Հայաստանի ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Աստրախանում եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը «ոչինչ չասող էր», քանի որ ըստ Արզումանյանի՝ սկզբից էլ պարզ էր, որ աստրախանյան հանդիպման ժամանակ «ակնառու բան» չի լինելու:
«Ռուսաստանը միջազգային հանրությանը պետք է հիշեցներ, որ լինելով հավասարազոր Մինսկի խմբի համանախագահող՝ այնուամենայնիվ, իրեն վերապահում է հատուկ դերակատարություն: Միևնույն ժամանակ, պատգամ է հղում միջազգային հանրությանը, որ Ղարաբաղյան հիմնահարցի լուծման բանալին, այնուամենայնիվ, Մոսկվայում է»,-նշեց ԱԳ նախկին նախարարը:
Ալեքսանդր Արզումանյանը նաեւ հավելեց, թե չի կարծում, որ որեւէ առաջընթաց կլինի նաեւ Աստանայում կայանալիք հանդիպմանը: