Tuesday, 23 04 2024
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել

Արգենտինայի նախագահը Սերժ Սարգսյանին չի ընդունել ֆարինգիտի պատճառով

Օրեր առաջ Արգենտինա կատարած այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին չընդունեց երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները:

Սերժ Սարգսյանին, ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարներ Հրանուշ Հակոբյանին և Հասմիկ Պողոսյանին ընդունեցին Արգենտինայի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ նախագահի նման վարվելակերպը պատճառաբանվեց վերջինիս հիվանդ լինելու հանգամանքով:

Ուշագրավ է, որ այս իրադարձությունից ընդամենը օրեր անց Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները ջերմ ընդունելության արժանացրեց մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ արդեն երեկ մերժեց Բրազիլիայի նախագահի հրավերը՝ այնտեղ դիտելու Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը՝ կրկին պատճառաբանելով վատառողջ լինելու հանգամանքը:

Պատահականությո՞ւն է այս ամենը, թե՞ Վլադիմիր Պուտինի այցը շատ ավելի կարևոր էր, քան մեր նախագահինը, և ինչպես մամուլում այս օրերին շրջանառվում է՝ Արգենտինայի նախագահը միտումնավոր չի ընդունել Սարգսյանին, փորձեցինք պարզել Արգենտինայում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանից և Արգենտինայում Հայաստանի դեսպանատանից:

«Առաջին լրատվական»-ը Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի առաջնորդարանից տեղեկացավ, որ Արգենտինայի նախագահը ֆարինգիտ է ունեցել, և բժիշկները մի քանի օր շարունակ հակացուցել են դուրս գալ և հանդիպումներ ունենալ: Նա նույնիսկ չի կարողացել հուլիսի 9-ին մասնակցել Արգենտինայի անկախության օրվան նվիրված միջոցառումներին: Երբ այնտեղ է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նախագահն արդեն կազդուրված է եղել, իսկ արդեն Բրազիլիա մեկնելու հրավեր ստանալիս վերջինիս առողջական վիճակը կրկին վատացել է:

Արգենտինայում ՀՀ դեսպանատան աշխատակցուհին մեզ հետ զրույցում նշեց, որ իրավասու չէ պատասխանելու այդ հարցերին, և փոխանցեց այն, ինչ գրված է Արգենտինայի նախագահի պաշտոնական էջում, որ վերջինս կոկորդային անգինայի և ֆարինգիտի պատճառով չի կարողացել ընդունել ՀՀ նախագահին, մինչև Վ․ Պուտինի այցը չեղյալ են համարվել Լատինական Ամերիկայի մի շարք երկրների նախագահների այցերը Արգենտինա՝ նախագահի վատառողջության պատճառով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում