Friday, 19 04 2024
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ

«Որևէ երազանքի համար, լինի «եվրոպական», թե «եվրասիական», չպետք է որևէ գին վճարել»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստան-Եվրամիություն հարցերով փորձագետ, միջազգայնագետ Արմենակ Մինասյանցը:

-Պարոն Մինասյանց, Հայաստանը պատրաստակամություն է հայտնել միանալ Եվրասիական տնտեսական միությանը՝ ԼՂ չկարգավորված հակամարտության, հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունների և փակ սահմանների, տնտեսական ծանր վիճակի պայմաններում: Այս իրավիճակում, թեկուզ մարգինալ ուժերը, այդուհանդերձ մեր հայրենակիցներից շատերը իրենց ապագան տեսնում են ոչ թե Եվրասիայում, այլ Եվրոպայում՝ որպես Հայաստանի ապագա տեսնելով եվրոպական արժեհամակարգն ու քաղաքակրթությունը: Ի՞նչ ելք եք տեսնում Հայաստանի համար, ինչպե՞ս կարող է Հայաստանը ազատ արտաքին քաղաքական զարգացման ուղի ընտրել:

-Անչափ ճիշտ հարցադրում կատարեցիք՝ հատկապես անդրադարձ անելով եվրոպական արժեհամակարգին և քաղաքակրթությանը: Իմ խորին համոզմամբ, մենք` հայերս, վաղուց կատարել ենք մեր քաղաքակրթական ընտրությունը և հստակորեն նախապատվությունը տվել ենք Եվրոպային, ոչ միայն որպես քաղաքական և տնտեսական ինտեգրացիոն համակարգի, այլև որպես արժեքային հիմքի և համակարգի: Հենց այդ արժեքային համակարգի վրա պետք է խորացվեն մեր անկախ պետականության և ինքնիշխանության հիմքերը: Սակայն նույնը չենք կարող միանշանակ ասել արտաքին քաղաքական գծի վերաբերյալ, քանի որ Հայաստանի պարագայում մենք գործ ունենք պատմական և ռազմաքաղաքական գործոնների հետ, որոնք հսկայական ազդեցություն և դերակատարում ունեն մեր դեպքում: Արտաքին քաղաքականությունը լավ կամ վատ չի լինում. անկախ իրավիճակից, արտաքին քաղաքական գիծը պետք է շահավետ լինի առաջին հերթին մեզ համար և բխի մեր ինքնիշխանության շահերից:

-Հանուն եվրոպական երազանքի, կարծում եք, Հայաստա՞նն էլ պետք է ինչ-որ գին վճարի, ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինան և Վրաստանը, գուցե մոտ ապագայում՝ նաև Մոլդովան:

-Կարծում եմ, որ որևէ երազանքի համար էլ, լինի դա «եվրոպական», թե «եվրասիական», թե ցանկացած այլ, չպետք է որևէ գին վճարել: Ձեր նշած բոլոր երեք պետություններն էլ, իրոք, որոշակի տարածքային կամ տնտեսական գին վճարեցին, սակայն նրանք նաև հսկայական քանակությամբ ջանքեր գործադրեցին և բազմաշերտ բարեփոխումներ կատարեցին իրենց եվրոպական արդի երազանքին հասնելու համար և դրանով էլ որոշակիորեն մեղմեցին իրենց կորուստները:

Այսպես, Վրաստանը թեև տարածքային խնդիրներ ստացավ Ռուսաստանի հետ, բայց փոխարենը, ի հավելումն Ասոցացման համաձայնագրի, օրինակ՝ ստորագրեց Եվրամիության հետ «ԵՄ ճգնաժամային իրավիճակների կառավարման գործում Վրաստանի մասնակցության» վերաբերյալ շրջանակային համաձայնագիր, ինչը աննախադեպ երևույթ է ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածու չհանդիսացող երկրի համար և թույլ կտա վրացական կողմին մասնակցել ԵՄ հակաճգնաժամային ծրագրերին ողջ աշխարհում:

Ռուսաստանի կողմից Մոլդովայի հանդեպ կիրառված տնտեսական սահմանափակումներին ի պատասխան, Եվրոպական հանձնաժողովը մեծացրեց մոլդովական ապրանքների ներմուծման քվոտաները` դրանով իսկ լուծելով այս երկրի հնարավոր տնտեսական խնդիրները, իսկ այս տարվա ապրիլի վերջից սահմանեց ազատ վիզային ռեժիմ Մոլդովայի քաղաքացիների համար, ովքեր այսուհետ մինչև 90 օր ժամկետով կարող են գտնվել Շենգենյան տարածքում: Ես էլ չեմ խոսում ուկրաինական «փորձի» մասին, որը պարզապես աննախադեպ էր միջազգային հարաբերությունների պրակտիկայում և բեկումնային էր ողջ Արևելյան գործընկերություն ծրագրի համար:

Միաժամանակ, Հայաստանի պարագայում շատ բարդ է խոսել որևէ «գին» վճարելու մասին, քանի որ հասկանալի չէ՝ այդ գինը վճարելու պարագայում ինչպիսի հետևանքներ կարող են լինել:

-Տեսնելով, թե հարևան Վրաստանն ինչպես է տարեցտարի զարգանում, ինտեգրվում Եվրոպային, Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմ սահմանում, ի՞նչ եք կարծում, Հայաստանին այլ ճանապարհ, քան հարևան երկրի նույն ուղին բռնելը, մնո՞ւմ է:

-Վրաստանը հսկայական քայլերով առաջ է գնում դեպի եվրոպական ընտանիք, և, իհարկե, այդ գործընթացը հսկայական ազդեցություն է ունենալու մեր տարածաշրջանի երկրների համար: Ըստ իս, Հայաստանի մոտեցումը ոչ թե պետք է լինի հարևան երկրի ուղին բռնելը, այլ սեփական, ուրույն ուղի հարթելն ու առաջ ընթանալը:

-Առհասարակ, ի՞նչ եք կարծում, Հայաստանի՝ սեպտեմբերի 3-ի որոշման մեջ կա՞ր նաև Եվրամիության մեղավորությունը՝ գուցե Հայաստանոմ բավարար չափով աշխատանք չտանելու, եվրոպական արժեհամակարգը չքարոզելու ու հասարակության հետ բավարար չափով աշխատանք չտանելու իմաստով:

-Գիտեք, արդեն մոտ մեկ տարի է անցել «սեպտեմբեր 3-ի» որոշումից, և պետք է նախ հասկանալ՝ այս ամիսների ընթացքում, ի վերջո, ուր ենք հասել ՀՀ-Եվրամիություն հարցերում, և ինչպիսին է լինելու հարաբերությունների հետագա ընթացքը: Ամեն դեպքում կարծում եմ, որ, այո, իրոք առկա էր ՀՀ-ԵՄ ասոցացման գործընթացի վերաբերյալ հանրային իրազեկման հսկայական բաց, քանի որ մարդկանց և հասարակությանը հստակ չէր բացատրվել, թե ինչ է ենթադրվում կյանքի կոչել Ասոցացման համաձայնագրով, և ինչպիսի առավելություններ է այս համաձայնագիրը տրամադրելու բոլորիս: Այս ամենին գումարվում են նաև ռուսական որոշ հեռուստալիքների քարոզչական ընդգծված հակաեվրոպական ձևակերպումները, և մեր ազգաբնակչության մոտ միանգամից առաջանում է հակասական վերաբերմունք եվրոպական գործընթացների հանդեպ: Վստահաբար պնդում եմ, որ եթե անգամ շուտով մեկնարկեն ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, անհրաժեշտ է լինելու ծավալել բազմաշերտ հասարակական և քաղաքացիական քննարկումներ՝ դրանով իսկ դարձնելով քաղաքացիներին գործընթացի լիիրավ մասնակից:

-Արևելյան գործընկերության առանձին երկրների համար չպե՞տք է արդյոք մշակվի առանձին մոդել՝ հաշվի առնելով տվյալ երկրի առանձնահատկությունները:

-Ոչ թե պետք է մշակվի, այլ կարող եմ հաստատել, որ ներկայումս մշակվում է նոր և առանձնահատուկ գործակցության մոդել Արևելյան գործընկերության երկրների համար, որը, ամենայն հավանականությամբ, կներկայացվի 2015 թ. մայիսին` Ռիգայում ԵՄ Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովում:

Ներկայումս պարզապես պետք է ճիշտ հասկանալ զարգացումների բովանդակությունը Արևելյան գործընկերության ծրագրի տարածքում: Այս պահի դրությամբ, մենք ունենք միանգամից 3 տարբեր ինտեգրացիոն արագություններ: Մի կողմից՝ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան հաջողությամբ ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը և արդեն գտնվում են դրա իրագործման փուլում: Մյուս կողմից՝ կան Ադրբեջանի և Բելառուսի պես երկրներ, որոնք ծավալում են բացառապես սեկտորիալ համագործակցություն Եվրամիության հետ ու չեն էլ ձգտում դեպի Ասոցացման համաձայնագիր և ավելի խոր ինտեգրացիա: Եվ կա, իհարկե, երրորդ զամբյուղը, այն է` Հայաստանը, որը հաջողությամբ բանակցել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր, թեև հետագայում չի ստորագրել այն:

Ակնհայտ է, որ նման պայմաններում խոսել նույն արագության ինտեգրացիոն գործընթացների մասին անգամ զարմանալի կլինի: Իհարկե, կան ոլորտներ, օրինակ՝ վիզային ռեժիմի ազատականացում, թրաֆիքինգի դեմ պայքար, գիտակրթական ոլորտ և այլն, որտեղ դեռ հնարավոր է զարգացնել նույն արագության ինտեգրացիա, բայց ուղիղ ասեմ` քաղաքական և տնտեսական հարթություններում դա պարզապես անհնար է: Մեզ համար շատ ավելի հետաքրքրական է, որ այսօր Եվրահանձնաժողովը հստակ մոտեցումներ և ընկալում ունի, թե ինչ պետք է անել առաջին երկու խմբերի հետ, այն դեպքում, երբ երրորդ խմբի միակ ներկայացուցիչ Հայաստանի պարագայում առկա է որոշակի բաց:

Ինչպես գիտեք, 2015 թվականի հունվար–հունիս ժամանակահատվածում Լատվիան է ստանձնելու ԵՄ խորհրդի նախագահությունը, և այդ երկրի ներկայացուցիչները ևս Լիտվայի օրինակով հայտարարել են, որ Արևելյան գործընկերությունը լինելու իրենց նախագահության առաջնահերթություններից մեկը: Հուսով եմ, որ այս ժամանակահատվածում և Եվրոպական հանձնաժողովի ձևավորումից հետո ավելի կհստակեցվի նաև դիրքորոշումը Հայաստանի հանդեպ, և ՀՀ-ԵՄ գործակցությունը նոր ընթացք կստանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում