Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Հումոր անելս չի գալիս, լացս ա գալիս». Սերգեյ Դանիելյանը ըմբոստության կոչ է անում

«Քրջի» շուկայի տարածքում «Առաջին լրատվական»-ի նկարահանումների ժամանակ շրջում էր նաև դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանը: Մեզ հետ զրույցում դերասանն ասաց, որ եթե որևէ իր այս շուկայից անհրաժեշտ է լինում, գնում է, առհասարակ հին վայրեր սիրում է, ասում է՝ ամբողջ աշխարհում նման շուկաներ կան, բայց մեր երկրի վիճակը իրականում սարսափելի է. «Կան բաներ, որոնք տեսնելով՝ հումորս չի գալիս, լացս է գալիս»,- ընդգծել է Սերգեյ Դանիելյանը: Դերասանը չի կարծում, որ նոր կառավարությունը կարող է բարեփոխումներ կատարել։ «Երբեք ոչ մի լավ բան, ոչ մի կառավարության մասին չեմ մտածել ու չեմ ասել, հիմա էլ չեմ պատրաստվում, ես լավ բան չեմ տեսնում, ամբողջ բյուջեն իրենց բիզնես պլանն է, ի՞նչ պիտի փոխեն, ըստ երևույթին, չեն էլ ուզի»,- ասել է դերասանը:

Ըստ նրա՝ ժամանակին իրենք իրենց գործն արել են, հիմա մեր սերնդի հերթն է, պետք է լինենք ըմբոստ, կառավարության որոշումներին դեմ արտահայտվենք։ «Հատկապես կապիտալիստական երկրներում կառավարության անդամները հարստահարող դասակարգի ներկայացուցիչներ են՝ իրենք կուզեն, որ մենք շատ աշխատենք, քիչ ստանանք, մենք չպետք է համաձայնենք, օլիգարխը չի գժվել, որ փող տա»,- ասել է Ս. Դանիելյանը: Ինչ վերաբերում է օլիգարխներին, ապա ըստ նրա՝ ամբողջ աշխարհում օլիգարխները Քաջ Նազարի բախտը ունեն, բայց հետագայում նրանց սերունդները դառնալու են հարուստ, նորմալ մարդիկ, իհարկե այնպիսին չեն լինի, ինչպիսին օլիգարխները հիմա են: Հետաքրքրվեցինք՝ իսկ հիմա օլիգարխներն ինչպիսի՞ն են։ «Անպայմա՞ն է հայհոյանք տամ, օրիորդ ջան, ձեզ հաճելի չի լինի, չեմ ասի, ազիզ ջան»,- պատասխանել է դերասանը:

Անդրադառանալով Հովիկ Աբրահամյանի խոստումներին՝ նա նկատել է, որ ոչ մի կոնկրետ ակնկալիք ոչ ոքից չունի. «Մանավանդ որ կառավարող այս դաշտում մեկը մի քիչ բարեխիղճ է, մեկը՝ մի քիչ ավելի խելոք, մեկը՝ մի քիչ ավելի տուպոյ, դրանից ավել ոչինչ մի սպասեք, չի կարող փոխվել, մինչև դուք ոտքի չկանգնեք ու չստիպեք իշխանությանը ինչ-որ բան փոխել, ուրիշ որևէ մեխանիզմ աշխարհում չկա»,- մանրամասնել է հումորիստը: Ըստ նրա՝ փոփոխության միակ ելքը պայքարն է, հեղափոխություն, արյուն, մտավորականները չեն ուզում, բայց պատմությունը ցույց է տալիս, որ գլոբալ բարեփոխման այլ ելք՝ բացի ընդհանուր ըմբոստությունից չկա, եթե Ֆրանսիայում վախենային հեղափոխություն անել, այնուհետև բարեփոխումներ չէին լինի, աշխարհում բարի ֆեոդալներ, ղեկավարներ չկան, ժողովուրդը պիտի ստիպողի դերում լինի: Սերգեյ Դանիելյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք եթե ժողովուրդը ընդհանուր պայքարի դուրս գա, ժողովրդի կողքին կլինի, ոտքի կկանգնի. «Ես միշտ էլ ոտքի կանգնած եմ իմ ներկայացումներով, գրախոսականներով, եթերներով, այսպիսի զրույցներով, եթե պետք լինի քար, երկաթ վերցնել գրավել «բաստիլը», կգնամ», ասել է դերասանը՝ եզրափակելով, որ այսօրվա վիճակը արտացոլվում է իր ներկայացումներում՝ «իդիոտի» և խանգարողների վերաբերյալ:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում