Wednesday, 22 03 2023
Մոլորված զինծառայողը հայտնաբերվել է․ ՀՀ ՊՆ
Ովքե՞ր են ՀՀ ղեկավարին վերագրել ՀՀ սուվերեն տարածքից զիջում թշնամուն, եթե ոչ՝ կոլաբորացիոնիստները. Վահագն Ալեքսանյան
Մեծ վթար Գյումրիի «Հայուհու» արձանի մոտ․ կան զոհեր
Նոյեմբերյանի բենզալցակայաններից մեկում երիտասարդը հայհոյել է ու փորձել է պայթեցնել նռնակը
«Վարդաշեն» ՔԿՀ-ում արգելված իրեր են հայտնաբերվել
Տարադրամի փոխարժեք – Մարտ 22, 2023
ՃՏՊ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին․ կա տուժած
10:35
Եղանակը աշխարհում – Մարտ 22, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Հեղուկ գազի գինը – Մարտ 22, 2023
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 22, 2023
10:15
Նավթի գներն աճել են. 21-03-23
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը
Նոյեմբերի 9-ի պայմանագրի «շնորհիվ» մեր հայրենիքն են հանձնել՝ հույս ունենալով գոնե անվտանգություն ունենալ, այսօր դա էլ «կիսատ-պռատ» է
ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին

Ինչու է 16-ամյա Արսենը դաժանաբար ծեծել և խեղդամահ արել տարեց կնոջը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ սկսվում է Արսեն Քյաբաբչյանի գործի դատական քննությունը:

1998 թվականի փետրվարին է ծնվել անչափահաս ամբաստանյալը:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի համաձայն՝ անչափահաս Արսենը, ում հասցեի դիմաց նշված է՝ «մշտական բնակության վայր չունի», 2014 թվականի հունվարի 22-ին, ժամը 11-ն անց 30-ի սահմաններում իր ծանոթ Անդրանիկի տան հյուրասենյակում անձնական հարցերի շուրջ վիճաբանել է տանտիրուհի Ամալյա Ս.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Արսեն Քյաբաբչյանը սպանության դիտավորությամբ ձեռքով հարվածել է Ամալյայի դեմքին, նրան գցել գետնին, ոտքերով հարվածել կնոջ գլխին, դեմքին, պարանոցին, կրծքավանդակին, որից հետո ձեռքերով սեղմել է ընկածի պարանոցը: Պատճառել է քթի ոսկրերի փակ կոտրվածքներ, լեզվի ծայրի սալջարդ վերք, ուղեղի՝ կարծր ու փափուկ թաղանթներում, ուղեղիկի ու գլխուղեղի հիմային մակերեսների վրա անցումով՝ կետավոր արյունազեղումներ և բազմաթիվ այլ վնասվածքներ:

Տուժողը մեխանիկական շնչահեղձությունից և գլխուղեղի կենսականորեն կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից, արտաքին շնչական անցքերի փակման ու պարանոցի օրգանները ձեռքերով սեղմելու-խեղդելու, գանգուղեղային փակ բութ վնասվածք ստանալու պատճառով մահացել է:

Արսեն Քյաբաբչյանը դատարանում հայտնեց, որ գրանցում չունի: Ապրել է ծնողների հետ: Ասաց, որ նորմալ կենսակերպով է ապրել, ծնողներից դժգոհ չէ:

Տղայի պահվածքը բավական անկաշկանդ էր, իսկ ձեռնափի դրսային մասում աչքի էին ընկնում դաջվածքները: Բնութագրական տվյալ է այն, որ անչափահասն ապրել է ոչ թե ընտանիքի հետ, այլ վարձով՝ ընկերոջ հետ, ինչպես նաև այն, որ նա գրանցում չի ունեցել:

Պաշտպանական կողմն ասաց, որ այդ հարցի վերաբերյալ իր ցուցմունքում պարզաբանում կկատարի ամբաստանյալի մայրը:

Արսենը հայտնեց, թե միջնակարգ կրթություն ունի, բայց պաշտպանի՝ փաստաբան Մարինե Թովմասյանի հարցին պատասխանեց, որ իններորդ դասարանն է ավարտել:

Տղայի մայրը նրա օրինական ներկայացուցիչն է:

Նախաքննության ժամանակ ներգրավվել է տուժողի իրավահաջորդ՝ տուժողի քրոջ թոռը, բայց քանի որ տուժողի իրավահաջորդ կարող է լինել միայն տուժողի մերձավոր ազգականը, այդ պատճառով դատարանը նրան ներգրավել է որպես վկա:

Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո Արսեն Քյաբաբչյանն իրեն մեղավոր չճանաչեց:

Ապացույցների հետազոտման հաջորդականություն սահմանելուց առաջ, պաշտպան Մարինե Թովմասյանի միջամտությունից հետո Արսենը հայտնեց, որ մասնակի է մեղավոր ճանաչում իրեն. «Վնաս հասցրել եմ, բայց ոչ այն աստիճանի, որ մահ լիներ»:

Դատական քննությունը սկսվեց վկաների հարցաքննությունից:

Վկա Անդրանիկը ծնողներ չունի: Մոր մահից հետո նրան պահել-մեծացրել է տուժողը, ում հետ նա ազգակցական կապ չունի:

Վկան ապրել է տուժողի տանը: Այդ տանը նաև «տնվորներ» են եղել:

Անդրանիկը հայտնեց, որ սպանության օրը աշխատանքից հետո գնացել է ծնունդ: Երեկոյան ժամը տասնմեկին մոտ իրեն զանգել են տնվորները, ասել, որ դուռը փակ է, բանալին դռան վրա չէ, իրենք չեն կարողանում գնալ զուգարան, որն այդ տանը ընդհանուր էր:

Անդրանիկը շտապ տուն է եկել, տեսել, որ իրոք բանալին չկա, Ամալյան էլ չի արձագանքել: Դուռը ջարդել են, ներս է մտել, տեսել է տատիկը գետնին ընկած է, արդեն՝ մահացած:

Վկան մոտ չի գնացել, վնասվածքները չի տեսել՝ վախեցել է, տնվորներն էլ ասել են՝ չմոտենաս:

Հարևանները ոստիկանություն են զանգել:

Վկան հայտնեց, որ Արսենը վարձով է ապրել այդ տանը դեպքից կես տարի առաջ: Դեպքից առաջ՝ երեք օր իրար վրա, եկել է տատիկի տուն: Ընկերը վարձով տուն էր ուզում, բայց Ամալյան ասել է, որ վարձով տուն չունի: Արսենն ընկերոջ հետ է եկել: Ամալյայի տանն էլ հաց է կերել:

Ըստ վկայի՝ տան բանալին միշտ դռան վրա է եղել: Մինչև ժամը տասնմեկը ինքը բակ չի մտել: Եկել, տեսել է՝ բանալին տեղում չէ, դուռն էլ փակ է:

Տատիկը ընկած էր սեղանի մոտ,« յուբկեն բարձրացրած էր»: Վկան նրան տեսնելով՝ գոռացել է՝ Ամալյա տատիկ, Ամալյա տատիկ: Տուժողը ձայն չի հանել, վկան գոռացել է, տնվորները, որ դրսում էին, ներս են եկել:

Դրանից հետո վկան Արսենին չի տեսել, նրա հետ չի խոսել: Ոստիկանությունում է իմացել նույն օրը, որ Արսենն է տատիկին սպանել:

«Ես իրա անունը Արմեն գիտեի»,- ասաց վկան Արսենի մասին:

Վկա Անդրանիկն աշխատել է ռեստորանում՝ որպես մատուցող:

Երբ Արսենը վարձով ապրել է տատիկի տանը, Անդրանիկը շփվել է նրա հետ, ըստ վկայի՝ Արսենը տատիկի հետ իր ներկայությամբ չի վիճել: Արսենին իրենք լավ են վերաբերվել, օրինակ՝ վկան իր երկու զույգ ապոգներից մի զույգը նրան է տվել՝ տեսնելով, որ Արսենը ձմռանը կոշիկներով է:

Չի հարցրել նրան՝ ծնողներ ունի՞, թե՞ չէ: Տունը վարձով տվել էին ուրիշ տղայի, Արսենը նրա ընկերն էր, այդ տղան Արսենից մեծ էր: Վկան չգիտի՝ Արսենն ու ընկերը ինչով են զբաղվել:

Պաշտպանն ասաց, որ հետագայում կարող է կարիք լինել վկային նորից հարցաքննելու:

Վկա Գուրգենը տուժողի քրոջ թոռն է:

Հունվարի 22-ին զանգել են, ասել սպանության մասին:

Չգիտի՝ տուժողը թշնամի ունեցե՞լ է, թե՞ ոչ, առանձնապես կապված չի եղել տուժողի հետ:

Գործին ծանոթանալով է իմացել մանրամասները: Իրական տուժողի իրավահաջորդը այս վկայի տատիկը պիտի լիներ՝ տուժողի քույրը:

Տատիկի անունից վկան խնդրեց նիստը հետաձգել՝ մինչև իր տատը՝ տուժողի իրական իրավահաջորդը, ով տարեց է և անձամբ չի կարող ներկայանալ, ուղարկի իր ներկայացուցչին:

Տուժող Ամալյայի առողջական վիճակը, ըստ վկայի, շատ լավ էր: Ընթացքում տեղեկացել է, որ Արսեն Քյաբաբչյանը վարձով է ապրել տուժողի տանը, հետո եկել է, նորից վարձով տուն է ուզել: Տուժողը չի տվել:

Իր անձնական կարծիքով՝ մի հոգի չի եղել տուժողին ծեծողը: Այդպես ենթադրում է՝ դատելով տուժողի ստացած վնասվածքներից: Տուժողը կիսամերկ է եղել, դեմքը, մարմինը՝ վերքոտ:

Վկան տասմեկն անց կես է եկել դեպքի վայր: Անդրանիկին տեսել է դրսում: Նա շոկային վիճակում էր:

Որ Անդրանիկը ինտերնետային ակումբներ է հաճախել՝ վկան տեղյակ չէ: Որ դեպքի օրը նա Քյաբաբչյանի հետ եղել է ինտերնետ ակումբում՝ նույնպես տեղյակ չէ: Այսպես պատասխանեց վկան պաշտպանի հարցերին:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը հայտարարեց, որ տուժողի բարեկամուհիներից մեկը հովհարը քսում է պարանոցին ու ամբաստանյալին սպանելու սպառնալիք է տալիս լուռումունջ:

Նախագահողն ասաց, որ դատարանը որևէ խախտում չի արձանագրել, «եթե որևէ մեկը հովհարով իրեն հով է անում կամ պարանոցի շրջանում գործողություն է կատարում, դեռ չի նշանակում, որ սպանության սպառնալիք է տալիս»:

Այնուամենայնիվ, նախագահողը նշեց, որ սպանության սպառնալիք լինելու դեպքում պաշտպանական կողմը կարող է անհապաղ դիմել ոստիկանություն:

Նիստը հետաձգվեց, որովհետև մյուս վկաները չէին ներկայացել: Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 24-ին: Դատարան պետք է ներկայանա ու դատական քննությանը ներգրավվի տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում