Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Ադրբեջանցի դիվերսանտի կրակոցից վիրավորված Կարինե Դավթյանը սկսել է խոսել

Մուրացանի հոսպիտալում գտնվող 37-ամյա Կարինե Դավթյանը, որը հուլիսի 11-ի երեկոյան Սոթքի մոտ գլխից հրազենային վիրավորում է ստացել ադրբեջանցի դիվերսանտի կրակոցից, սկսել է խոսել: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ մեր աղբյուրներից:

Առաջինը Կարինեն ամուսնուն հարցրել է՝ ո՞ղջ է, թե՞ մահացել է դեպքի օրը մեքենան վարող ամուսնու ընկերը՝ Սարգիս Աբրահամյանը: Սա նշանակում է, որ Կարինեն հիշում է կատարվածը: Բժիշկները, սակայն, առայժմ արգելել են Կարինեին խոսել: Նրան այժմ հանգիստ է պետք վերականգնման համար:

Հիշեցնենք, որ երկու երեխաների մայր Կարինեն հրազենային վիրավորում է ստացել գլխից. գնդակը, մեր տեղեկություններով, ականջի հետևի մասից մտել է, ճակատից դուրս է եկել: Վնասվել է Կարինեի ձախ աչքի հետնամասը. ձախ աչքն այտուցված է և չի թարթում: Կարինեի վիճակը կայուն ծանր է, կյանքին վտանգ չի սպառնում:

Կարինեն երկու անչափահաս երեխա ունի, ապրում է Երևանում: Նա դեպքի օրը մեկնելիս է եղել Քարվաճառ՝ զինծառայող ամուսնուն և ավելի վաղ ամուսնու մոտ գնացած տղային տեսակցելու:

Կարինեի ամուսնու ընկերը՝ Սարգիս Աբրահամյանը, որը դիվերսանտի կրակոցից մահացել է, մեքենայով նրան Վարդենիսից Քարվաճառ էր տանում: Մեր տեղեկություններով` երջանիկ պատահականությամբ նրանց հետ չի եղել Կարինեի աղջիկը, որը, նախնական ծրագրի համաձայն, պետք է մեկներ մոր հետ, սակայն գործեր է ունեցել ու չի միացել նրան:

Հիշեցնենք, որ վիրավորված Կարինեին ուղղաթիռով տեղափոխել էին Երևան այն բանից հետո, երբ Հայաստան ներթափանցած ադրբեջանցի դիվերսանտին վնասազերծելու փոխհրաձգության ժամանակ հուլիսի 11-ին նա ծանր վիրավորվել էր: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա, երեք երեխաների հայր`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում