Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քրդական հարցը պետք է լուծվի այս տարի. քուրդ կուսակցապետ

Թուրքական haber365.com լրատվական կայքի հաղորդմամբ, թուրքական խորհրդարանում ներկայացված քրդական միակ լեգալ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը Շանլըուրֆա քաղաքում, Նովրուզի կապակցությամբ շնորհավորելով քուրդ ժողովրդին, անդրադարձել է քրդական խնդրի լուծմանը.

«Անշուշտ, մենք այժմ կանգնած ենք դժվարությունների առջև: Յուրաքանչյուր օր ձերբակալվում են մեր կուսակցական ընկերները, այդ թվում՝ նաև մեր կուսակցության նահանգային ղեկավարներն ու քաղաքապետերը:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) մի կողմից բանակցություններ է վարում Օջալանի հետ, իսկ մյուս կողմից՝ ռազմական գործողություններ ձեռնարկում քրդերի դեմ:

Քրդական հարցը Թուրքիայում չպետք է թողնվի 2012 թվականին: Մենք այստեղից ուղերձ ենք հղում ԱԶԿ-ին: Օջալանին ազատ արձակելու խնդիրը պետք է մշտապես գտնվի թուրքական կառավարության օրակարգում»:

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները ցայժմ պաշտոնապես չեն հաստատել, որ հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ վարչապետ Էրդողանը զինադադարի հաստատման ու պահպանման հարցում բանակցություններ է վարել Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ բանտարկություն կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ:

Վերջինս այդ կապակցությամբ ոչ վաղ անցյալում նշել էր. «Արդեն 8 տարի է, ինչ ես շանս եմ տալիս Էրդողանի կուսակցությանը: Սա արդեն 5-րդ ընտրությունն է: Ամեն անգամ գալիս են ինձ մոտ և ասում. «Թող այս ընտրություններն էլ անցնեն» կամ «Սպասիր հաջորդ ընտրություններին»: Այժմ ինձ դարձյալ ասում են. «Սպասիր հաջորդ ընտրություններին»: Սա Էրդողանի վերջին հնարավորությունն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում