Thursday, 25 04 2024
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է

Արմենը ծեծել է պարուհիներին, երբ «ստրիպծիզյորշան» մերժել է իր հետ սեքս անելու պահանջը

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արմեն Հայրապետյանի գործով բերված վերաքննիչ բողոքը:

Գործը քննվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:

Տարբեր ազգությունների պատկանող, մաշկի տարբեր գույն ու էկզոտիկ գեղեցկություն ունեցող, տարբեր լեզուներով խոսող կանայք՝ երևանյան գիշերային ակումբի մերկապարուհիներն էին այս գործով տուժողները, ովքեր ներողամտորեն էին վերաբերվում ամբաստանյալի աթոռին նստած, իրենց ակումբի հաճախորդ հանդիսացող և իրենց լավ ծանոթ տղամարդուն:

Մերկապարուհիները հայտնել են, թե հաշտվել են ամբաստանյալի հետ, նրա դեմ բողոք չունեն և չեն առարկել, որ գործը քննվի արագացված կարգով:

Ըստ դատական ակտի՝ 38-ամյա Արմեն Հայրապետյանը 2013 թվականի հոկտեմբերի 17-ին, գիշերվա ժամը 3-ն անց 30-ին քննությամբ չպարզված երկու անձանց հետ զվարճացել է Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհին գործող «Մատրյոշկա» գիշերային ակումբում:

Ոգելից խմիչք օգտագործած վիճակում Արմենը «պրիվատ» առանձնասենյակում առանձնացել է նույն ակումբի մերկապարուհի, Կոտ Դ’Իվուարի Հանրապետության քաղաքացուհի Օլգա Ֆլորիայի հետ, առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ:

Պարուհին, որ անծանոթ չէր այդ հաճախորդին, մերժել ու դուրս է եկել առանձնասենյակից:

Մերժումը վիրավորական է թվացել խմիչքի ազդեցության տակ գտնվող Արմենին:

Նա առանձնասենյակից դուրս է եկել, մոտեցել ակումբի սրահի բարի մոտ գտնվող Օլգա Ֆլորիային, ապտակել է նրան:

Ըստ մեղադրանքի՝ Արմենը, իր հետ ակումբում գտնվող երկու անհայտ անձանց հետ, անհարգալից վերաբերմունք է դրսևորել ակումբի հաճախորդների ու աշխատողների նկատմամբ, շուրջ տասը րոպե հայհոյել ու ծեծել է Օլգա Ֆլորիային՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Ակումբի անվտանգության աշխատողները Արմենին ու նրա ընկերներին դուրս են հանել ակումբից:

Օլգա Ֆլորիան հեռացել ու թաքնվել է ակումբի մերկապարուհիների բնակության վայր հանդիսացող, Ավան թաղամասում վարձակալված բնակարանում:

Արմեն Հայրապետյանը «բոյեվիկի» հերոսի կեցվածքով ընկերների հետ հետապնդել է Օլգա Ֆլորիային:

Հասել է Ավան:

Մերկապարուհիների բնակարանի մոտ հանդիպել է նույն ակումբի մեկ ուրիշ մերկապարուհու՝ Անժելա Ժիռնովային:

Վերջինիս հարցաքննել է Օլգայի գտնվելու վայրի վերաբերյալ, բայց տեղեկություն չստանալով՝ հիմա էլ այստեղ է հայհոյանքներ տվել մերկապարուհիների հասցեին, բռնություն է գործադրել Անժելա Ժիռնովայի նկատմամբ՝ քաշել է նրա մազերից, հարվածներ է հասցրել՝ նրա առողջությանը նույնպես պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Արմենի ընկերներից մեկն էլ նույն վայրում, նույն թոհուբոհի ժամանակ ծեծել է «Մատրյոշկայի» մյուս մերկապարուհուն՝ Իրինա Կոտյանսկային:

Մերկապարուհիներին պաշտպանելու և ծեծկռտուքը դադարեցնելու փորձեր է արել «Մատրյոշկայի» պահակ Մամբրեն, բայց պարուհներին հայհոյող ու ծեծող տղերքը նրա վրա առանձնապես ուշադրություն չեն դարձրել, ըստ դատական ակտի՝ անհարգալից են վերաբերվել հասարակության նկատմամբ:

Արմեն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել բռնության գործադրմամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Արմենի հետ խուլիգանություն կատարած ընկերները գործով չեն բացահայտվել:

Ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Հայրապետյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար ու միջնորդել է, որ գործը քննվի արագացված կարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Արմեն Հայրապետյանը նախկինում ինսուլտ է տարել, ունի սրտի հետ կապված առողջական խնդիրներ, նրա խնամքին են թոշակառու ծնողները:

Արմեն Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել մեղսագրված հոդվածով ու դատապարտվել է 500 հազար դրամ տուգանքի:
Դատավճռի դեմ բողոք է ներկայացրել մեղադրանքը պաշտպանող դատախազը:

Նա միջնորդել է բեկանել դատավճիռը, պատժի մասով խստացնել այն՝ Արմեն Հայրապետյանին դատապարտելով ազատազրկման ձևով համաչափ պատժի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում