Thursday, 25 04 2024
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում

«Կորուստներն անխուսափելի են… Մինչև կկուն հասկացավ, որ աղվեսը կացին չունի, երկու զավակ կորցրեց»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Պարոն Բաբայան, ինչո՞վ կարող ենք պայմանավորել քաղաքացիական հասարակության պայքարում լոկալ խնդիրների հետ կապված անհաջողությունները՝ Աֆրիկյանների տուն, կուտակային կենսաթոշակային համակարգ, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում: Գուցե այդ կետային պայքարը անարդյունավետ է, որովհետև խնդիրը համակա՞րգն է, որի փոփոխության պահանջը չի դրվում:

Ես չեմ համարում, որ դրանք անհաջողություններ են, հակառակը՝ ձևավորվում է ակտիվ հասարակություն, որն անտարբեր չէ այս երկրումկատարվածի հանդեպ, որը տեր է կանգնում այս երկրին: Իսկ ո՞վ ասաց, որ մեկ օրում կամ մեկ ժամում  պետք է հաջողության հասնեին:Հասարակության ձևավորումը շատ ավելի կարևոր հարց է, քան կենսաթոշակային համակարգը: Նույն Աֆրիկյանների շենքի հետ կապված՝  չեմ համարում, որ  չհաջողեց: Եթե մեր հասարակությունը այսքան ակտիվ լիներ ու ձևավորված դեռ 5-6 տարի առաջ, երբ քանդվում էր ամբողջ Երևանի կենտրոնը, մենք չէինք հասնի Աֆրիկյաններին:Վաղը-մյուս օրը իշխանությունը հազար անգամ կգցի-կբռնի՝ մինչև պատմական նշանակության որևէ շենքի դիպչի:Ես լավատես եմ այս առումով՝ պտուղը միանգամից չի հասունանում, մենք նոր-նոր ենք ձևավորում ակտիվ քաղհասարակություն, նոր ենք սկսում ռոմանտիկ, դեմագոգիկ բառերից՝ հայրենիքի, հայրենասիրության մասին, անցնել զուտ գործողությունների:Մեզ համար հայրենասիրությունը լավագույն դեպքում արտահայտվում էր  հայրենիքի պաշտպանության գաղափարով, բայց հայրենիքը պետք է ոչ միան թշնամիներից պաշտպանել, այլև ներսում, արարել և շենացնել այստեղ: Որևէ երկիր չի կարող այլ կերպ կայանալ, անկախ նրանից՝ հաղթանակած է,  թե ոչ:Մենք կարող ենք կայանալ, երբ այդ երկրում ապրող մարդիկ իրենց սկսեն երկրի տերզգալ:

Գուցե սա մարտավարական առումով անհաջողություն էր, որովհետև միանգամից մեր ուզած արդյունքը չկա, բայց կտրուկ փոփոխություն կատարվելէ, և դա տեսանելի է:

Ի՞նչ էր ամբողջ կոմունիստական գաղափարախոսությունը սերմանում մարդկանց մոտ՝ ձեզնից ավելի խելոք մարդիկ կան, նրանք ավելի լավ գիտեն՝ ինչ է պետք, մի խառնվեք: Հիմա եկել է  նոր սերունդ, նոր հասարակություն, որը չի ուզում անտեղյակ լինել այն ամենից, ինչ կատարվում է: Նա ուզում է մասնակից լինել և պահանջում է, որ իր կարծիքը հարցնեն, և ես կարծում եմ, որ այս հասարակությունը վաղն ավելի բարձր հարցեր կդնի՝ չի սահմանափակվի զուտ մի շենքով կամ կուտակային կենսաթոշակային համակարգով: Նա կգա և կհասնի  ավելի գլոբալ հարցերի՝ ո՞րն է Հայաստանի տեղը, ո՞ր քաղաքակրթական համակարգում։

Բայց մինչև նրանց հասնելը՝ մեր իշխանություններն այդ որոշումն արդեն կայացրել են  սեպտեմբերի 3-ին, իսկ քաղհասարակությունն, ըստ էության, լուռ մնաց: Շենքի, կենսաթոշակների համար փողոց դուրս եկան, իսկ հանուն երկրի ինքնիշխանության, անկախության պայքարի՝ ոչ:

Կարծում եմ՝ կգա ժամանակը, երբ մենք խորը վերլուծելով՝ կհասկանանք, որ սրանք շաղկապված են  միմյանց: Մինչև մենք քաղաքակրթական որոշակի համակարգում մեր տեղը չընդունենք, նման դեպքեր անընդհատ կլինեն:Վերջիվերջո՝ մեզ ոչ մի տեղ չեն տեղափոխում, այն փոփոխությունը, որ կատարվելու է, մեր ներսում է, և եթե մեր ներսում կատարվեց այդ փոփոխությունը, եթե քաղաքակրթական տեսակետից մենք սկսենք ընկալել առաջնահերթ մարդու իրավունքները՝ անհատը, որպես այդպիսին, և ամբողջ մեր համակարգը ենթարկենք նրան, որ անհատը լինի երջանիկ, մենք ինքներս չենք նկատի, թե ինչպես այդ քաղաքակրթական  համակարգում հայտնվեցինք:

Հարցնում եք՝ ինչո՞ւ չարձագանքեցին. մեր հասարակությունը երկու որոշումներից էլ անտեղյակ մնաց, թե դրանք իրենցից ինչեն ներկայացնում: Տեսնելով համապատասխան վերաբերմունք համապատասխան երկրներից, երբ արդեն անցնում են հրամայական տոնի՝ նոր հասկանում են: Երևի թե պետք է հասնելդրան՝ հասկանալու համար, սեփական փորձը երևի ավելի կարևոր է:

Երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, և Մերձբալթյան երկրները սկսեցին շատ ակտիվ հեռանալ Ռուսաստանից, մենք մի քիչ զարմանում էինք, բայց փորձն էր հուշում նրանց՝  սեփական փորձը, որ պետք է ինչքան հնարավոր է՝ շուտ փախչել: Ես կարծում եմ՝ լավագույն ուսուցիչը սեփական փորձն է: Եթե մենք՝ հայերս, լավ ուսումնասիրենք մեր փորձը՝ ոչ միայն հերոսական, այլև խայտառակ  էջերով, և օբյեկտիվ գնահատենք, այդ ժամանակ մեր պատմական փորձը մեզ շատ բան կհուշի, և մենք չենք կրկնի նույն սխալները։

Արդյոք կորուստներն այդ ճանապարհին մեծ չե՞ն լինի:Մենք Ղարաբաղյան չկարգավորված հիմնահարց ունենք, որ դարձել է գերտերությունների շահարկման առարկա:

-Թումանյանի հեքիաթը հիշեք՝ «Չարի վերջը»: Մինչև կկուն հասկացավ, որ աղվեսը կացին չունի, երկու զավակ կորցրեց:

Այսինքն՝ կորուստներն անխուսափելի՞ են:

– Ինչ-որ  բանի հասնելու համար դու որոշակի զոհաբերությունների ես գնում: Չեն հասկանում, խոսում ես, ասում՝ չեն հավատում, մինչև սեփական մաշկի վրա չեն զգում ՝չեն հավատում։ Եթե դու սխալ ես անում ու հետո  նույն ճանապարհը երկրորդ անգամ ես անցնում՝ նույն կորուստներով ես դուրս գալիս, իսկ եթե այդ ճանապարհին կանգնում ու սառը  վերլուծում ես, առաջին հերթին մեղավորությունը քո մեջ ես գտնում ու ոչ՝ շրջապատի, ամեն ինչ լավ է ստացվում: Շրջապատի մեջ միշտ կարելի է մեղավորություն գտնել՝ տարածաշրջանային վիճակը, քո հարևանները, քո ծնողները՝ ով ասես, բոլորը մեղավոր են: Սակայն եթե  դու գտնում ես, որ քո ճակատագրի մեղավորը միայն դու ես, կարողանում ես փոխել այն:

Պարոն  Բաբայան, մեր երկրում կա անվստահություն խորհրդարանական ուժերի, առհասարակ՝ քաղաքական կուսակցությունների նկատմամբ։ Կարո՞ղ ենք ասել, որ իրավիճակը փոխվելու է այդ դաշտից դուրս՝ քաղաքացիական համակարգում:

Համաձայն եմ, քաղաքական կուսակցությունները, մեղմ ասած, գտնվում են շփոթահար վիճակում, և նրանք  ինչքան շուտ հասկանան, որ Հայաստանում ձևավորվել է ուրիշ հասարակություն, այնքան լավ: Ժողովրդի այն անդամները, որոնք գիտակցում են իրենց պատասխանատվությունը երկրի ապագայի հանդեպ, կոչվում են հասարակություն, ձևավորվում է այդ հասարկությունը, այն պահանջներ է դնում: Նրանք երկար տարիներ այդ ակտիվութունը քաղաքական գործիչներից էին սպասում, բայց սխալ էին անում: Քաղաքական ուժերը կոչված են ընդունելու հասարակության պահանջները՝ փորձելով տալ լուծումներ, օգտագործելով իրենց լծակները՝ ԱԺ, կառավարություն և այլն:  Ինչքան քաղաքական ուժերը հասկանան, որ իրենց հենարանը հասարակությունն է, այնքան լավ:

Այստեղ  վատ բան չկա՝ արձագանքել հասարակությանը հուզող  խնդիրներին, և որքան շատ՝  այդքան ավելի կայացած կլինի ոչ միայն քաղաքացիական, այլ նաև քաղաքական համակարգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում