Բիզնես-առաջնորդների հետ բանակցություններն, անկախ քաղաքական հայցքներին, հանդիսանում են Օբամայի ռազմավարության կարևոր բաղկացուցիչ մասը:
Օբաման ընտրություններում Ռոմնիին պաշտպանող մի քանի գործարարների հրավիրել է երկրի ֆինանսական վիճակի քննարկմանը:
Հանդիպումը կանցկացվի չորեքշաբթի օրը՝ Սպիտակ տանը: Հանդիպմանը կմասնակցեն ինչպես Ռոմնիի, այնպես էլ Օբամայի կողմնակիցները:
2011 թ. ընդունված օրենքի համաձայն՝ եթե ծախսերի կրճատման վերաբերյալ համաձայնության չգան, ապա 2013 թ. երկրին սպասում է պետական ծախսերի կրճատում և հարկերի բարձրացում: Այդ պատճառով էլ Սպիտակ տունը կոչ է արել Կոնգրեսին աշխատել բյուջեի կրճատման բալանսավորված ծրագրի վրա, քանի որ պետական ծախսերի կրճատումը և հարկերի բարձրացումը կհանգեցնի ազգային անվտանգության թուլացմանը:
Այդ դեպքում, օրինակ, 2013 թ. պաշտպանական ծրագրերը կկրճատվեն 9,4 %-ով, բժշկական ապահովագրության ծրագրերը՝ 2 %-ով, գիտական և կրթական ծրագրերը՝ 7,6 %-ով:
Տարաձայնությունների հիմնական թեման հարկերն են. Օբաման առաջարկում է միջին խավի համար պահպանել հարկային արտոնությունները, իսկ հարուստների հարկերը բարձրացնել: Հանրապետականները չեն համաձայնում դրա հետ, քանի որ հարուստ ամերիկացիներն են աշխատատեղեր ստեղծում, հետևաբար նրանք պետք է օգտվեն բոլոր հնարավորություններից:










































