Friday, 19 04 2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին

Ռուսաստանին ցույց կտան Մինսկի խմբի դուռը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն օրերս Երևանում հայտարարեց, որ Փարիզի համար սկզբունք է՝ միջնորդը չի կարող զենք վաճառել հակամարտ կողմերին: Այսպիսով, ըստ էության, այս հայտարարության մեջ կա ակնարկ այն մասին, որ Փարիզի սկզբունքներին հակասում է Ռուսաստանի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ և՛ Ֆրանսիան, և՛ Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի հետ միասին կազմում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը, որն, ըստ էության, հանդիսանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ: Այսպիսով, ստացվում է, որ Ֆրանսիան անուղղակի կերպով հայտարարում է Ռուսաստանի հետ սկզբունքային տարաձայնությունների մասին:

Միևնույն ժամանակ, նկատի առնենք, որ ԱՄՆ-ը ևս զենք չի վաճառում հակամարտ կողմերին: Ավելին` ԱՄՆ-ում կա Կոնգրեսի սահմանած էմբարգոն՝ 907 ուղղումը, որն արգելում է զենք վաճառել Ադրբեջանին քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ: Հետևաբար` կարող ենք ասել, որ ԱՄՆ համար ևս սա սկզբունք է, ու ԱՄՆ համար ևս Ռուսաստանը, այսպես ասած, սկզբունքորեն հակադիր միջնորդ է:

Այն, որ այս երեք երկրների միջև շահերի բախումը, շահերի տարբերությունը առկա է և բավական լուրջ ծավալներով` գաղտնիք չի կարող լինել քաղաքականությամբ հետաքրքրվողների համար: Սակայն հատկանշական է, որ այս մասին բարձրաձայնվում է այսօր, այն էլ` բավական թափանցիկ ակնարկով: Սա, ըստ ամենայնի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պատասխանն է Ռուսաստանին: Փարիզն ու Վաշինգտոնը վերջին շրջանում հատկապես կարծես թե սկսել են ներդաշնակ աշխատել կարգավորման ուղղությամբ, այսպես ասած` փոխլրացնել իրար: Մոտիվացիան ակնառու է՝ Ռուսաստանը ցանկանում է Մինսկի խմբի ֆորմատը չեզոքացնել և Թուրքիայի հետ գործարքի մեջ մտնել նոր ֆորմատի կապակցությամբ, որտեղ Անկարան կունենա ծանրակշիռ դերակատարում: Ֆրանսիան և ԱՄՆ-ը դեմ են այդ զարգացումներին և անում են ամեն ինչ Մինսկի խմբի ֆորմատը պահելու համար:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ ֆորմատի կազմաքանդումը Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են իրականացնել նաև Ադրբեջանին ռազմական արկածախնդրության մղելու, սահմաններում լարվածությունը մեծացնելու միջոցով, որպեսզի հիմքեր լինեն պնդելու, որ ներկայիս միջնորդական ֆորմատը այլևս չի կարողանում խնդիրներ լուծել, և կարիք կա ավելի լայն ֆորմատի, որի մեջ էլ կմտնի Անկարան: Չի բացառվում նույնիսկ, որ այս ամենը ծանրակշիռ հիմնավորելու համար սահմանային լարվածությունը հասցվի որոշակի գագաթնակետի, որից հետո Անկարան ցուցադրաբար կմիջամտի և Ալիևին կոչ կանի արգելակել, աշխարհին էլ կներկայացվի, որ այլևս միայն Թուրքիան է կարողանում ազդել Ադրբեջանի վրա և կայունություն ապահովել, հետևաբար` առանց Թուրքիայի միջնորդություն չի կարող լինել:

Ավելորդ է ասել, որ Հայաստանի համար այս զարգացումները ուղղակիորեն կլինեն կործանարար և Հայաստանը վերջնականապես կդնեն ռուս-թուրքական աքցանի տակ՝ հերթական անգամ, ինչպես մեկ դար առաջ: Բարեբախտաբար, այս զարգացումները չեն բխում նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի շահերից: Եվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունները, ըստ էության, հենց սրա վկայությունն են, և ավելին` վկայությունն են այս հարցում Փարիզի և Վաշինգտոնի հաստատակամության:

Խնդիրն այն է, որ դեսպան Ռենոյի հայտարարությունը պարունակում է դիվանագիտորեն քողարկված զգուշացում Ռուսաստանին: Ֆրանսիան ցույց է տալիս, որ Ռուսաստանը սկզբունքորեն այլ միջնորդ է, քան Փարիզն ու Վաշինգտոնը, բայց իրենք հանդուրժում են այդ սկզբունքային տարբերությունը: Կամ` հանդուրժել են մինչև այսօր, բայց եթե Ռուսաստանը շարունակի Մինսկի խմբի ֆորմատի հանդեպ, այսպես ասած, անհանդուրժողականության քաղաքականությունը, ապա իրենք էլ այլևս կսկսեն չհանդուրժել իրենց սկզբունքներին Ռուսաստանի հակասությունը:

Այլ կերպ ասած` Փարիզը դեսպան Ռենոյի միջոցով զգուշացնում է Մոսկվային, որ Մինսկի խմբի դեմ կազմաքանդիչ քաղաքականությունը շարունակելու դեպքում, ֆորմատի փոփոխության հասնելու սեպարատ ձգտումները շարունակելու դեպքում Վաշինգտոնն ու Փարիզը արդեն ոչ թե զուտ կպաշտպանվեն և կփորձեն պահել Մինսկի ֆորմատը, այլ կարող են նույնիսկ բարձրացնել որպես միջնորդ Մոսկվայի, այսպես ասած, նպատակահարմարության հարցը և անցնել պատասխան գրոհի, մինչև անգամ Մինսկի խմբում Մոսկվայի առկայության նպատակահարմարության խնդիրը բարձրացնելով:

Դեսպան Անրի Ռենոյի հայտարարության մեջ այդ զգուշացումը կարծես թե բավական ակնհայտ է, ինչը նաև վկայում է, որ Փարիզի ու Վաշինգտոնի համար Ռուսաստանի գործողությունների վտանգն է դիտվում բավական իրական, ինչն էլ առաջացրել է առավել ագրեսիվ արձագանքի անհրաժեշտություն: Սակայն այստեղ, իհարկե, մեզ համար հարց է առաջանում, թե ինչ շարունակություն կառաջարկեն Փարիզն ու Վաշինգտոնը, որովհետև, ի վերջո, պետք չէ բացառել, որ նրանք ևս այդ գործընթացում խաղ սկսեն Անկարայի հետ: Քանի որ սկզբունքորեն Անկարայի իրենց կողմից վերահսկելի մասնակցությանը նրանք դեմ չեն լինի` հատկապես, եթե դա հնարավորություն կտա նաև բալանսավորող-զսպող գործոն ապահովել Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության համար:

Այստեղ ամեն ինչ կախված է Հայաստանի պահվածքից, որովհետև եթե Երևանը ընդամենը լինելով դիտորդի դերում սպասի, թե երբ են Փարիզն ու Վաշինգտոնը փրկում իրեն ռուս-թուրքական ավանտյուրաներից և միաժամանակ շարունակի մինչև փրկվելը ամբողջությամբ ու անմնացորդ հպատակվել Ռուսաստանին, ապա Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համար այդ դեպքում ավելի պրակտիկ գործընկեր կարող է դիտվել Թուրքիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում