Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ազգային անվտանգության խորհուրդը չի քննարկել ադրբեջանական կողմի վերջին դիվերսիան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է ԱԱԽ ազգային անվտանգության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանը:

– Պարոն Թանանյան, ադրբեջանցիների դիվերսիայի վերջին դեպքը ցույց է տալիս, որ մեր սահմաններն այնքան էլ պաշտպանված չեն, ՀՀ քաղաքացին այնքան էլ պաշտպանված չէ, ԱԱԽ-ն ի՞նչ է պատրաստվում փոխել այդ առումով:

– Հայաստանի Հանրապետության սահմանները բավարար չափով պաշտպանված են: Ինչ վերաբերում է ազգային անվտանգությանը, իհարկե կան սպառնալիքներ, կան մարտահրավերներ, և դրանց վերաբերյալ աշխատում են համապատասխան մարմինները՝ Ազգային անվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունը, և դա գտնվում է հանրապետության նախագահի մշտական ուշադրության ներքո: Էդպիսի հայտարարություն, որ Հայաստանում ինչ-որ մեկը պաշտպանված չէ` ես չէի անի, որովհետև յուրաքանչյուր երկիր ապահովում է իր սահմանների անվտանգությունը, անձեռնմխելիությունը, և մեզ հաջողվել է դա իրականացնել: Առանձին դեպքեր լինում են, դա մենք չենք թաքցնում, դրանք հավուր պատշաճի հակահարված են ստանում, արձագանք են ստանում:

– Փաստ է, որ մեր կողմից զոհ և վիրավոր կա, նաև կորած պատանի կա, ադրբեջանական կողմից՝ մեկ զոհ է:

 – Դե գիտեք, առանձին դեպքերի հիման վրա օրինաչափություններ վեր հանելը ճիշտ չէ: Իհարկե՝ կլինեն: Դուք գիտեք՝ ինչպիսի աշխարհաքաղաքական իրավիճակում ենք մենք ապահովում մեր անվտանգությունը, այդ թվում՝ ռազմաքաղաքական անվտանգությունը: Եվ այստեղ մեր երկրի պատկան մարմիններն անում են ամեն ինչ նման դեպքերը բացառելու համար: Բայց չմոռանանք՝ ինչպիսի մտադրություններ ունի հակառակորդը:

– Այս օրերին մեղադրանք է հնչում, որ ՀՀ ազգային անվտանգությունը քնած է եղել, որ այդ խումբը կարողացել է Հայաստանում շրջել և նույնիսկ մարդ է սպանել ու կնոջ է վիրավորել:

 – Դե գիտեք, կա հրադադարի մասին համաձայնագիր, որը պետք է պահպանել: Եթե խախտում է կատարվել, դա ուխտադրուժ կերպով է կատարվել, և դա որևէ շնորհ չի բերում հակառակորդին: Նրանք պարզապես դա իրականացրել են ու դրա համար պատասխան կտան` և՛ քաղաքական, և՛ ռազմական, և՛ այլ ասպեկտներով: Եվ ասել, որ ազգային անվտանգությունը քնած է եղել, իհարկե` էդպես չի: Ծառայությունը գնում է մշտական ռեժիմով, օր ու գիշեր, և էդ ծառայության մեջ, իհրակե, ցանկացած պահի կարող են լինել ոտնձգություններ, բայց էդ ոտնձգություններին արձագանք է տրվում հավուր պատշաճի:

– Նախագահի հետ դիվերսիայի վերջին դեպքը քննարկե՞լ եք, և ի՞նչ եզրակացություն է եղել:

 – Նախագահը հանդիսանում է ԱԱԽ նախագահը, որի մեջ մտնում են 14 անդամներ և ցանկացած դեպք նրան զեկուցում են համապատասխան գերատեսչության ղեկավարները, որոնք նույնպես ԱԱԽ անդամներ են: Նախագահից ստանում են համապատասխան հանձնարարականներ իրավիճակը շտկելու և առաջ գնալու վերաբերյալ:

– Ասել է թե՝ վերջին դեպքերը ԱԱԽ-ն չի քննարկել:

 – ԱԱԽ-ն քննարկում է առանձին դեպքեր, որոնք վերաբերում են ամբողջ երկրի ռազմավարական մոտեցումներին, իսկ սահմանային, տրանսպորտային, էներգետիկ և առանձին դեպքերը քննարկվում են առանձին գերատեսչությունների, վարչապետի կողմից, կառավարության կողմից: Ինչպես նաև՝ նախագահի կողմից:

– Ձեր կարծիքով՝ սա այն դե՞պքը չէ, որը պիտի ԱԱԽ-ն քննարկեր, առավել ևս` 17 տարեկան պատանին 10 օր է՝ անհայտ կորած է, զոհ կա, սպանված սպա կա, վիրավոր քաղաքացի կա:

 – ԱԱԽ նիստերում քննարկվելիք հարցերը բացառապես որոշվում են երկրի ղեկավարի կողմից:

– Իսկ այս դեպքը նախադեպ կդառնա՞ ինչ-որ բան փոխելու՝ թեկուզ հենց ազգային անվտանգության ռազմավարության մեջ:

 – Ընդհանրապես ցանկացած դեպք վերլուծվում է, եզրակացություններ են արվում: Ազգային անվտանգության ռազմավարության մեջ որևէ բան չի փոխվում, դա ընդունվել է 2007 թվականին: Ռազմավարությունից ընդունվել են բազմաթիվ գերատեսչական ծրագրեր նախարարությունների կողմից, որոնք կյանքի են կոչվել և իրականացվում են: Մեծ փոփոխություններ մեր երկրի անվտանգության ոլորտում չեն նախատեսվում և չեն եղել: Մենք իրականացնում ենք ազգային անվտանգության ռազմավարության դրույթները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում