Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Խաղը շրջելու անհրաժեշտությունը

Սահմանադրական փոփոխությունների նախագծում, որ իշխանություններն առաջարկում են առաջիկա տարիների քաղաքական օրակարգի ձևավորման լոկոմոտիվ դառնալու տրամաբանության շրջանակում, կա մի կարևոր կետ, որը պետք է որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ տեղ գտներ դեռևս 1995 թվականից:

Առնվազն տարօրինակ է, որ կայսրությունից նոր դուրս եկած և անկախություն կառուցող երկրում վերպետական միավորումներին միանալու և ինքնիշխանության մասը զիջելու համար որոշումներում չի ամրագրվել հասարակության դերը՝ հանրաքվեի ինստիտուտը: Ավելին՝ այդ բացը չի լրացվել նույնիսկ 2005 թվականին՝ տասը տարի հետո, երբ կատարվեցին Սահմանադրության առաջին փոփոխությունները:

Հանրաքվի ինստիտուտը ներմուծվում է այսօր, սակայն՝ կրկին ուշացած, քանի որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները արդեն իսկ կայացրել են վերպետական միավորմանն անդամակցելու և ինքնիշխանությունը զիջելու որոշում՝ միանալ Մաքսային կամ Եվրասիական միությանը: Եվ ուրեմն՝ այդ որոշումը կայացնելուց հետո համանման որոշումների դեպքում հանրաքվեի սահմանադրական նորմի ներմուծումն ըստ էության ուշացած է, քանի որ որոշումը արդեն կայացված է առանց հասարակության, ինքնիշխանությունը արդեն հանձնված է առանց հասարակության քվեի:

Մինչդեռ սահմանադրական փոփոխությունները պետք է կատարվեն ոչ թե մեկ-երկու, այլ տասնյակ տարիների հեռանկարով: Եվ այս տեսանկյունից հանրաքվեի ինստիտուտի ներմուծումը՝ վերպետական կառույցներին անդամակցելու հարցերի դեպքում, հետագայում կարող է լինել սահմանադրական փոփոխություններում կատարված միգուցե և ամենակարևոր դրույթներից մեկը: Սակայն այս ամենը՝ տեսական ոլորտից:

Մենք ներկայում ունենք պրակտիկ հարցեր, որոնք պատասխանի են սպասում: Այդ տեսանկյունից առաջին հարցը երևի թե հետևյալն է՝ եթե սահմանադրական փոփոխություններն ընդունվում և մտնում են ուժի մեջ, այդ թվում և վերպետական կառույցներին անդամակցելու և ինքնիշխանության զիջում ենթադրող որոշումներ կայացնելու դեպքում հանրաքվեի անցկացման մասին կետը, ապա դա արդյոք նշանակելո՞ւ է, որ կետը պետք է ունենա հետադարձ կիրառում, և Հայաստանում պետք է անցկացվի Եվրասիական միությանն անդամակցելու հանրաքվե: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները կայացրել են միանալու միանձնյա որոշում, հետո, սակայն, առկա է լինում Սահմանադրության նոր նորմ: Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ պետք է ուրեմն Հայաստանում անցկացվի հանրաքվե՝ վերահաստատելու կամ չեղյալ համարելու համար իշխանությունների միանձնյա որոշումը:

Տրամաբանությունը հուշում է, որ՝ այո, պետք է կետն ունենա հետադարձ ուժ, այլապես այդ կետի իմաստը առնվազն երևի թե 50 տոկոսով վերանում է: Սակայն եթե ունենում է հետադարձ ուժ, եթե գործում ենք այդ գաղափարով, ապա միայն այդ կետի համար երևի թե կարելի է սահմանադրական փոփոխությունների հանդեպ հասարակական ուշադրություն գրավել և դրական արձագանքել փոփոխություններին, քանի որ հասարակությունն ըստ էության ստանում է հիանալի գործիք այսօր կայացվող հակապետական որոշումները հետ շրջելու համար:

Եվ այս իմաստով էլ հարց է ծագում՝ ինչո՞ւ են իշխանություններն այդ կետը ներառում սահմանադրական փոփոխություններում: Պատրաստում են երկու-երեք տարի հետո Եվրասիական միությունից նահանջելու ճանապա՞րհ, թե՞ փորձում են ավելի ամուր փակել Եվրոպական միության և ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավոր ճանապարհները, այսինքն՝ կետը ներառվում է ըստ էության ռուսական պահանջներից ելնելով՝ Եվրասիական միությանն անդամակցելու որոշումը կորզվել, պարտադրվել է առանց հանրաքվեի, իսկ հիմա էլ պարզապես փորձ է արվում առավել ամուր խցանել որևէ այլ միության անդամակցության հարցը:

Իրավիճակն իսկապես բարդ է: Մի կողմից՝ ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունները՝ իրենց բոլոր կետերով հանդերձ, բավական լավ մշակված են և հաշվարկված հակախաղ հասարակության դեմ, և ամեն մի կետը կարող է լինել մի նոր ծուղակ, մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ հասարակությունը պետք է կարողանա գտնել մեխանիզմներ իր դեմ նախաձեռնված խաղերը շրջելու և բումերանգի էֆեկտ ստանալու համար, եթե, իհարկե, ինքը խաղեր չի նախաձեռնում և թելադրում իշխանություններին:

Այս տեսանկյունից սահմանադրական փոփոխությունների և հատկապես դրանում առկա հանրաքվեի գաղափարի հարցը հասարակական շրջանակներում երևի թե կարիք կա դարձնելու քննարկման առարկա և հասկանալու՝ արդյոք հնարավորություններ կա՞ն այդ կետը հետագայում հասարակական-պետական շահերին ծառայեցնելու, և արդյոք արժե՞ փորձել օգտագործել այդ հնարավորությունը և շրջել հասարակության դեմ նախաձեռնված խաղը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում