Thursday, 25 04 2024
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe

Ֆիննախը վերահաստատեց՝ հետապնդվելու են այն մարդիկ, ովքեր անպաշտպան են, և չունեն որևէ հովանավորչություն

Ֆինանսների նախարարությունը երեկ հրապարակեց 15 տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների հաշվետվությունը՝ ցույց տալով, որ այդ ընկերությունների մոտ հարկերի ավելացում է նկատվել:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր, որ հուլիսի 1-ից սկսած ֆինանսների նախարարությունը 10 օրը մեկ պետք է հաշվետվություն ներկայացնի, որը պետք է փաստի, որ տնտեսվարողների մոտ հարկերն ավելացվել են, և նրանք այլևս սկսել են գործել հավասար մրցակցային, ստվերից դուրս դաշտում:

Համաձայն ֆինանսների նախարարության ներկայացրածի՝ 2014 թվականի ընթացքում տարեկան շահութահարկի հաշվարկներով շահութաբերության ցածր ցուցանիշ հայտարարագրած 98 հարկ վճարողների կողմից ներկայացվել են ճշգրտված հաշվարկներ, որի արդյունքում հաշվարկվել է 391,655.2 հազար դրամ լրացուցիչ շահութահարկ, որից՝ 15 հարկ վճարողների մասով` 268381.3 հազար դրամ:

Բայց երբ ուսումնասիրում ենք այս 15 ընկերությունները, ապա ակնհայտ է դառնում, որ դրանց մեծ մասը հանրությանն անհայտ, ընդամենը 4-5-6 միլիոն շահույթ ունեցող ընկերություններ են: Մինչդեռ բոլորի համար շատ պարզ է, որ այսօր Հայաստանում ստվերում գործում և հարկերից խուսափում են ոչ թե «փոքրերը», այլ խոշոր ընկերությունները, որոնց մի մասն էլ պատկանում է հենց իշխանական վերնախավի ներկայացուցիչներին:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ ֆինանսների նախարարության հրապարակած ցուցակը վառ ապացույցն է նրա, որ գործարարներին ստվերից դուրս բերելու կառավարության ձեռնարկած օպերացիան ընդամենը ձևական, ցուցադրական քայլ է, իմիտացիա: «Ոչ մի նորություն չկա այդ ցուցակներում: Դա սովորական հարկային մարմինների ամենօրյա աշխատանքն է: Բայց մեկ է, ոչ մի արդյունքի էլ չեն հասնի և ի սկզբանե էլ պարզ էր, որ խաղի կանոններ չի փոխվել և չի էլ կարող փոխվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ խնդիրը համակարգային է: «Սա համակարգային խնդիր է և ցանկություն էլ չկա որևէ բան փոխելու: Դրանք ընդամենը խոսքեր են, հայտարարություններ են, որոնք ոչ մի բան չեն նշանակում: Նմանատիպ բաներ շատ ենք տեսել: Ֆինանսների նախարարության հրապարակած ցուցակն էլ դրա վառ ապացույցն է: Նախարարությունը իր այդ ցուցակով վերահաստատեց, որ հետապնդվելու են այն մարդիկ, ովքեր անպաշտպան են, և հարկային դաշտ կբերվեն այն ընկերությունները, որոնք չունեն որևէ հովանավորչություն: Քաղաքական խնդիր դրված չէ, որ ստվերը վերանա»:

Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչ է նշանակում Հովիկ Աբրահամյանի հայտարարությունները՝ հուլիսի 1-ը, գիծ քաշելը, Խաչատրյանը նկատեց. «Դուք վարչապետի խոսքերը մեկնաբանում եք այլ կերպ, ես՝ այլ: Ինձ համար պարզ է, որ ստվերը վերացնելու քաղաքական խնդիր դրված չէ: Դեռ ոչինչ չի եղել, կսպասենք մի ամիս էլ և կհամոզվենք, որ կրկին ոչինչ էլ չի լինի: Եվ կհամոզվեք, որ դա ընդամենը շուո է»:

Եթե ամիսներ անց վերջնականապես արձանագրվի, որ Հովիկ Աբրահամյանի օպերացիան ձախողվել է, ի՞նչ պետք է անի Հովիկ Աբրահամյանը՝ հարցրինք ընդդիմադիր Վահագն Խաչատրյանին: «Այդ հարցերի պատասխանը մենք ժամանակին տվել ենք: Իրենք բոլորը պետք է հեռանան: Ձեր տված հարցն էլ այդ շրջանակում է»,-եղավ պատասխանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում