France Presse գործակալության երեք լրագրողներ նախօրեին պաշտոնապես հայտարարվել էին անհետ կորած, իսկ գործակալությունը խնդրել էր աջակցել նրանց հայտնաբերման և տեղը պարզելու գործում: Al-Jazeera- ի հաղորդմամբ, լրագրողները ձերբակալվել են և հիմա գտնվում են լիբիական բանտում:
«Առաջին լրատվականը» նախօրեին տեղեկացրել էր, որ France Presse գործակալության երկու լրագրող՝ Դեյվ Քլարքը և ֆոտոլրագրող Ռոբերտո Շմիդտը, ինչպես նաև նրանց միացած ֆոտոլրագրող Ջոյ Ռիդլը, անհետ կորել են Թոբրուք քաղաքի մերձակայքում: Նրանք Թոբրուքից ուղևորվել են դեպի Աջդաբիայի քաղաք: Ճանապարհին զինվորականները կանգնեցրել են նրանց և ձերբակալել: