Wednesday, 22 03 2023
ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
09:56
Auto Draft
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը
22:15
Ղրիմում քաղաքացիական բնակչության համար արյան և դեղամիջոցների պակաս կա
Լավրովի նշած անվտանգային ճարտարապետության մեջ Հայաստանը չունի որևէ տեղ և դեր
21:50
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց

Ցավալի է, որ մեր դաշնակից պետություններն են նպաստում Ադրբեջանի սպառազինության մակարդակի աճին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

– Պարոն Զաքարյան, Սերժ Սարգսյանը Արգենտինայում հայտարարել էր, թե «ցավալի է, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում»: Նման բարձր մակարդակով սա Հայաստանի իշխանությունների առաջին հայտարարությունն էր այդ երևույթի դեմ: Մինչդեռ տարիներ շարունակ ՌԴ-ն այդ երկրին զենք է վաճառել, և ՀՀ իշխանությունները դա մեկնաբանել են որպես առևտրային գործարք կամ տնտեսական գործունեություն: Ո՞րն էր Ս. Սարգսյանի այդ հայտարարության պատճառը, կամ արդյո՞ք ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցության ձգձգումն էր դրա պատճառներից մեկը:

– Նախագահի հայտարարությունը պետք չէ կապել տարբեր հարաբերությունների և զարգացումների հետ: Շատ բնական է, որ դաշնակից պետության ղեկավարն իր մտահոգությունն է հայտնում տարածաշրջանում ակնհայտ սպառնալիք հանդիսացող երկրին զենք վաճառելու համար, որովհետև դրանից առաջին հերթին տուժում են ՀՀ քաղաքացին, ՀՀ սահմանները և զինված ուժերը:

– Ս. Սարգսյանն այդպիսով ակնհայտ դժգոհությո՞ւն էր արտահայտում Ադրբեջանին զենք վաճառող Ռուսաստանի նկատմամբ:

– Դա մտահոգություն է առ այն, որ ակնհայտ սպառնալիք ներկայացնող պետությանը զենք վաճառելն ավելի է դժվարացնում և ավելացնում լարվածությունը՝ վտանգելով տարածաշրջանային անվտանգությունը, առաջ բերելով նոր սպառնալիքներ: Սա իմ պատկերացմամբ` նախագահի բարձ մակարդակով արտահայտած մտահոգությունն էր:

– Անցած տարի էր, որ ՌԴ-ն Ադրբեջանի հետ կնքեց 4 մլրդ դոլարի զենք մատակարարելու պայմանագիրը: Ինչո՞ւ այն ժամանակ նման մտահոգություն չէր հայտնվում, որ արվեց հիմա, երբ հետաձգվում է մեր երկրի անդամակցությունը ԵՏՄ-ին:

– Յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր զենքի մատակարարում ավելի մեծացնում է լարվածությունը: Բնականաբար, մենք մեր ջանքերի և կարողությունների չափով ավելացնում ենք համապատասխան պաշտպանունակության ռեսուրսները, որի արդյունքում տարածաշրջանում ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական առումով հավասարակշռություն է ստեղծվում: Այնուամենայնիվ տարածաշրջանը ևս ունի սպառազինության որոշակի մակարդակ, որից ավելին արդեն նոր լարվածություններ և սպառնալիքներ է առաջացնում, ինչը չի կարող մտահոգիչ չլինել: Նախագահն այդ մտահոգությունն է արտահայտել:

– Հայաստանի համար որքանո՞վ է նպատակահարմար անդամակցել ՌԴ հովանու ներքո ստեղծվող Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) այն դեպքում, երբ այդ երկիրը զենք է վաճառում Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ օգտագործելու համար: Ադրբեջանին զենք է վաճառում նաև ԵՏՄ անդամ մյուս երկիրը՝ Բելառուսը:

– Խնդիրն այն չէ, թե որ պետությունն է զենք վաճառում, խնդիրը Ադրբեջանի սպառազինության մակարդակն է, ինչը մտահոգիչ է: Իհարկե, մյուս կողմից էլ ցավալի է, որ մեր դաշնակից պետություններն են նպաստում սպառազինության մակարդակի աճին, ինչն անմիջապես անդրադառնում է մեզ վրա: Մենք, ցավոք, բավականին հաճախ ունենում ենք զոհեր և վիրավորներ, ունենում է նաև Ադրբեջանը: Եվ այդ լարվածությունը տարածաշրջանում երկուստեք առաջացնում է նոր սպառնալիքներ ու խնդիրներ: Իսկ ԵՏՄ-ին անդամակցելը դեռևս չի նշանակում, որ պետք է վերանայենք մեր այդ որոշումը, որովհետև մեր դաշնակիցները զենք են վաճառում Ադրբեջանին: Նախկինում էլ Ադրբեջանը մեծ հաջողությամբ զենք էր գնում ՌԴ-ից, Բելառուսից, Ուկրաինայից, Իսրայելից: Այստեղ խնդիրն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է կարողանա իր ազդեցությունը և հեղինակությունն օգտագործել և խնդիրը խաղաղ հունի մեջ պահել: Այստեղ շատ կարևոր է Մինսկի խմբի անդամների միասնական ջանքերը, որտեղ պետք է հաշվի առնվեն ոչ միայն սկզբունքները, այլև այն հանգամանքը, որ Ադրբեջանը պետք է հետևի հրադադարի պահպանման բոլոր կանոններին: Եվ յուրաքանչյուր խախտում պետք է արժանանա Մինսկի խմբի համանախագահների ուշադրությանն ու վերաբերմունքին, ինչը, ցավոք, առայժմ տեղի չի ունենում:

– Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը օրեր առաջ հայտարարել էր, թե ԼՂՀ հակամարտության դեպքում «ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում»: Մինչև այժմ ցանկալի ստատուս քվոն ինչո՞ւ հանկարծ դարձավ վտանգավոր:

– Հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան սահմանագծին լարվածության որոշակի ավելացումը՝ այդ մտահոգությունն ի հայտ է գալիս, և այն պետք է կիսել: Բայց ոչ թե ստատուս քվոն է դառնում վտանգավոր, այլ Ադրբեջանն ինքնին վտանգավոր է դառնում:

– Տպավորություն կա, որ Ջ. Ուորլիքի միջոցով ԱՄՆ-ն ակնարկում է, թե ՌԴ-ն Ադրբեջանի կողմից շարունակվող դիվերսիոն գործողությունների միջոցով փորձում է ինչ-որ աշխարհաքաղաքական հարց լուծել: Չէ՞ որ հենց ինքն է այդ երկրին զենք վաճառում:

– Այդ տպավորությունն ինձ մոտ չկա, քանի որ Մինսկի խումբն այնուամենայնիվ միասնական խոսքով է հանդես գալիս: Իսկ ստատուս քվոյի պարագայում պետք է ասեմ, որ Մինսկի խումբը շատ ճիշտ կանի, եթե Ադրբեջանին ստիպի ընդունել մշակված առաջարկները: Իրականում դա է վտանգում անվտանգությունը, ոչ թե ստատուս քվոն:

– Իսկ այդ ինչ խնդիրներ են, որ առայժմ խոչընդոտում են կամ ձգձգում են ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցությունը:

– Կարծում եմ, որ, մեծ հաշվով, խնդիրներ և խոչընդոտող հանգամանքներ գոյություն չունեն, որովհետև ՀՀ-ն ամբողջությամբ ավարտել է Մաքսային միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզով» նախատեսված բոլոր գործողությունները: Այժմ խնդիրը գտնվում է անդամ պետությունների քննարկման դաշտում: Եվ ՀՀ-ն երբեք չի իրականացնի այնպիսի խնդիրներ, որոնք հակասող կամ որոշակի խոչընդոտ կհանդիսանան իր իսկ ազգային կենսական շահերին: Հետևաբար գործընթացը քաղաքական հարթության վրա է, և կարծում եմ, որ տարվա ընթացքում խնդիրներն ամբողջական լուծում կունենան, եթե գործընթացները գնան նախատեսված փուլերով: Հուսով ենք, որ ամեն ինչ նորմալ ընթանալու դեպքում մինչև 2015թ. հունվարի 1-ը, մինչև ԵՏՄ-ի գործարկումը ՀՀ-ն ներպետական ընթացակարգերը ևս իրականացրած կլինի:

– Անցած տարի սեպտեմբերի 3-ին, երբ Ս. Սարգսյանը հայտարարեց ՄՄ-ին ՀՀ-ի միանալու մասին, կարծիքներ էին հնչում, որ ՌԴ-ն է դա ստիպել մեր երկրին, որպեսզի այդպիսով Ուկրաինային ետ պահի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից: Ուկրաինան ստորագրեց այդ համաձայնագիրը, իսկ այսօր ՌԴ-ն ցանկանում է Ադրբեջանին ներգրավել ԵՏՄ: Միգուցե այս պարագայում արդեն Հայաստանի հարցը հրատապ չէ՞:

– Հայաստանի ինտեգրացիոն նախապատվությունները կամ կայացվող քաղաքական որոշումները նախ պայմանավորվում են մեր երկրի շահերով: Եվ ցանկացած որոշում կամ դրանց իրականացման մեջ պայմանական փոփոխությունները ևս պայմանավորված են լինելու քաղաքական գործընթացներով: Քաղաքականությունը կենդանի շարժում է, և յուրաքանչյուր անգամ քաղաքական որոշումներն ունենում են իրենց հիմնավորումները: Այսօր ՀՀ-ի որոշումները հիմնավորված են ամբողջությամբ, և տեղին չէ ասել, որ Հայաստանին իր գործընկերները տանում են այս կամ այն ուղղությամբ: ՀՀ-ն ինքն է որոշում գնալ կամ չգնալ այս կամ այն ուղությամբ՝ հաշվի առնելով իր գործընթացները:

 

Լուսանկարը՝  Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում