2011թ. Մեծ Բրիտանիայում մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) հիվանդ մարդկանց թիվը հասել է 96 հազարի՝ բացարձակ առավելագույն ցուցանիշի: Այս մասին նշվում է առողջապահության բրիտանական վարչության (Health Protection Agency) հաշվետվությունում:
Ինչպես նշում է The Guardian-ը, հիվանդների թվի բացարձակ աճը խոսում է նաև այն մասին, ՄԻԱՎ-ի բուժման մեթոդները կատարելագործվում են, և հիվանդ մարդիկ սկսել են ավելի երկար ապրել:
Միևնույն ժամանակ վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2011թ. բացահայտված հիվանդության 6280 նոր դեպքերի կեսից ավելին բաժին է ընկնում միասեռականներին և բիսեքսուալներին:
Հետազոտության համաձայն՝ ՄԻԱՎ-ով վարակվում է երբևէ հոմոսեքսուալ կապ ունեցած 20 բրիտանացիներից մեկը: Ավելին` Լոնդոնում այս վիրուսով վարակվում են 12 միասեռականներից կամ բիսեքսուալներից մեկը:
Բարձր ռիսկի գոտում են գտնվում նաև սևամորթ բրիտանացիները:
Բժիշկները պնդում են, որ ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց 1/4-ը տեղյակ չէ իր հիվանդության մասին:











































