Վրացական apsny.ge լրատվական կայքի փոխանցմամբ, պայթուցիկ սարք է հայտնաբերվել Թբիլիսիի Չոլոկաշվիլի փողոցում գտնվող հայկական դպրոցում:
Պայթուցիկ սարքը հայտնաբերվել է դպրոցի պահակի կողմից: Ներկայումս դպրոցի տարածքում համապատասխան աշխատանքներ են իրականացնում ականազերծողներն ու ռումբ որոնող շները:
Նշվում է, որ դպրոցում ընթանում են վերանորոգման աշխատանքներ, ինչի պատճառով էլ դասընթացները ժամանակավորապես դադարեցված են եղել: