Wednesday, 22 03 2023
ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը
22:15
Ղրիմում քաղաքացիական բնակչության համար արյան և դեղամիջոցների պակաս կա
Լավրովի նշած անվտանգային ճարտարապետության մեջ Հայաստանը չունի որևէ տեղ և դեր
21:50
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց
Էրդողանը պաշտոնապես գրանցվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
Վրաստանի խորհրդարանը վերադարձնում է ապաօլիգարխացման օրենքը

Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ պատերազմի, կսկսեր հուլիսի 1-ին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ազգային հերոս, գեներալմայոր Արկադի ՏերԹադևոսյանը (Կոմանդոս

Պարոն Տեր-Թադևոսյան, վերջին օրերին իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո ձերբակալված դիվերսանտի նկարները հրապարակվեցին, բայց շատերն ասում են, որ դրանք դիվերսանտներ չեն, որ այս ամենը մտացածին է: Մյուս կողմից, ադրբեջանցի փորձագետ Մուբարիս Ահմեդօղլուն մեզ հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանին մնացել է միայն որոշել, թե կոնկրետ երբ պետք է սկսել պատերազմը, և բլից-կրիգ իրականացնել: Հայաստանը որքանո՞վ է դրան պատրաստ:

-Եթե ադրբեջանցիներն ուզում էին պատերազմ և պատրաստ էին դրան, նրանք դա կարող էին սկսել հուլիսի 1-ին: Նրանք կարող էին ասել, որ հայերը մեզ վրա հարձակվել են, մենք ունենք մարդկային ու տարածքային կորուստներ, ու սկսեին պատերազմը: Ի՞նչն էր խանգարում Ադրբեջանին պատերազմ սկսել:

Հիմա Ադրբեջանում շատ են խոսում բլից-կրիգի մասին ու ամեն անգամ մեկը մյուսի հետևից զորավարժություններ են անցկացնում: Դրանք նպատակ ունեն Ղարաբաղը գրավել 3-րդ, 4-րդ, 1-ին ու 2-րդ կորպուսներով: Նրանք 5 բանակային կորպուս ունեն, բայց բանն այն է, որ նրանք իրենց ունեցած զենք-զինամթերքով չեն կարող այդ տարածքում գործողություններ իրականացնել: Ղարաբաղի տարածքը սարերի վրա է, և պետք է հաշվել, թե ռազմական գործողությունների տարածքում քանի տանկ ու ռազմական տեխնիկա կարող է գործել:

Ադրբեջանցիները զորավարժությունների ժամանակ երեք տարբերակ ունեին, որոնք իրենց հերթին տարբերակներ ունեին: Նրանց զորավարժություններին Թուրքիայի կողմից լավ պատրաստված մասնագետներ են մասնակցում: Այդ տարբերակներով նրանք հաջողություններ կարող են ունենալ առաջին մի քանի օրերին, և Ղարաբաղը մարդկային ու տարածքային կորուստներ կարող է ունենալ, բայց դրանից հետո նրանք կարող են ընկնել վատ վիճակի մեջ, և հետագա քայլերից զրկված կլինեն: Առաջին հերթին վատ վիճակի մեջ է ընկնում նրանց թիկունքը, որը պետք է անհրաժեշտ բաներով մատակարարի առաջին գծին:

Այստեղ սահմանն է Ադրբեջանի, Ղարաբաղի, Իրանի ու Հայաստանի (ցույց է տալիս քարտեզի վրա): Ադրբեջանի տարածքը հարթություն է, իսկ Ղարաբաղը սարերի վրա է, և Ադրբեջանի համար Ղարաբաղը կարծես Շուշի լինի բարձունքի վրա: Այսինքն՝ նրանք պետք է հարձակվեն ներքևից վերև, որտեղ կան բնական ու արհեստական պաշտպանություններ: Երկրորդ՝ մենք այստեղ կենսական անհրաժեշտության ոչ մի օբյեկտ չունենք կորցնելու, իսկ Ադրբեջանը այդ տարածքում նավթատարներ ունի, որոնք գնում են դեպի Թուրքիա: Պատերազմի դեպքում՝ ղարաբաղցիները առաջին հերթին հենց այդ նավթատարին կխփեն: Այսինքն՝ թեև մեր զենքը քիչ է, բայց մեր 2 հարվածը հավասար կլինի նրանց 30 հարվածին: Հայկական կողմի համար շատ ցավալի կլինի, քանի որ մարդկային ու նյութական կորուստներ կունենանք, բայց Ադրբեջանը դրանով կարող է վերջնականապես կոտրվել ու հանձնվել: Երրորդ՝ այս տարածքներում գերտերությունները միլիարդավոր դոլարների ներդրումներ են արել, նավթատարներ են կառուցել, ու այդ տարածքները Ադրբեջանինը չեն: Այդ երկրները թույլ չեն տա վտանգի ենթարկել այդ ամենը, երբ պատերազմ սկսվի:

Ադրբեջանում շատ ուժեղ զարգացած են լրատվամիջոցները, որոնք նպատակաուղղված քարոզչություն են իրականացնում, թե մենք պետք է հարձակվենք, բայց փաստն այն է, որ նրանք պատերազմ չեն սկսում: Նրանք կարող էին ինչ-որ առիթ գտնել ու սկսել պատերազմը, բայց իրականում պատրաստ չեն դրան: Մյուս կողմից, ՆԱՏՕ-ն, Ռուսաստանն ու նաև Թուրքիան նրանց նման պատրաստություն չեն տա, այնպես չէ, որ այս հակամարտությունը երկու երկրների հարցն է միայն:

-Կա՞ն վախեր, որ պատերազմ կարող է սկսվել:

-Ոչ, վախ չկա ու չի կարող լինել, բայց նրանք ինչ-որ չափով իրենց ուզածին հասնում են, մեր ժողովուրդը խուճապի մեջ է, Ղարաբաղում զանգահարում հարցնում են, Արցախի ճանապարհը բաց է, թե ոչ: Ադրբեջանական կողմն ուզում է խուճապ առաջացնել, բայց շնորհիվ հայկական լրատվամիջոցների՝ բոլորը կարդում ու հասկանում են, թե իրականում ինչ է կատարվել:

-Պարոն Տեր-Թադևոսյան, Դուք նշում եք, որ պատերազմի վտանգ չկա: Իսկ ինչի՞ վկայությունն էին Նախիջևանի կողմից կրակոցները:

-Այդ կրակոցները նախապես պլանավորված են, նրանք պիտի այդ գործողություններն անեն, քանի որ իրենց բանակի հրամանն են կատարում: Իմ կարծիքով, նրանք ուզում են ցույց տալ, որ պատրաստ են հարձակման և խուճապ առաջացնելու խնդիր են ուզում լուծել:

-Հայաստանի անելիքը ո՞րը պիտի լինի ԼՂ խնդրի կարգավորման առումով: Արդյոք Հայաստանը պիտի դիմի Ռուսաստանի՞ն, թե՞ միջազգային հանրությանը, ովքեր ներգավված են ԼՂՀ կարգավորման գործին:

-Ես այդ քաղաքական հարցերով, թե ով ում պիտի դիմի, ինչպես պիտի դիմի՝ չեմ զբաղվում: Ես ունեմ կոնկրետ հարցեր, որոնցով պիտի զբաղվեմ, որպեսզի մեր սահմանները պաշտպանված լինեն, մենք կորուստներ չունենանք, որի ուղղությամբ աշխատում ենք: Ասենք՝ 1000 անգամ ադրբեջանական կողմն է կրակում, 500 անգամ՝ հայկականը, ու հետո ԵԱՀԿ-ն, որը դիտարկումներ է անցկացնում այդ տարածքներում, հայտարարում է, որ երկու կողմից էլ կրակում են: Բայց թե ով է կրակում, քանի անգամ են կրակում, այդ մասին ոչինչ չեն ասում: Նրանք չունեն այդ կոնկրետ տվյալները: Այդ տվյալներն ունենալու համար ոչ մի դժվարություն չկա: Այսօր կա այդ տեխնիկան, որով դա հեշտությամբ կարելի է պարզել: Ամերիկացիներն ունեն այդ սարքերը, որոնց օգնությամբ հազար կմ հեռավորությունից պարզում են, թե կրակոցը ո՞ր կողմից էր՝ վերևի՞ց, թե՞ հետևից: Նրանք կարող են համակարգչով դուրս բերել կրակոցը և հաշվարկել: Մենք կարող ենք դնել այդ տեխնիկան, որի վրա աշխատում ենք, և պարզել, թե որտեղից են կրակում ու ինչ են կրակում: Երկրորդ, կարելի է պարզել, թե որ կողմից են կրակում դիպուկահարները: Այդ սարքավորումները տալիս է կրակոցի կոորդինատները: Այդ տեխնիկան արդեն մի քանի տարի աշխատում է:

-Օրերս Հայասատանում Ֆրանիսայի դեսպանն ասաց, որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ֆրանսիան չէր կարող չհարգել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի կողմից ամրագրված դրույթները, և Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին որևէ տեսակի զենքի վաճառք չի կարող լինել: Մինչդեռ Ռուսաստանը խախտում է այն:

-Ես՝ որպես հայ, դեմ եմ դրան, բայց, մյուս կողմից, եթե Ադրբեջանը զենք չգնի Ռուսաստանից, կարող է գնել Թուրքիայից, Իսրայելից, բայց Ռուսաստանը փորձում է հսկողություն այսպես իրականացնել, և ավելի լավ է Ադրբեջանը Ռուսաստանի վերահսկողության տակ լինի, քան Թուրքիայի կամ Իսրայելի:

-Այդքան բարի՞ են Ռուսաստանի ցանկությունները: Օրերս Սերժ Սարգսյանն էլ Բուենոս Այրեսում հայտարարեց, որ Հայաստանի ժողովուրդն անհանգստացած է Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականությամբ:

-Այո, կա անհանգստություն: Մեզնից ոչ ոք չի ասում, որ Ադրբեջանում կան ռուսական բազաներ, ունեն ավիացիոն բազա:

ԼՂՀ խնդիրը ո՛չ Հայաստանինն է, ո՛չ Ադրբեջանինը, որ մենք խնդիրը դնենք և փորձենք լուծել: Թե Հայաստանը, թե Ադրբեջանը ինքնավար չեն, նրանք գերտերությունների ազդեցության տակ են: Դրա համար եթե անգամ Ադրբեջանը հիմա ուզենա կռիվ սկսել, իսկ ո՞վ կթողնի իրեն: Գումար են ներդրել, դեռ նավթն իրենց չեն քաշել, միլիարդները չեն ստացել, և հիմա կորցնե՞ն դա, քանի որ հայերը կվերցնեն ու կպայթեցնեն:

-Այսինքն՝ հաշվարկներ են արել:

-Նրանք ոչ թե հաշվարկներ են անում, այլ ունեն վերլուծական կենտրոններ, կան կազմակերպություններ, որոնք այդ բոլորը հաշվարկնում են: Այդ ամենը հետազոտություններ են անում և տալիս ուղղություններ:

-Իսկ ո՞ր դեպքում է հնարավոր՝ Ադրբեջանը պատերազմ սկսի:

-Պատերազմն այն դեպքում է հնարավոր, եթե ԱՄՆ-ն ու Եվրամիությունը իրենց ներդրած գումարները հետ վերցնեն, Ադրբեջանն էլ նավթ չունենա: Բայց դրա համար էլ ժամանակ է պետք:

-Դուք նշում եք, որ չկա մտահոգվելու առիթ, որ Ադրբեջանը վտանգի տակ չի դնի իր ունեցվածքը, ԱՄՆ-ը դա չի թողնի: Այնուամենայնիվ, եթե պատերազմ սկսվի, Հայաստանը դրան պատրա՞ստ է:

-Հիմա ես ինչ կարող եմ ասել… Հո չեմ կարող ասել, որ մենք պատրաստ չենք: Մեր և Ադրբեջանի պատրաստվածության մասին գնահատականները տալիս են զինվորական մասնագետները, որոնք ծառայում են այլ պետություններին: Օրինակ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի զինվորականները տալիս են մեր բանակի և Ադրբեջանի բանակի պատրաստվածության մակարդակը: Օրինակ՝ ես ունեմ Չուրկին ազգանունով փորձագետի վերլուծությունը Հայաստանի և Ադրբեջանի բանակների միջև, թե ինչ տարբերակների դեպքում կլինի երկրի փլուզում: Բոլոր փորձագետները միաբերան նշում են, որ Ադրբեջանի համար դա երկրի վերջը կլինի, և նոր հանրապետություններ կստեղծվեն այդ տարածքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում