին: Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում շատ ուշագրավ է Կլիմկոյի հանդեպ Հայաստանում հարուցված քրեական գործի հրապարակայնացման ֆոնին: Հրապարակայնացումը ըստ էության նշանակում է, որ հասել են մի անշրջելի կետի: Այսինքն՝ ամիսներ շարունակ միգուցե փորձ է արվել պայմանավորվել ռուսական կողմի հետ, սակայն պայմանավորվածությունները չեն ստացվել, և հայկական կողմը գուցե որոշել է արդեն հրապարակել, ինչը նշանակում է որոշակի աստիճանի առնվազն անդառնալիություն:

Եվ ահա այդ քայլից հետո հանկարծ Ռուսաստանում ձերբակալվում է հայաստանցի գործարար, հայազգի գործարար, որը նաև շատ մեծ դերակատարում է ունեցել, այսպես ասած, քաղաքական նշանակության հարցերում:

Ըստ էության այնպիսի տպավորություն է, որ սա կարող է լինել Կլիմկոյի դեմ հարուցված գործի Ռուսաստանի պատասխանը: Այսինքն՝ այստեղ, իհարկե, խնդիրը Կլիմկոն չէ, պարզապես հայկական մամուլում հայտնվել են տեղեկություններ, որ գործը շատ ավելի ընդգրկուն է և շատ լայն մեխանիզմներ ու անուններ է շոշափում: Այսինքն՝ միայն Կլիմկոյի «թասիբի» համար գուցե և Ռուսաստանը չգնար կոշտ պատասխանի. այստեղ, ամենայն հավանականությամբ, այլ՝ կարևոր հարցեր են շոշափվում:

Մյուս կողմից՝ «թասիբն» էլ քիչ բան չէ, քանի որ Հայաստանում ըստ էության խախտվել է ռուսական թոփ-մենեջերների գործունեության անձեռնմխելիության սկզբունքը, այսինքն՝ հարված է հասցվել Ռուսաստանի ամենակարողությանը, իսկ դա Ռուսաստանի համար գերկարևոր հոգեբանական գործոն է հայ հասարակության հետ աշխատանքում, և կարող էր այդ գործոնի հանդեպ «ոտնձգությունը» Ռուսաստանին կոշտ պատասխանների մղել:

Կրկնում ենք. այս ամենն, իհարկե, անակնկալ ձերբակալության հավանական տարբերակներից մեկն է, այսինքն՝ ենթադրություն՝ ելնելով ժամանակագրական ուշագրավ «պատճառահետևանքային» հաջորդականությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում