Wednesday, 22 03 2023
ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը
22:15
Ղրիմում քաղաքացիական բնակչության համար արյան և դեղամիջոցների պակաս կա
Լավրովի նշած անվտանգային ճարտարապետության մեջ Հայաստանը չունի որևէ տեղ և դեր
21:50
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց
Էրդողանը պաշտոնապես գրանցվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
Վրաստանի խորհրդարանը վերադարձնում է ապաօլիգարխացման օրենքը

Դիվերսանտների նպատակը

ԼՂՀ ՊԲ-ն երեկ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ավարտվել է Քարվաճառ ներթափանցած ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծումը և սպանել են խմբի, այսպես ասած, վերջին անդամին: Պաշտպանության նախարարությունն էլ երեկ համացանցի սեփականությունն է դարձրել դիվերսանտների հայկական տարածքում կատարած նկարահանումները, որպես նրանց դիվերսիոն գործողությունների ապացույց: Տեսագրություններում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները նախ հորթի միս ճաշակում հայկական տարածքում, հետո նկարահանում Քարվաճառի ճանապարհը:

Պաշտպանության նախարարությունը այդ տեսագրությունները ներկայացրել է որպես ապացույց դիվերսիոն գործողությունների, մինչդեռ տարածված տեսանյութը մի քանի հարցեր է առաջացնում առաջին հերթին հայաստանյան իրավապահներին: Ի մասնավորի՝ արդյո՞ք Հայաստանի անվտանգության համար պատասխանատու կառույցները կարող են երաշխավորել, որ Քարվաճառի ճանապարհին, տարածքում չկան, չեն կարող լինել այլևս դիվերսանտներ: Եթե մի քանիսը անարգել ներթափանցել և խորացել են հայկական տարածքում, արդյո՞ք կա երաշխիք, որ ևս մի քանիսը չեն կարող նույնն անել և մինչև հայտնաբերվելը կրկին վնասներ հասցնել խաղաղ բնակիչներին:

Այսինքն` տեսանյութը, ըստ էության, մի կողմից ապացույց լինելով, մյուս կողմից` դառնում է մտահոգությունների աղբյուր և ըստ էության` կարող է նաև տագնապի ու խուճապի պատճառ դառնալ, որը ամենևին չի վերանա դիվերսանտների վնասազերծման մասին հայտարարություններով: Մինչդեռ Քարվաճառի դեպքում մենք ունենք կարևորագույն խնդիրներ՝ այդ տարածքը ռազմավարական իմաստով խիստ կարևոր է բնակեցման տեսանկյունից, և մարդիկ այնտեղ պետք է ունենան ապահովության երաշխիքներ:

Հետևաբար` այստեղ պարզաբանումների հարցը դառնում է Քարվաճառում բնակեցման ռազմավարական խնդրի համար գերկարևոր մի հարց: Մինչդեռ, ինչպես երևում է, պատկան մարմինները այդ խնդիրներով զբաղվելու փոխարեն, զբաղված են շատ պարզունակ և անվտանգության հրամայականների հետ, ըստ էության, միայն ու միայն առերևույթ կապ ունեցող գործողություններով` իրավիճակը, ըստ էության, անուղղակիորեն կամ ուղղակիորեն վերածելով շոուի:

Իսկ հարցերը մնում են, հետևաբար մնում են նաև տագնապները: Իսկ տագնապը տվյալ դեպքում կդառնա դիվերսանտների գործողությունների, այսպես ասած, արդյունք, այսինքն` եթե Հայաստանի իշխանությունները հանգամանալից հաշվետվությամբ չցրեն հասարակության տագնապն ու մտահոգությունները, դժբախտաբար կարող ենք ասել, որ դիվերսանտները ինչ-որ առումով հասել են իրենց նպատակներին, չնայած վնասազերծվել են:

Այսինքն` ուշ են վնասազերծվել: Մինչդեռ հաջորդ անգամ, միգուցե ուշացման արդյունքում հայկական կողմի համար հետևանքները լինեն ավելի ծանր, քան այսօր: Եվ ուրեմն հասարակությանն այսօր ապացույցներ չէ, որ պետք են, այլ երաշխիքներ՝ անվտանգության պատասխանատու երաշխիքներ:

10527288_10204411644599239_3471819649373417040_n

10532535_10204411644159228_7172391608522442989_n

gerij-600x396

1512635_10204411644719242_1654818527123358024_n

10525593_10204411644519237_1138545508109872185_n

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում