Ազատության հրապարակում սկսվել է «լուռ հավաքը»:
Ժողովուրդը գալիս է հրապարակ՝ այցելելու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, բացվել է զորակցության մատյան, և բոլոր ցանկացողները այդ մատյանում գրում են իրենց անունները` ի նշան Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցության:
Հենց նոր Ազատության հրապարակ եկան նաև նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը և նրա կինը՝ Մելիսա Բրաունը:
Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցելու է եկել նաև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն: