Քեմերոն Դիասը և Ջեյսոն Սիգելը հուլիսի 14-ին Նյու Յորքում «Տնային տեսանյութ» ֆիլմի պրեմիերայից հետո կոպիտ են վարվել սեփական երկրպագուների հետ: Այս մասին հայտնում է Radar Online-ը:
Պորտալի տեղեկացմամբ՝ դերասաններն իրենց շատ տգեղ են պահել՝ հրաժարվելով ինքնագրեր տալ և լուսանկարվել երկրպագուների հետ, որոնք նրանց մի քանի ժամ սպասել են: Ավելին՝ 41-ամյա Դիասը երկրպագուներից մեկին ասել է. «Եթե ես դա անեմ ձեզ համար, ստիպված կլինեմ անել բոլորի համար»:
Իսկ Սիգելը համատեղ լուսանկարվելու խնդրանքները մերժելուց հետո ավտոմեքենայի դուռը փակել է բառացիորեն վրդովված երկրպագուներից մեկի քթի մոտ: Բացի դրանից՝ զույգը ֆիլմի պրեմիերան լքել է մինչ վերջին ազդագրերը: