Thursday, 30 03 2023
Հայկ Կոնջորյանն ընդունել է Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Տեռոր է եղել, տեսել են երեխեքը սպանված են` վառել են. Կացարանում զոհվածի պապիկ
20:45
Ռուսաստանն Աֆրիկայի հետ ուղղակի առևտրի հնարավորություն է ստացել
ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանական կողմը հինգ կետում սահմանից առաջ է տեղակայվել․ ԱԱԾ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նախապատրաստվում են ՀԱՊԿ զորավարժություններ
Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու քննարկումներ չեն եղել. Զախարովա
ՄՔԴ-ին Հայաստանի միանալու հարցը կլուծվի դաշնակցային ճանապարհով. Զախարովա
19:30
Բնապահպան ակտիվիստները Մադրիդում կարմիր ներկ են լցրել Պատգամավորների կոնգրեսի շենքի վրա
Գերմանիայի մոտեցումները փոխվել են, Հայաստանն ավելի կարևորվում է որպես պետություն
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, տարածաշրջաններում՝ անձրև
Դիվանագիտական բացթողու՞մ, թե՞ իր մասին հիշեցում. ինչու՞ Հայաստանը Հռչակագրին միացավ վերապահումով
«Բրյուսելը հետաքրքրված չէ ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ». Զախարովա
Կալանավորվել է «օրենքով գող» «Շահումյանցի Ժիրոն»
18:52
Չինաստանի վարչապետը նախազգուշացրել է Ասիայում «քաոսի և հակամարտությունների» վտանգի մասին
Դեպքի վայրը խախտվել է. Նորիկյանը` վաշտի կացարանում հրդեհի մասին
18:50
Մալավիում «Ֆրեդի» ցիկլոնի զոհերի թիվը կարող է գերազանցել 1200-ը
Զինդատախազի հետ հանդիպումից լիարժեք բավարարված չենք. կացարանում զոհված զինվորի ծնող
18:40
Հոսպիտալացված Հռոմի պապն իրեն ավելի լավ է զգում և աշխատում է հիվանդանոցից
Էրդողանի բազմիմաստ հայտարարությունը Բայրամովի Իսրայել այցից հետո
18:25
ԵՄ-ի բարգավաճումն ու անվտանգությունը կախված կլինեն Չինաստանի հետ հարաբերություններից. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Սա միակ ճանապարհն էր, որի միջոցով հնարավոր էր լինում դեղորայք հասցնել․ Ադրբեջանը գնալով սեղմում է օղակը
Երևանի ու Մոսկվայի միջև Հռոմի ստատուտի թեմայով քննարկումներ են ընթանում. Զախարովա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:01
Օտարերկրյա ընկերությունները դադարեցնում են նավթի արդյունահանումն Իրաքյան Քրդստանում
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
Լավրովը հաջորդ շաբաթ Թուրքիա այցի ընթացքում կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը
17:45
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – ՄԱՐՏ 30, 2023
Րաֆֆու փողոցում բռնկված հրդեհը մարվել է

Ի՞նչ կարողություն ունի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պատգամավոր եղբայրը

Իշխող հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության 70 անդամների շարքում հնարավոր չէ գտնել չունևոր մարդ: Նրանք կամ ապահովված են, կամ հարուստ են, կամ էլ չափազանց հարուստ են: Եվ այդ խմբակցությանն Ազգային ժողովում կարելի է անվանել նաև հարուստների խմբակցություն: Այսպիսով, նրանք ԱԺ-ում իշխող են ոչ միայն իրենց թվաքանակով, այլև՝ ֆինանսներով:

ՀՀԿ-ական մեծահարուստ պատգամավորները սովորաբար շատ հանդուգն են և անհանդուրժող իրենց ու իրենց կուսակցությանն ուղղված քննադատությունների և դիտողությունների հանդեպ: Նրանցից ոմանք իրենց հարստության հետ միասին աչքի են ընկնում հարձակվողական կեցվածքով և նույնիսկ հանգիստ քայլելիս կարող են սպառնալիք հանդիսանալ դիմացինի համար: Սակայն ՀՀԿ-ի որոշ պատգամավորներ անհամեմատ հանգիստ են, գրեթե չերևացող, բայցև հարուստ: Ահա, այդ պատգամավորներից է Ռուբեն Հովսեփյանը՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը:

Ռ. Հովսեփյանն ԱԺ այն պատգամավորներից է, ով ոչնչով աչքի չի ընկնում՝ ո՛չ օրենսդրական աշխատանքով, ո՛չ ելույթներով կամ հրապարակային գործունեությամբ: Parliamentmonitoring.am կայքի համաձայն` նա պատգամավոր աշխատած երկու տարիներին խորհրդարանում որևէ նախաձեռնություն չի ցուցաբերել: Բայց ակտիվորեն կոճակ է սեղմել և հայտնվել է ամենաշատը «կողմ» քվեարկածների թոփ տասնյակում: Ռ. Հովսեփյանը, սակայն, այն պատգամավորներից է, ով աչքի է ընկնում բարձրաստիճան պաշտոնյա հարազատի հովանավորության արդյունքում սրընթաց առաջընթաց ունենալու հաջողություններով: Եվ գլխավոր դատախազ եղբայրը նրա համար փայլուն հնարավորություններ է ստեղծել: Այդ հնարավորությունների արդյունքում էլ նա բավականին մեծ կարողություն է կուտակել:

2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն` Ռ. Հովսեփյանն ունի 111 քմ տարածքով մի բնակարան Երևանում՝ Արարատյան առաջին զանգվածում, բնակելի տուն և 0,196 հեկտար հողամաս իր հայրենի Չքնաղ գյուղում, ինչպես նաև 0,330795 հեկտար տարածքով բնակելի կառույց Սիլիկյան թաղամասում, 1056 քմ տարածքով հասարակական շինություն Աշտարակ քաղաքում և 0,04 հա հողամաս Երևանի Սեբաստիա փողոցում: Ռ. Հովսեփյանն ունի նաև Toyota land-cruiser 200 մակնիշի ավտոմեքենա: Նա ունի նաև 30 մլն դրամ, 90 հազար դոլար և 20 հազար եվրո:

Այս հարստությունը նա կուտակել է մինչև պատգամավոր դառնալը տարբեր, ինչպես նաև պետական պաշտոններ զբաղեցնելու տարիներին՝ հավանաբար նաև այդ պաշտոնների ընձեռած հնարավորություններն օգտագործելով: Հիշեցնենք, որ նա մինչև 2012 թվականին ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելը 2006-ից սկսած եղել է Աջափնյակ համայնքի ղեկավարը: Իսկ մինչ այդ 1997-1998թթ. Հարավարևմտյան թաղամասի «Սպասարկում թիվ 2» ԲՇՏ-ի պետ: 1998-2004թթ. աշխատել է «Երևանի էլեկտրացանցեր» ՓԲԸ «Մաշտոց» մասնաճյուղի տնօրենի տեղակալ, ապա` «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրեն: Հայտնի է, որ էլեկտրացանցեր համակարգում պաշտոնյաները կարողանում են հսկայական գումարներ աշխատել: Իհարկե, ոչ ազնիվ ճանապարհով: Մեր երկրում հանրային ծառայությունների սպասարկման, առավել ևս էներգասպասարկման ոլորտում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ պաշտոնյաներն ու սեփականատերերը շարքային բաժանորդների հաշվին և՛ ներդրումներ չկատարելու, և՛ համակարգը ծայրահեղ խարխլված վիճակում պահելու արդյունքում կարողանում են հսկայական գումարներ աշխատել: Իսկ Ռ. Հովսեփյանը 2004-2006թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման ղեկավար: Վերջինս այս բարձր և եկամտաբեր պաշտոնները ստացել է հավանաբար գլխավոր դատախազ եղբոր հովանավորության արդյունքում: Հակառակ պարագայում մեր երկրում դեռևս հնարավոր չէ ունենալ բարձր պաշտոն և մեծ եկամուտներ:

Ռ. Հովսեփյանն իր հայտարարագրերում որևէ բիզնես չի նշել, չի նշել նաև, որ այդ կարողությունը նվեր է ստացել որևէ հարազատից՝ հորից, աներ-զոքանչից, գլխավոր դատախազ եղբորից կամ ինչպես Աղվան Հովսեփյանը կասեր՝ քեռու մարդուց: Նման պարագայում արդեն կարելի է եզրակացնել, որ վերը նշված հարստությունը ձեռք է բերվել ոչ օրինական ճանապարհով: Տեղեկացնենք նաև, որ Ռ. Հովսեփյանը պետական բուհ չի ավարտել: Նա 1982թ. ավարտել է Երևանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումը և ստացել տեխնիկ-էլեկտրիկի մասնագիտություն: Իսկ երբ սկսել է բարձր պաշտոններ զբաղեցնել, հասկացել է, որ անհրաժեշտ է ունենալ նաև բարձրագույն կրթություն և ընդունվել է Մոսկվայի ոչ առևտրային ինքնավար կազմակերպության և ձեռներեցության միջազգային ակադեմիայի (ինստիտուտի) Երևանի մասնաճյուղը, որն էլ ավարտել է անմիջապես թաղապետ դառնալուց առաջ՝ 2005թ.:

 

Լուսանկարը՝  a1plus.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում