Կանանց իրավունքների պաշտպանությանը հերթական անգամ անդրադարձել են հոլիվուդյան դերասանուհիներ Էնն Հեթեուեյը, Քրիսթեն Ստյուարտը և Բրի Լարսոնը: Աղջիկները նկարահանվել են երգչուհի Ջեննի Լյուիսի նոր երաժշտական տեսահոլովակում՝ Just One Of The Guys-ում: Ստեղծագործությունը պատմում է այն մասին, որ որքան էլ կինը ցանկանա իրեն տղամարդու պես պահել, չի ստացվի, գրում է 7 days-ը:
Սակայն, երգի բովանդակությունից ավելի հետաքրքիր է դրա տեսահոլովակը: Հայտնի դերասանուհիները նկարահանումների ժամանակ զգեստափոխվել են տղամարդկանց: Հեթեուեյը, Ստյուարտը և Լարսոնը սպորտային հագուստներ են հագել, կեղծամներ, բեղեր են դրել և կադրում տղամարդկանց համար նախատեսված իսկական երեկույթ են կազմակերպել: Հեթեուեյը նույնիսկ փորձել է ցուցադրել բրեյք դանսի իր հմտությունները:
Ընդ որում, Քրիսթեն Ստյուարտը իրական կյանքում ձգտում է տղայի նմանվել: Վերջերս նա կարճ սանրվածք է արել, փոխել է մազերի գույնը: Սակայն, այս կերպարը ոչ բոլորին է դուր եկել: