Thursday, 18 04 2024
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը

Հայաստանի ռուսական ընկերություններն ու զինվորականները լայնամասշտաբ «օրինական» թալան են իրականացնում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀՇ վարչության անդամ, 1992-1997թթ. Մաքսային վարչության ղեկավար Երջանիկ Աբգարյանը:

– Պրն Աբգարյան, օրերս հայտնի դարձավ, որ հսկայական գումարների յուրացման համար հետախուզվում է «ԱրմենՏել» ընկերության նախկին տնօրենը: Դուք կապ տեսնո՞ւմ եք Սերժ Սարգսյանի նախօրեին արված հայտարարության՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին, և անմիջապես դրան հաջորդած «ԱրմենՏել» ընկերության նախկին տնօրենի առաջադրված մեղադրանքի միջև: Ձեր կարծիքով՝ ո՞րն է պատճառը, որ առհասարակ ռուսական ընկերությունների, օրինակ՝ «ԱրմենՏել»-ի, ՀԷՑ-ի համար Հայաստանում ազատ գործունեության դաշտ է ստեղծված, և նրանց կողմից արված չարաշահումները հաճախ անտեսվում են և բացահայտվում միայն հատուկ դեպքերում՝ ըստ նպատակահարմարության: Մինչդեռ մամուլը մշտապես բարձրաձայնում է ռուսական ընկերություններում կատարվող չարաշահումների մասին:

– Հարկավոր է Ռուսաստանի առջև պոչ խաղացնելու ՍՍ-ի մտավոր և գործնական կարողության վերաբերյալ ունենալ առնվազն ուռճացված երևակայություն՝ կապ տեսնելու համար ՍՍ-ի այդ «փոխլրացնող» հայտարարության և Հայաստանում ռուսական որևէ թալանչի ընկերության ղեկավարի քրեական հետապնդման միջև: ՀՀ-ՌԴ փոխհարաբերություններում քաղաքական, տնտեսական և այլևայլ բնույթի բոլոր միջպետական փաստաթղթերը ձևակերպվում են ռուսական կողմի թելադրանքով: Դրանով էլ բացատրվում է ռուսական ընկերություններին տրամադրված լայն արտոնությունների առկայությունը: ՀՀ իշխանությունները դա փորձում են պայմանավորել ՀՀ և Արցախի «անվտանգությամբ», ինչը, ըստ էության, առկա իրողությունների հետ ընդհանրության եզր չունեցող մեծագույն խաբկանք է և կեղծիք: Իսկ ընդհանրապես՝ կարելի է մեծ վստահությամբ պնդել, որ ՀՀ-ում գործող ռուսական բոլոր պետական և մասնավոր ընկերությունները և զինվորականները մեր երկրում քրեական թալանին զուգահեռ իրականացնում են ավելի լայնամասշտաբ փաստաթղթավորված «օրինական» թալան (ի դեպ, նույնիսկ ռուս դեսպաններն անմասն չեն դրանից):

Այս իրադրության մեջ Հայաստանի ծախու իշխանությունը որևէ ցանկություն ու կարողություն չունի ռուսական ձեռնարկություններում և կազմակերպություններում մշտապես կատարվող տարաբնույթ հանցագործություններին առնչվելու: Այս բոլորը բխում է Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի գաղութատիրական, թալանչիական քաղաքականության էությունից:

Ես կասկած չունեմ, որ «Բիլայնի» հայաստանյան մասնաճյուղի հանցագործ ղեկավարի նկատմամբ հետապնդում սկսելու որոշումն էլ Մոսկվայում է կայացվել, այլապես անհասկանալի կմնա այդ ղեկավարի նկատմամբ ՀՀ ԱԱԾ-ի՝ համարյա երկու տարի ուշացմամբ հետախուզում սկսելու որոշումը: Պետք է վերջապես հայ հանրությունն աչքերը բացի և տեսնի այն, ինչն ակնհայտ է՝ վերջին 16 տարիներին. ՌՔ-ի և ՍՍ-ի վարչախմբի արտաքին քաղաքական «գործողություններն» իրենցից ներկայացրել են վերջերս «այսբերգային» հորջորջված խորհրդավոր լռության և մեկ քայլանի «կոմբինացիաներ»: Սրանք քաղաքական աշխարհում չտեսնված և չլսված բաներ են և հանդիսանում են ռոբիկասերժիկական «հայկական» դիվանագիտության «մեծագույն ներդրումը» համաշխարհային դիվանագիտության զարգացման գործում:

– Իսկ Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Սերժ Սարգսյանն առաջին անգամ հրապարակավ մտահոգություն հայտնեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվելիք զենքի վերաբերյալ: Ի՞նչ էր դա՝ հուսահատությունից դրդված քա՞յլ, թե՞ մեսիջ: Ի վերջո՝ այդ գործարքը տեղի է ունեցել 1,5 տարի առաջ, և ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը պարզապես մտահոգություն չէ:

– Հարցն ուղղակի էր, և երևում է՝ ՍՍ-ն այս անգամ անկարող է եղել խուսանավել: Մյուս կողմից՝ եկեք փաստերի հետ չխաղանք և չեղածի վրա անհիմն ու խորհրդավոր պնդում չկառուցենք, թե իբր «…ՍՍ-ի հայտարարությունը պարզապես մտահոգություն չէ»: Նախ արձանագրենք, որ ՍՍ-ն ի՛ր «մտահոգությունը» չի հայտնել, այլ ասել է, թե «…մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին»: Ապա նշենք այն ակնառու հանգամանքը, որ այստեղ ՍՍ-ն իրեն որոշակիորեն սահմանազատում է հայ ժողովրդից ու նրա այդ մտահոգությունից: Կասկած չկա, որ այդ պահին գործել է նրա գործակալական ենթագիտակցությունը, որն էլ ի վերջո նրան հասցրել է անհեթեթ, հուսալքիչ և բացառապես ոչնչով չհիմնավորված պնդման, թե՝ «…ես չեմ կասկածում, որ մեզ համար դժվար իրավիճակում Ռուսաստանը կկատարի ստանձնած պարտավորությունները»:

Հայտնի է, որ սկսած 18-րդ դարից առ այսօր Ռուսաստանը ոչ մի անգամ հայ ժողովրդի բոլոր կարգի շահերին առնչվող որևէ դրական լուրջ գործունեություն չի դրսևորել: Դա պատմական փաստ է, և սրա հակառակը պնդող որևէ լուրջ հիմնավորում գոյություն չունի: Ուրեմն ինչի՞ վրա է հենվում ՍՍ-ի այդ «վստահությունը», երբ վերջին 300 տարիներին հայերի համար դժվարագույն բազմաթիվ իրավիճակներում ռուսները ոչ միայն մատը մատին չեն կպցրել հայերի և Հայաստանի համար, այլև բացահայտորեն հայտարարել են, որ «Հայաստանը մեզ պետք է առանց հայերի», և այդ ոգով նրանք օգնել են հայերի թշնամիներին՝ «գործը» հասցնելով ցեղասպանության, որի «ծպտյալ» ձևացող մասնակիցներն են եղել թուրքերին և քրդերին համահավասար: Դրա անթիվ ու անհամար հավաստագրերը թափթփված են ամենուր, և ով աչք ունի՝ տեսնում է…

Եթե պատմությունն ու նրա դասերն էլ մի կողմ թողնենք, ապա հենց այսօր բոլորս ականատես ենք, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից ովքեր են իրո՛ք շահագրգռված ղարաբաղյան հարցի շուտափույթ կարգավորմամբ և տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ, և ո՛վ է իրականում սրում այդ հակամարտությունը: Սկսած 1994-ի հրադադարի համաձայնագրից՝ Ռուսաստանում երկրորդ էշելոնի այլևս որևէ հայտնի քաղաքական գործիչ ու քաղաքագետ չի մնացել, որ հետևյալ կարգի հայտարարություն չանի, թե՝ «ներկայումս ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծումը Ռուսաստանի շահերին չի համապատասխանում»: Սա փաստ է: Այս փաստն ինքնաբերաբար հուշում է, որ Ռուսաստանը խցկվել է համանախագահող երկրների կազմ, որպեսզի ձախողի հակամարտության կարգավորումը:

Ոչ պակաս խայտառակագույն փաստ է նաև այն, որ հակամարտող կողմերին հաշտեցնելու առաքելությամբ օժտված երեք երկրներից միմիայն այդ նույն Ռուսաստանն է թքում իր միջնորդական և բարոյական պարտավորությունների վրա և միլիարդավոր դոլարի զենք վաճառում հակամարտող կողմերից մեկին, իսկ մյուսին կերակրում հիմնականում սին հույսերով և իր՝ արդեն անպետքացած զենք ու զինամթերքով: Այս իրողություններին դեմ-հանդիման, բացի Ռուսաստանի գաղտնի գործակալներից՝ ոչ ոք իրեն թույլ չի տա չկասկածել միջազգային հաշտարարությունը «բիզնեսի»՝ առուծախի վերածած Պուտինի անկեղծությանը: Մյուս կողմից՝ հատկապես այդքան խաբվել սիրող հայերը պետք է աշխատեն իրենց ականջին օղ անել մեծ դիտողունակությամբ օժտված Բիսմարկի այն խոսքը, թե Ռուսաստանի անունից միջազգային փաստաթղթերի տակ դրված որևէ ստորագրություն չունի այն թղթի գինը, որի վրա դրված է այդ ստորագրությունը:

– Պարոն Աբգարյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է առկախվել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման գործընթացը: Հայաստանյան իշխանությունների կողմից մշտապես տարբեր ժամկետներ են հնչում, որոնք, սակայն, ինչպես երևում է, իրատեսական չեն: Ըստ Ձեզ՝ Ղազախստանն ու Բելառուսը կարո՞ղ են խոչընդոտ հանդիսանալ, որպեսզի այդ անդամակցումն ի վերջո տապալվի:

– Ընդհանրապես՝ հայ լրագրողները ևս պարտավոր են իրենց հարցերը ձևակերպել Հայաստանի շահերի տեսանկյունից: Այնինչ լրագրողական հայ համքարության մեծագույն մասը ՀՀ-ՌԴ հարաբերություններին վերաբերող հարցերում այս չպաշտոնականացվող կանոնին հակառակ ձևակերպումներով է առաջադրում իր հարցերը: Այս հոգեբանական երևույթը, մեղմ ասած, այպանելի է և ակնհայտորեն պայմանավորված բնազդային վախով: Կոնկրետ Ձեր այս հարցի ձևակերպումից բխում է, որ Դուք անհանգստացած եք ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցության «տապալման» հնարավորությունից: Այնինչ այդ տապալումն այսօրվա Հայաստանի արմատական շահերից է բխում: Ես անձամբ ուրախ եմ, որ դա արդեն հայտնվել է տապալման եզրին: Ես ասել ու կրկնում եմ՝ ՌԴ-ի կողմից ՀՀ-ին ռուսական ՄՄ կամ ԵԱՏՄ քարշ տալու հիմնական նպատակն ի սկզբանե քաղաքական է եղել և այդպիսին էլ մնում է: Սկզբում դա Պուտինի կողմից օգտագործվեց Ուկրաինայի հետ բարդացող հարաբերությունների համատեքստում: Անցած սեպտեմբերի 3-ին ակնբախ էր, որ դրա քաղաքական արժեքը փրփուր է, բայցև միջազգային ասպարեզում ՍՍ-ին «հաջողվեց» հիմնովին խայտառակել ու վարկաբեկել Հայաստանին ու հայերին: Ինչևէ, գործընթացներում «ձախողվեցին» Հայաստանին ռուսական ՄՄ քարշ տալու փորձերը, քանի որ դա առնչվում էր բացառիկ անհեթեթության հետ: ՄՄ-ով ԵԱՏՄ մտնելը փոխարինվեց հակառակով, բայց, ինչպես մաթեմատիկոսներն են պնդում, գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: Բայց արի ու տես, որ նույնիսկ հենց այդ իրողության հասկանալի դառնալուց հետո է ՀՀ-ի՝ ԵԱՏՄ մտնել-չմտնելու հարցը հասցրել «արժեքավորվել» ԵԱՏՄ անդամ երկրների աչքում: Այստեղ հարցը ո՛չ թե լոկ այն է, որ ադրբեջանցիների դրդմամբ ԵԱՏՄ-ն ներկայացնող երկրների այս կամ այն ղեկավարը պայմաններ է առաջադրում Հայաստանին այդ միությանը անդամակցելու հարցում, այլ այն, թե ի՞նչ գործնական լուրջ շահեր են ակնկալում այդ միության ներկա անդամները դրանից: Եվ կամ՝ ԵԱՏՄ-ի առկա ընդհանուր տարածքի հետ ցամաքային կամ ծովային ընդհանուր որևէ սահման չունեցող ՀՀ-ի անդամակցությունը այդ կազմակերպությանը տեխնիկապես հնարավորություն տալի՞ս է նրա հետ հարաբերվել այն օրենսդրական և ենթաօրենսդրական դրույթներին համապատասխան, որոնք գործելու են այդ կազմակերպությունում:

Միանգամայն ակնհայտ է, որ գործնականում ԵԱՏՄ երկրները քիչ, թե շատ լուրջ շահերի ակնկալիք չեն կարող ունենալ Հայաստանից, իսկ ընդհանուր սահմանի բացակայության հետ կապված բարդությունների հաղթահարման հեռանկարը բացասաբար է անդրադառնալու Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններ իրականացնելու նրանց ցանկության վրա:

«Զոռովի» դեպքում պետք է խախտել այդ կազմակերպության մաքսային գործունեության հիմնարար երեք սկզբունքներից երկուսի՝ մաքսային ընդհանուր տարածքի և մաքսային ընդհանուր արարողակարգի առաջադրած պահանջները: Ի դեպ, «զոռովի» պարագայում էլ տուժողը նորից միայն հայկական կողմն է լինելու, որը այդ միության կանոնակարգային ոչ մի դրույթից չի կարող օգտվել այնպիսի համամասնությամբ, ինչպես օգտվելու են դրա մյուս անդամները: Էլ չեմ խոսում այն մասին, որ դա գործնականում բազմաբնույթ բարդությունների առջև է կանգնեցնելու Հայաստանում տնտեսական գործունեություն վարող կամ այդպիսի ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներին ու օտարերկրացիներին:

Այս բոլորը հասկանալի է, բայց չի կարող վանել նույնիսկ որևէ բան չանելուց ևս մի բան շահելու պուտինյան քաղաքական գայթակղությունը: Այժմ օրեցօր ակնհայտ է դառնում, որ ԵԱՏՄ երկրները՝ ՌԴ-ի գլխավորությամբ, ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցի ձախողումը փորձում են դարձնել Ադրբեջանի հետ արտոնյալ և շահավետ հարաբերություններ հաստատելու ազդակ: Կասկած չկա, որ հայերի նկատմամբ ատելությունից կուրացող Ադրբեջանում հայերի հերթական «ձախողում» ներկայացվող այս քաղաքական ապրանքին գին տվող կգտնվի:

– Դուք որտե՞ղ եք տեսնում խնդրի լուծման ելքը: Հնարավո՞ր է՝ Հայաստանը փոխի իր դիրքորոշումը և վերսկսի ԵՄ-ի հետ իր բանակցությունները: Հարևան Վրաստանը Հայաստանի համար կարո՞ղ է դրական օրինակ ծառայել:

– Որևէ ձևով արագ իշխանափոխության իրականացնելու միջոցով՝ լինի դա հեղափոխությամբ, հեղաշրջմամբ, ստիպողաբար կամ կամավոր հրաժարականով, թե՝ այլ կերպ: Հայաստանը հայտնվել է մահվան մահճում, և ժողովուրդն իրավունք ունի ամեն ինչ անել իր անկախ պետականությունը փրկելու և իր ազգային շահերը պաշտպանելու համար: Սա ընդամենը առաջին քայլն է, որին անմիջապես հաջորդելու են մեծ թվով մի շարք հրատապ և կարևորագույն քայլեր:

Ձեր հարցի մնացած երկու բաղադրիչները այսօր ժամանակավրեպ են: Մենք չպետք է ղեկավարվենք, ինչպես ժողովուդն է ասում՝ որևէ մեկի ինադու կամ օրինակով: Մեր ազգային իրական շահերը պետք է ձևավորեն մեր կատարելիք բոլոր քայլերը՝ անկախ նրանից, թե դրանք սրան կամ նրան կարող են դուր չգալ: Շահերի պայքարում դա անխուսափելի է: Բայց պետք է հասկանանք, որ աշխարհում մենք մենակ չենք և մեր շահերը պաշտպանելիս միշտ ունենալու ենք թե՛ իրական հակառակորդներ և թե՛ իրական դաշնակիցներ: Ուրեմն մեր շահերի իրացման ճշգրիտ հաշվարկներով կատարված հիմքերի ստեղծումից հետո դրանք պետք է շարժման մեջ դնենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում