Thursday, 30 03 2023
Ֆրանսահայերը ցույցերին չեն մասնակցում, դա պայմանավորված չէ Մակրոնի հայամետ լինելով
Հայկ Կոնջորյանն ընդունել է Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Էսկալացիան կխառնի ամեն ինչ, զանազանել որտեղ է Արցախի տարածքը, որտեղ` Հայաստանինը, դժվար կլինի
21:30
Թուրքիան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար
21:15
Ռուսաստանում ապրող կամ այնտեղ գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն այդ երկիրը․ Բլինքեն
Տեռոր է եղել, տեսել են երեխեքը սպանված են` վառել են. Կացարանում զոհվածի պապիկ
20:45
Ռուսաստանն Աֆրիկայի հետ ուղղակի առևտրի հնարավորություն է ստացել
ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանական կողմը հինգ կետում սահմանից առաջ է տեղակայվել․ ԱԱԾ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նախապատրաստվում են ՀԱՊԿ զորավարժություններ
Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու քննարկումներ չեն եղել. Զախարովա
ՄՔԴ-ին Հայաստանի միանալու հարցը կլուծվի դաշնակցային ճանապարհով. Զախարովա
19:30
Բնապահպան ակտիվիստները Մադրիդում կարմիր ներկ են լցրել Պատգամավորների կոնգրեսի շենքի վրա
Գերմանիայի մոտեցումները փոխվել են, Հայաստանն ավելի կարևորվում է որպես պետություն
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, տարածաշրջաններում՝ անձրև
Դիվանագիտական բացթողու՞մ, թե՞ իր մասին հիշեցում. ինչու՞ Հայաստանը Հռչակագրին միացավ վերապահումով
«Բրյուսելը հետաքրքրված չէ ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ». Զախարովա
Կալանավորվել է «օրենքով գող» «Շահումյանցի Ժիրոն»
18:52
Չինաստանի վարչապետը նախազգուշացրել է Ասիայում «քաոսի և հակամարտությունների» վտանգի մասին
Դեպքի վայրը խախտվել է. Նորիկյանը` վաշտի կացարանում հրդեհի մասին
18:50
Մալավիում «Ֆրեդի» ցիկլոնի զոհերի թիվը կարող է գերազանցել 1200-ը
Զինդատախազի հետ հանդիպումից լիարժեք բավարարված չենք. կացարանում զոհված զինվորի ծնող
18:40
Հոսպիտալացված Հռոմի պապն իրեն ավելի լավ է զգում և աշխատում է հիվանդանոցից
Էրդողանի բազմիմաստ հայտարարությունը Բայրամովի Իսրայել այցից հետո
18:25
ԵՄ-ի բարգավաճումն ու անվտանգությունը կախված կլինեն Չինաստանի հետ հարաբերություններից. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Սա միակ ճանապարհն էր, որի միջոցով հնարավոր էր լինում դեղորայք հասցնել․ Ադրբեջանը գնալով սեղմում է օղակը
Երևանի ու Մոսկվայի միջև Հռոմի ստատուտի թեմայով քննարկումներ են ընթանում. Զախարովա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:01
Օտարերկրյա ընկերությունները դադարեցնում են նավթի արդյունահանումն Իրաքյան Քրդստանում

Մահացու լռություն

Հայաստանի ներքաղաքական կյանքն աչքի է ընկնում զարմանալի իներտությամբ: Կարելի է ասել՝ նույնիսկ յուրահատուկ իներտությամբ՝ «մահացու լռություն» է, ոչ մի քաղաքական ակտ, ոչ մի քաղաքական ակցիա, այլ ընդամենը համատարած քաղաքագիտություն, որի մեջ հայտնվել են քաղաքականությամբ զբաղվելու կոչված մարդիկ, կամ արարողակարգային դրսևորումներ, որոնք արդեն վաղուց կորցրել են իրենց քաղաքական արժեքը, որովհետև տեղի են ունենում ոչ թե քաղաքականության, այլ անհասկանալի մի գործընթացի շրջանակում:

Երբ քաղաքական գործընթաց է սկզբնավորվում այս կողմում, արդեն պատկերը հակառակն է՝ այսպես ասած ընդդիմադիր տիրույթում տեղի են ունենում քաղաքական ակցիաներ, տեղի են ունենում ակտեր, տեղի են ունենում քաղաքական հայտարարություններ, բայց ոչ մի ծպտուն իշխանությունից, ոչ մի բառ, ոչ մի պատասխան քայլ, ակտ, ակցիա, արձագանք: Հայաստանում երկու քաղաքական դաշտերը զարգանում են իրարից անկախ, կարծես լինեն ուրիշ երկրում: Համենայնդեպս, դժվար է հավատալ, որ միևնույն երկրի քաղաքական դաշտի սուբյեկտները կարող են լինել միմյանց այդքան անհաղորդ:

Իրականում պարզ է, որ հաղորդումը կա, և բոլորն ակնդետ հետևում են իրար, բայց այդ ամենը չունի հրապարակային դրսևորում: Պատճառը երևի թե այն է, որ Հայաստանում անգամ հրապարակային քաղաքականության դիրքերից հանդես եկող ուժերը ենթագիտակցորեն կամ գիտակցաբար հարմարվել են քաղաքականության ստվերային կանոններին, երբ նախ պետք է արձագանք լինի ստվերային խողովակներով, հաղորդակցություն լինի ստվերային խողովակներով, և նոր միայն ըստ դրա որոշվի հրապարակային վարքագծի իրացման ձևը և բովանդակությունը: Սա Հայաստանի քաղաքական համակարգի, ամբողջական քաղաքական կառուցվածքի գլխավոր արատներից մեկն է, ինչի պատճառով էլ քաղաքական կյանքը Հայաստանում միշտ զարգանում է դեստրուկտիվ կորով:

Իսկ 2008 և 2011 թվականների կարճատև աննախադեպ շարժումը բացառություն էր, որովհետև այդ շարժումները քաղաքական ձևի մեջ ունեին քաղաքական շարժիչ: Ներկայումս, Հայաստանի քաղաքական կյանքին պակասում է հենց այդ քաղաքացիական շարժիչը, ինչն էլ հանգեցրել է հենց այն յուրօրինակ, տարօրինակ իներտությանը, որ նկատվում է այժմ՝ երբ թվում է առավել քան երբևէ խոպան է քաղաքական ճակատը, բայց այն հերկողները «ջենթլմենավարի» իրար են հերթ տալիս և քաղաքականությամբ զբաղվում են հերթով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում