Մարտի 21-ին`ժամը 19.18-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքյան փողոցի 1-ին նրբանցքի, 1-ին շենքի թիվ 11 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հարազատների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը: Բնակարանում հայտնաբերվել է 1933թ.-ին ծնված Ասյա Մելիքյանի դին եվ հանձնվել իրավապահ մարմիններին: