«Առաջին լրատվականի» տեղեկություններով, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը մտադրություն ունի լքել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը: Նա իր այս մտադրության մասին մի քանի անգամ կիսվել է մտերիմների շրջապատում: Ըստ շրջանառվող լուրերի` նա մտադիր է կա՛մ նոր կենտրոն ստեղծել, կա՛մ գնալ Ալեքսանդր Իսկանդարյանի ղեկավարած «Կովկաս ինստիտուտ»:
Մենք ցանկանում էինք Ռիչարդ Կիրակոսյանից անձամբ ճշտել այս տեղեկությունները, սակայն արդեն տեւական ժամանակ է` նա անհասանելի է: