Չինաստանի ոսկու եւ արտարժույթի պահուստները սեպտեմբերի վերջի դրությամբ հասել են ռեկորդային ցուցանիշների՝ $2,648տրլն: Դրա ծավալները մեկ տարվա կտրվածքով աճել են 16,5%-ով: Հունիսի վերջին այդ թիվը կազմում էր $2,454 տրլն: Այսպիսով, վերջին եռամսյակում այդ ծավալներն աճել են $194 մլրդ-ով: Պահուստների ծավալով Չինաստանը՝ առանց Հոն Կոնգի, Մակաոյի եւ Թայվանի, առաջատարն է աշխարհում: Երկրորդ տեղում Ճապոնիան է, որի ծավալները երկու անգամ զիջում են Չինաստանին: Եռյակը եզրափակում է Ռուսաստանը: