Thursday, 28 03 2024
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին

Ֆուտբոլը վերջացավ, կեցցե ֆուտբոլը

Երեկ բրազիլական Ռիո դե Ժանեյրոյում ավարտվեց Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը: Եզրափակիչ խաղում Գերմանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթեց Արգենտինայի հավաքականին: Եզրափակիչը գոլառատ չէր, բայց դիտարժան էր ու լարված: Ֆուտբոլային տոնն ավարտվեց:

Մեկ ամիս շարունակ աշխարհը, այդ թվում և հայ ֆուտբոլասերները գամված էին հեռուստաէկրաններին և հետևում էին չորս տարին մեկ անգամ կրկնվող ֆուտբոլային տոնին: Իսկ աշխարհի 20-րդ առաջնությունն իսկապես տոն էր, ֆուտբոլի տոն: Աշխարհի առաջնությունը ստացվեց իսկապես շատ հետաքրքիր, գոլառատ, անակնկալներով լեցուն:

Ֆուտբոլային առումով աշխարհը որևէ նոր, զարմացնող իրողությունների ականատես չեղավ: Անակնկալ կարելի է համարել լատինաամերիկյան մի քանի հավաքականների հաջող ելույթները, և հատկապես հարկ է նշել Կոստա-Ռիկայի հավաքականին:

Ընդհանուր առմամբ անկանխատեսելի և անակնկալներով լի մեկնարկով առաջնությունն ավարտվեց կանխատեսելիությամբ: Գերմանիայի հավաքականն արժանիորեն նվաճեց չեմպիոնի կոչումը: Անվանի և հեղինակավոր հավաքականներից գերմանացիները երևի թե ցուցադրեցին ամենակայուն և դիտարժան ֆուտբոլը:

Գերմանիայի հավաքականի հաջողությունն, անկասկած, տարիների աշխատանքի արդյունք էր, քանի որ թիմը գրեթե այս կազմով, այս կորիզով խաղում է արդեն մի քանի տարի, շատ մոտ է եղել հաղթանակներին թե՛ աշխարհի նախորդ առաջնությունում, թե՛ Եվրոպայի առաջնությունում, և ներկայիս հաղթանակը տարիների ընթացքում կարծես թե հասունանում էր:

Եվ այս իմաստով Գերմանիայի հավաքականի հաղթանակը աշխատանքի հաղթանակ է, ֆուտբոլային հետևողական աշխատանքի, երբ, օրինակ, նախկին անհաջողությունները չստիպեցին դիմել, ասենք, մարզչական կազմի փոփոխությունների, այլ ցուցաբերվեց համբերություն, հեռատեսություն, իրերն ու երևույթները ոչ թե պահի, ակնթարթի, այլ ժամանակի ու տարածության մեջ չափելու, գնահատելու և անելիքներն ըստ այդմ որոշելու կարողություն: Գուցե հենց այդ հատկանիշներն են նաև, որ Գերմանիային ապահովում են հաջողություն ոչ միայն այսօր ֆուտբոլում, այլ նաև պետության կյանքում ընդհանրապես՝ դառնալով աշխարհում տնտեսապես ամենազարգացած, ամենաառաջավոր, ամենահզոր ու մրցունակ երկրներից մեկը:

Սակայն միայն գերմանացիները չէ, որ աչքի ընկան աշխարհի՝ արդեն պատմություն դարձած 20-րդ առաջնության ընթացքում: Մենք ականատես դարձանք մարզչական հետաքրքիր մտահղացումների, պարզ, բայց գրեթե հանճարեղ որոշումների, ինչպես, օրինակ, Հոլանդիայի մարզիչ Վան Գալի որոշումն էր 11-մետրանոց հարվածաշարին ընդառաջ՝ վերջին րոպեին հիմնական դարպասապահին փոխելն ու այդպիսով հարվածաշարը հաղթելը: Ի վերջո՝ լատինաամերիկյան հավաքականների խաղում էլ մենք տեսանք էմոցիոնալ, զգայական խառնվածքով թիմերում մարզչական սառնասիրտ և պրագմատիկ աշխատանքի ներդրման արդյունքը:

Այլ կերպ ասած՝ ֆուտբոլի 20-րդ առաջնությունը ֆուտբոլային դիտարժանության, միևնույն ժամանակ աշխատանքային կարգապահության հետաքրքիր ներդաշնակությամբ ձևավորված մի պատկեր մատուցեց հեռուստադիտողներին՝ հրամցնելով անմոռանալի մեկ ամիս, որը կհիշվի առնվազն մինչև 2018 թվականը:

Մեզ մնում է միայն հետևություններ անել այդ ամենից՝ և՛ ֆուտբոլային, և՛ ընդհանրապես «աշխատանքային» հետևություններ, որպեսզի ֆուտբոլային հաջորդ տոներին՝ լինի դա աշխարհի, թե Եվրոպայի առաջնություն, հայությունը մասնակցի արդեն ոչ միայն որպես երկրպագու, այլ նաև իր հավաքականով՝ ցավելով հենց մեր թիմի համար:

Միևնույն ժամանակ՝ ժամանակակից ֆուտբոլը վաղուց արդեն դրված է ինդուստրիալ-գիտական հիմքերի վրա, և առանց դրա այդ ֆուտբոլում հաջողության մասին մտածելը ինքնախաբեություն կլինի: Իսկ դա էլ իր հերթին ենթադրում է, որ ֆուտբոլը դարձել է ընդհանուր պետական համակարգերի մաս և արդյունք: Այսինքն՝ առանց պետական արդիականացման՝ ֆուտբոլային արդիականացումն ու հաջողությունները անհնար են անգամ բազմամիլիոն ծախսերի դեպքում:

Սա էլ իր հերթին բավական ակնառու օրինակով ցույց տրվեց Ռուսաստանի հավաքականի դեպքում: Այնտեղ միլիոններ են վճարվում հեղինակավոր մարզիչներին, մեծ գումարներ են ներդրվում ֆուտբոլիստների, ակումբների վրա, սակայն ֆուտբոլն առաջ չի գնում: Որովհետև առաջ չի գնում պետական համակարգը, առանց որի անհնար է ֆուտբոլային ինդուստրիայի արդյունավետ աշխատանք:

Բրազիլիայում ավարտված ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը մեկ ամիս շարունակ մեզ կտրեց գրեթե ամեն ինչից՝ պարգևելով հրաշալի ֆուտբոլային երեկոներ ու գիշերներ: Այժմ այդ առաջնությունը պետք է դառնա մեր «ցերեկների» ուղեկիցը՝ եզրակացությունները, հետևություններն ու դասերը աշխատանքի վերածելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում