Բազմազան ցուցումներից և թեորիաներից անկախ՝ աշխարհի վերջն այս տարվա դեկտեմբերին տեղի չի ունենա:
«2012 թվականին աշխարհի վերջը չի լինի: Մեր մոլորակը կարգին էր վերջին 4 միլիարդ տարում, և լուրերն այն մասին, թե դեկտեմբերի վերջին աշխարհի վերջն է լինելու, ոչ մի գիտական հիմք չունեն»,- ասվում է ՆԱՍԱ-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Դրանում հերքվում են աշխարհի վերջի վերաբերյալ բոլոր թեորիաները: Դրանցից մեկը Արևային համակարգում թափառող Նիբիրու մոլորակի հետ բախման մասին է: Սկզբում այդ արհավիրքը կանխատեսվում էր 2003 թվականին, այնուհետև տեղափոխվեց 2012 թվական:
«Դեկտեմբերի 21-ին մարդկության վերջը չի լինի, սակայն այդ օրը տեղի կունենա հերթական ձմեռային գիշերահավասարը»,-ասվում է գիտնականների հայտարարության մեջ: Բացի դրանից, նշվում է, որ մայաներն ընդհանրապես աշխարհի վերջը չեն գուշակել, դեկտեմբերի 21-ին վերջանում է այդ օրացույցի մի երկար ցիկլ և սկսվում է նորը:










































