Friday, 29 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին

Րաֆֆի Հովհաննիսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին մաղթեց Աստծո օրհնություն և երկարատև կյանք

«Հայկական ժամանակ» օրաթերթում այսօր տպագրվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանը օրեր շարունակ քննարկվող այն հարցին, թե ինչո՞ւ մարտի 17-ին, մտնելով Ազատության հրապարակ, ինքը չմոտեցավ այնտեղ հացադուլի նստած «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Անդրադառնալով այդ պատասխանին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իր ծոմը քաղաքացիական, քաղաքական համեստ ահազանգ է և չի տեղավորվում քրիստոնեական ծիսակարգի շրջանակներում:

«Կարող եմ միայն ասել, որ նրանք, ովքեր ուզում են իմ ներկայությունը Ազատության հրապարակում վերափոխել քրիստոնեական, կրոնական արարքի, կարծում եմ, չեն ծանոթացել մարտի 15-ի իմ հիմնավոր խոսքին»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այդուամենայնիվ, նա ասաց, որ ամեն դեպքում ինքը քրիստոնեաբար է մոտենում այդ խոսքին: Նրա գնահատմամբ, առավել կարևոր է, որ հասարակությունը և ընդդիմությունը գտնեն ընդհանուր հայտարար, լինեն համահավաք, վեր կանգնեն սեփական և հատվածական կուսակցական ամբիցիաներից.

«Ես բոլորին, նաև առաջին նախագահին անկեղծաբար և սիրով մաղթում եմ Աստծո օրհնություն և երկարատև կյանք: Իսկ եթե որևէ մեկը ինձ ցանկանում է սատանայի կործանում, ապա դա նաև յուրաքանչյուր մարդու իրավունքն է»:

Հովհաննիսյանը, ասելով, թե քանի որ անդրադարձել ենք օրհնանքներին և քրիստոնեական վարքին, առաջարկեց բոլորին ընթերցել և հղում անել նույն սուրբ Հովհան Մանդակունու այն խոսքերին, որտեղ խոսվում է ոխ պահելու և վրեժ լուծելու մասին:

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր պատասխանի մեջ հղում էր կատարել հենց Սբ Հովհան Մանդակունու՝ ծոմապահության մասին խոսքերին, որտեղ ասվում է. «Սատանան կործանում է թե՛ ծոմապահին, թե՛ նրա պահքը, երբ մարդ իրեն ուրիշներից վեր է դասում ու ցանկանում, որ իր ժուժկալությունը թմբկահարվի այլոց կողմից…»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում