Thursday, 28 03 2024
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը

Հայաստանի ԵՏՄ ինտեգրացիայի ձգձգումը խառնել է գործարար աշխարհի հաշվարկները

Հայաստանում ներդրումների և գործարար դաշտի պասիվության պատճառը Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի ձգձգումն է: Եվ հայաստանյան, և արտասահմանյան գործարարներն անորոշության մեջ են՝ կմիանա՞ Հայաստանը եվրասիական տարածքում գործող մաքսային ռեժիմին, թե՞ ոչ: Օրերս Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ասել էր, թե Հայաստանում ներդրողների աշխուժացման պակասը կապված է ՀՀ քաղաքական կուրսի անորոշության հետ: Նա նշել էր, թե բոլորը սպասում են, որ Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի պայմանագիրը կնքվի, որպեսզի բիզնես ծրագրերը մշակելիս այդ նոր ռեժիմներից օգտվելու համար համապատասխան քայլեր իրականացվեն թե ներկրման, թե արտահանման տեխնիկական կանոնակարգերի, չափանիշների փոփոխության, շուկաներում ակտիվության ուղղության հստակեցման հարցերում: Իսկ մինչ անդամակցությունը բոլոր ծրագրերը սառեցված են, իսկ հաշվարկները՝ տապալված:

«Առաջին լրատվական»-ի հետ Ֆրանսիայում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Վարդան Գաբրիելյանն այս առնչությամբ ասաց, որ ներկայումս Ֆրանսիայում թե հայ, թե ֆրանսիացի գործարարները պատրաստ չեն մեծամասշտաբ ներդրումներ կատարել Հայաստանում, քանի որ, նրա խոսքերով, հայաստանյան ներդրումնային դաշտն այնքան էլ վստահելի չէ ֆրանսաբնակ գործարարների համար, թեև կա որոշակի հետաքրքրություն Հայաստանի նկատմամբ: Նրա խոսքերով՝ կա ձգտում առաջնորդվել այն հորդորներով, որոնք հնչեցրեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստան կատարած իր վերջին պետական այցի շրջանակում:

Վարդան Գաբրիելյանը հիշեցրեց, որ Ֆրանսուա Օլանդը ցանկանում է, որպեսզի Ֆրանսիայի գործարար աշխարհն ավելի մեծ ներկայություն ունենա Հայաստանում՝ այդ ճանապարհին Հայաստանի անդամակցությունը եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին դիտարկելով ոչ թե որպես խնդիր, այլ դրական մի հանգամանք, քանի որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ արևմտյան ներդրողների և եվրասիական շուկայի միջև, ինչն էլ կարող է դառնալ Հայաստանի զարգացման խթանը:

«Հայաստանը ներկայումս դիտարկվում է որպես ռիսկային գոտի թե տնտեսական պայմանների, թե նաև քաղաքական պայմանների առումով, քանի որ Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ, այսինքն՝ գործարար մարդու համար Հայաստանն այնքան էլ գրավիչ չէ: Հայաստանի ՄՄ անդամակցության ուշացումը ոչինչ չի փոխել գործարար աշխարհի տրամադրություններում, բոլորն են հասկանում, որ չկա պատնեշ, կա պարզապես ձգձգում:

Քանի որ այսօր մեծ պրոյեկտներ չկան, Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի ձգձգումը մեծ դրական կամ բացասական ազդեցություն չի գործում գործարարների որոշումների վրա: Թեև այնպես էլ չէ, որ չկան ծրագրեր, գոնե մենք՝ առևտրաարդյունաբերական պալատն, ունի դեղագործական լուրջ ծրագիր, որի ուսումնասիրությունն արդեն ավարտին է հասցված, և բանակցություններ են ընթանում Հայաստան մուտք գործելու համար՝ նկատի առնելով եվրասիասկան տնտեսական միության հնարավորություններն ու շուկան:

Կան բժշկական այլ ծրագրեր ևս, կան տնտեսական ծրագրեր, որոնց շուրջ քննարկում կա, ուսումնասիրում, բանակցություններ, և այդ բոլորի իրականացման ճանապարհին Հայաստանը դիտարկվում է որպես ՄՄ-ի կամ Եվրասիական միության ապագա անդամ: Եթե պարզվի, որ Հայաստանը չպետք է մաս կազմի Մաքսային միությանը, այդ բոլոր ծրագրերը կփլուզվեն»,- ասաց Վարդան Գաբրիելյանը՝ շարունակելով, որ եթե մի կողմ դնենք եվրասիական ինտեգրացիայի քաղաքական բացասական բաղադրիչը, ապա տնտեսական առումով ֆրանսիական ընկերությունները, որոնք հետաքրքրվում են Հայաստանով, սրանում օգուտ են տեսնում: Սակայն, նրա խոսքով, այլ հարց է, թե այդ անդամակցությունը Հայաստանի տնտեսության, աշխատուժի, ներքին արտադրության զարգացման, գնային քաղաքականության առումով դրական բան կբերի՞, թե՞ ոչ. սա կարևոր խնդիր է, բայց սա Հայաստանի տնտեսական շրջանակների ու կառավարության խնդիրն է:

«Իսկ որպես Ֆրանսիայում գործող, ի շահ Հայաստանի աշխատող պալատ, մենք եվրասիական միության անդամակցությունը դիտարկում ենք՝ որպես նոր շուկայի հնարավորություններ և մաքսազերծված ու ազատ առևտրի նոր տարածք: Ամենագլխավորն այն է, որ Հայաստանը դիտարկվում է որպես կամուրջ դեպի Եվրասիական տարածք, և դրանում է Հայաստանի առավելությունը՝ եթե համեմատենք Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի հետ:

Հայաստանը կարող է կամուրջ լինել, Հայաստան կարող են գալ արտասահմանյան ընկերություններ՝ նկատի ունենալով հայաստանյան աշխատուժի գիտական, տեխնոլոգւիական մակարդակը, Հայաստանի աշխատավորի աշխատասիրությունը, աշխատուժի գնային մատչելիությունը, Հայաստանի բիզնես աշխարհի ծանոթ լինելը եվրասիական տարածքին, լեզուների իմացությունը: Հասկանալի է, որ Հայաստանը կարող հմայիչ տարածք դառնալ դրսի ներդրողների համար և նաև ապահով:

Չմոռանանք, որ Ֆրանսիայի համար հայ ժողովուրդը առանձնահատուկ ժողովուրդ է, ուստի բիզնեսում ևս այս դրական մթնոլորտը կարող է դրական գործակցության վերածվել գործարար աշխարհների միջև»,- նշեց Վարդան Գաբրիելյանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ավելի վաղ Հայ-բելգիական առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանն ասել էր, որ Հայաստանը պետք է շարունակի կենտրոնացած լինել արտասահմանյան և եվրոպական ներդրումներ գտնելու վրա, Հայաստանը պետք է իր գործընկերոջը՝ ԵՄ-ին ցույց տա, որ Հայաստանի ՄՄ անդամակցությունը լավ պատրաստված պրոյեկտ է: Նրա կարծիքով՝ Հայաստանն այս կազմակերպությունում պետք է առաջնորդություն ստանձնի, քանի որ Հայաստանի կառուցվածն ու տնտեսության կառուցվածն ավելի համապատասխանում են եվրոպական սպասելիքներին, քան ՄՄ այլ անդամ երկրների դեպքում։

Նրա խոսքերով՝ կասկած չկա, որ հայաստանյան արժեքներն ու Հայաստանի տեսլականն ազատական տնտեսության, բաց հասարակության, Արևելքի ու Արևմուտքի միջև լավ հավասարակշռված հարաբերությունների առումով պետք է պահպանվեն և ցցուն լինեն նաև ՄՄ-ում եվրոպական ներդրումներ գրավելու համար: Սակայն նա նաև նշել էր, որ եվրոպացի գործարարները սպասում են, որպեսզի Հայաստանում ՄՄ կանոնակարգն ու մաքսային ռեժիմը որոշակի դառնան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում