Thursday, 25 04 2024
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ

16-ամյա սարիթաղցի Գոռը գնացել էր սիրո հետևից. ամեն բան ավարտվեց դանակահարությամբ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Գոռ Սիմոնյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ: Անչափահասների խմբակային կռիվը հենց այս դատարանից ոչ հեռու էր եղել…

Ամբաստանյալ Գոռը սարիթաղցի է, անչափահաս՝ ծնվել է 1998 թվական փետրվարին:

2013 հունվարին, երբ Գոռը դեռ 15 տարեկան էր, «Օդնոկլասնիկի» կայքով ծանոթացել է Երևանի թիվ 105 ավագ դպրոցի աշակերտուհի Սիրանի (անունը փոխված է) հետ:

Դեռահասները շփվել են կայքում, փոխանակել հեռախոսահամարները, հեռախոսազրույցներ ունեցել:

Նոր ուսումնական տարում՝ 2013 թվականի սեպտեմբերի 24-ին, Գոռը որոշել է գնալ դպրոց ու տեսնել Սիրանին:

Առավոտյան ժամը 11-ին Գոռն իր երկու ընկերների՝ Ֆելիքսի ու Հայկարամի հետ երթուղայինով գնացել Սիրանի դպրոցի մոտ:

Երեք տղաները որոշ ժամանակ շրջել են ավագ դպրոցի բակում: Նրանց նկատել է դպրոցի տնօրենը ու պահանջել է, որ հեռանան: Հասունացած ու գեղեցկացած աշակերտուհիների հարցով դպրոցի շուրջ պտտվող օտար տղաների մուտքը կասեցնելու առումով էլ ավագ դպրոցի տնօրենի գործը բարդ է…

Գոռի ու դպրոցի տնօրենի խոսակցությունը, ըստ դատական ակտի, լսել է նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Էդգարը:

Նա միջամտել է ու «տղավարի» պահանջել, որ Գոռն ու ընկերները սպասեն, մինչև դասերը վերջանան, ու այն ժամանակ իրենք կխոսեն:

Ժամը 13-ն անց 30-ին Գոռն ու իր երկու ընկերը թիվ 105 դպրոցի մոտակայքում սպասում էին: Նրանց է հանդիպել դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Խաչերը:

Միմյանց երկար նայելու պատճառով տղաները սկսել են վիճել. երկար սպասումից հետո երևի երկար նայելը կարող էր որպես վիրավորանք մեկնաբանվել…

Տեղանքին ծանոթ Խաչերի առաջարկով գնացել են դատարանից ոչ հեռու՝ «Հայորդաց տան» տարածք: Այնտեղ Խաչերին են միացել նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Տիգրանը, վերոհիշյալ Էդգարը և Ռոմանը:

Ըստ դատական ակտի՝ չորսն ընդդեմ երեքի սխեմայով խոսակցությունը վերածվել է քաշքշոցի, հետո՝ կռվի: Տղաները փոխադարձ հարվածներ են հասցրել իրար՝ չգիտես թե ինչի համար:

Եվ կռվի ժամանակ Գոռը գործով չհայտնաբերված ծակող-կտրող առարկայով հարվածել է Խաչերի որովայնի աջ հատվածին, Էդգարի ձախ այտին և Ռոմանի որովայնի ձախ հատվածին:

Խաչերի առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս, Էդգարի առողջությանը՝ թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, իսկ Ռոմանի առողջությանը՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ իրենց հերթին ստացել են նաև Գոռն ու իր երկու ընկերները:

Նախաքննության ընթացքում տարբեր հիմքերով կարճվել են ավելի թեթև վնասվածքներ հասցնելու դրվագների վարույթները, մնացել է Գոռի կողմից Ռոմանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ընդհանուր իրավասության դատարանում Գոռ Սիմոնյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դպրոցի բակում իրենց տեսել ու դիտողություն է արել դպրոցի պահակը:

Այդ ժամանակ դպրոցի ներսից մի անծանոթ տղա ասել է, որ սպասեն՝ դասերը հենց վերջանան՝ կխոսեն:

Դասերը վերջացել են, ու միմյանց երկար նայելու համար վիճաբանություն է սկսվել իրենց ու մի անծանոթ տղայի միջև:

Նա գնացել ու եկել է երկու տղաների հետ:

Քարքարոտ ճանապարհով բարձրացել են դեպի ինչ-որ ամայի տարածք:

Երեք դպրոցականներին միացել են ևս 5-6 անծանոթ տղաներ: Երբ հասել են ամայի տարածք, նրանց թիվը, ըստ Գոռի, եղել է մոտ 15:

Վիճաբանել են: Անծանոթներից մեկը բռունցքով խփել է իր դեմքին, ինքն ընկել է: Իրեն ընկած տեղը խփել են ոտքերով ու ձեռքերով:

Ինքն այդ ժամանակ մի փայլուն առարկա է տեսել, որը նման էր դանակի (նման առարկաներ զարմանալիորեն միշտ թափված են լինում կռվի վայրերում):

Վերցրել է, ընկած տեղում մի ձեռքով պահել է գլուխն ու դեմքը, որ չհարվածեն, մյուս ձեռքը՝ այդ փայլուն առարկայով, անկանոն թափահարել է: Չի նկատել՝ ինչ-որ մեկին դիպե՞լ է, թե՞ ոչ: Փորձել է ոտքի կանգնել, բայց գլխին հարված է ստացել, աչքերի առաջը մթագնել է, ինքն ընկել է մոշի թփերի մեջ:

Հետո ընկերոջ օգնությամբ ոտքի է կանգնել ու դիմել փախուստի:

Ինքը դիտավորություն չի ունեցել մեկնումեկին վնասվածք պատճառելու, ինքն ուղղակի պաշտպանվել է:

Տուժող Ռոմանը հայտնել է, թե դեպքի օրը՝ ժամը 13-ն անց 30-ին, դպրոցից դուրս է եկել, գնացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ուղղությամբ: «Հայորդաց տան» մոտից վիճաբանության ձայներ է լսել:

Մոտեցել է, վիճաբանողներից ճանաչել է միայն իր ընկեր Խաչերին: Նա այդ պահին կռվում էր երկար մազերով, կարճահասակ մի տղայի հետ:

Կռվի պահին Խաչերը հետ-հետ է գնացել, ինքն ավելի է մոտեցել, որ տեսնի, թե ինչ է կատարվում:

Այդ ժամանակ երկար մազերով տղան կռացած վիճակում դուրս է եկել իրեն ընդառաջ ու հարվածել է իր որովայնի ձախ հատվածին: Ինքը նկատել է, որ այդ մասում վերնաշապիկը պատռվել է, բայց չի հասկացել, որ ծակած վնասվածք է ստացել:

Հետո տեսել է, որ իրեն խփող տղան մի բարձրահասակ տղայի հետ փախչում է դեպի ներքև: Ինքն ու Խաչերը մնացել են վերևում: Խաչերը բարձրացրել է վերնաշապիկը, ու ինքը տեսել է, որ նրա որովայնի աջ մասում վնասվածք կա:

Ինքն էլ իր վերնաշապիկն է բարձրացրել, տեսել, որ ինքն էլ վնասվածք ունի որովայնի ձախ հատվածում:

Իրեն խփել է երկար մազերով տղան: Ուրիշ հարված ինքը չի ստացել:

Այդ տղայի մազերը շատ երկար էին, սև գույնի, առաջ սանրած: Մազերը փռված էին ծոծրակին, ճակատն ու ականջները ամբողջությամբ փակված էին մազերով: Այդ տղայի դեմքը չի նկատել, նա կռացած վիճակում է մոտեցել իրեն:

Տուժողն ամբաստանյալին որևէ պահանջ չի ներկայացրել:

Դեպքի օրվա երեկոյան Գոռը զանգել է սիրած աղջկան՝ Սիրանին, ասել է, որ խփել է նրանց դպրոցի տղաներին ու այսուհետև իրեն նեղացնողներին խփելու է:

Աղջիկն էլ ասել է՝ բայց ինձ ոչ ոք չէ՜ր նեղացրել…

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Գոռ Սիմոնյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և վերջնական պատիժ է սահմանել 2 տարի 11 ամիս 27 օր ազատազրկում:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել Գոռ Սիմոնյանի շահերի պաշտպանները՝ խնդրելով արդարացնել իրենց պաշտպանյալին կամ, դատապարտելու դեպքում, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել ու սահմանել փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում