Գովազդի մասին ամերիկյան AdWeek ռեսուրսը 2012թ. տեսանյութ է ճանաչել The Guardian-ի երեք խոզուկների մասին տեսահոլովակը:
Նոյեմբերի 26-ին AdWeek-ի կայքում ներկայացվել էին ընթացիկ տարվա 10 լավագույն գովազդային հոլովակները: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը:
Տեսահոլովակը, որը բրիտանական պարբերականը նկարահանել էր 2012թ. փետրվարին, երեք խոզուկների ու գայլի մասին հայտնի հեքիաթի շարունակությունն է:
Ըստ տեսահոլովակի սյուժեի՝ ոստիկանությունը ձերբակալում է երեք խոզուկներին, որոնք գայլին ողջ-ողջ եփել են, սակայն հասարակությունն ակտիվորեն ներգրավվում է ձերբակալվածների պաշտպանության գործին:
Այդուհանդերձ, լրագրողները պարզում են, որ գայլը հիվանդացել է ասթմայով ու չէր կարող հարձակվել տան վրա, իսկ երեք խոզուկները, վերջինիս մեղադրելով, ստել են՝ տան դիմաց ապահովագրական վճարներ ստանալու համար:
Տեսահոլովակը դարձել է The Guardian-ի գովազդային նախագծի մասը, բաց լրագրություն, որտեղ սովորական ընթերցողները կարող են օգնել տեղեկատվությամբ:
Three Little Pigs հոլովակը մրցանակի է արժանացել Կաննի փառատոնում՝ շնորհիվ ձայնային դիզայնի:
YouTube-ում հոլովակն ունեցել է ավելի քան 1.2 մլն դիտում:










































