Մարտի 21-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ 37-ամյա Սամվել Դավթյանը Վաղարշյան փողոցում հանկարծամահ է եղել:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 12.00-ին Վաղարշյան փողոցի շենքերից մեկի բակում գտնվող էլեկտրացանցի ենթակայանում, շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ Ս. Դավթյանը հոսանքահարվել և մահացել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: