Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ով է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի թեկնածուն

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուլիսի 10-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռիչարդ Միլսի թեկնածությունը: Միլսը Բեյրութում ԱՄՆ դեսպանի տեղակալն էր:

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե Միլսը բավական փորձ կուտակած մարդ է, ով աշխատել է ԱՄՆ պետքարտուղարությունում, բավական ծանոթ է կովկասյան հարցերին, ենթադրաբար նաև՝ հակամարտության խնդիրներին, վերջին շրջանում էլ տեղափոխվել էր Բեյրութ:

«Բեյրութում նա զբաղվել է տարածաշրջանային խնդիրներով. գիտեք, Բեյրութը հայտնվել էր տարածաշրջանի բավական թեժ քաղաքական իրավիճակում: Վերջին շրջանում և սիրիական պատերազմի ազդեցությանը, և նաև այնտեղ զարգացող ծայրահեղ մուսուլմանական շրջանակների զարգացումներին, ստեղծված իրադրություններին՝ այս ամենին նա ծանոթ է: Այդ առումով, կարծում եմ, և կովկասյան տարածաշրջանի, և Միջին Արևելքի իրադարձություններին ծանոթ լինելը երևի իր նշանակման համար իբրև հիմնավորում, իբրև մեկնակետ է ծառայել: Կարծում եմ, որ այնտեղ նկատի է առնվել արձանագրված իրադարձություններին ծանոթ լինելը, այդ առումով փորձ ամբարելը»,- ասաց նա:

Կանդահարյանն ընդգծեց, որ Միլսը ծառայել է փոխդեսպանի կարգավիճակով, մինչդեռ ընդհանրապես հանդիպումներին, բանակցություններին, հայտարարություններին դեսպանն է ավելի հրապարակային տեսքով ելույթներ ունենում, բայց, բնականաբար, դիվանագիտական անձնակազմը և հատկապես փոխդեսպանն անմիջականորեն առնչված կլինեն այդ բոլոր իրադարձություններին: Այդուհանդերձ, փոխդեսպանն ընդհանրապես այդ աշխատանքներում այնքան էլ չի երևում:

Միլսի աշխատանքից կոնկրետ ակնկալիքներ, ըստ Կանդահարյանի, պետք չէ ունենալ, քանի որ նա պիտի իրականացնի այն, ինչ պետքարտուղարությունն է որոշում:

«Այսինքն՝ ես չեմ կարծում, որ անձի փոփոխությամբ կտրուկ շրջադարձեր կլինեն, պարզապես այստեղ պիտի նկատի ունենանք այն հանգամանքը, որ ինքն արդեն աշխատել է այդ բաժանմունքում և ծանոթ է հայաստանյան իրականությանը՝ քաղաքական, արտաքին քաղաքական, Հայաստան-ԱՄՆ միջպետական հարաբերություններին, նաև՝ տարածաշրջանի, որովհետև զբաղվել է նաև Ադրբեջանով, ուստի պետք է որոշակի չափով իրազեկված լինի նաև հակամարտության մասին, իսկ քանի որ այստեղ էլ է աշխատել, բնականաբար՝ նաև որոշ չափով փորձ է հավաքել, տեղյակ է Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումներին»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում