Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասել է 21 մարդու: Այդ մասին հաղորդել է ITAR-Tass-ը՝ հղում կատարելով առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային:
Բացի այդ, Ռուսաստանի վարչապետի տեղակալ Օլգա Գոլոդեցը հայտարարել է այն մասին, որ տուժել են Ռուսաստանի 12 շրջանների բնակիչներ և հինգ պետությունների քաղաքացիներ:
«Առաջին վագոնի կոնստրուկցիայի հավաքման ընթացքում մնում է հանել երկու տուժողների»,- հաղորդել է ԱԻՆ-ի օպերատիվ շտաբի ներկայացուցիչը:
Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը վթարի մասին մանրամասնորեն տեղեկացրել է երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինին:
Ավելի վաղ հաղորդվում էր 20 մարդու մահվան մասին: