Վրացական apsny.ge լրատվական կայքի հաղորդմամբ, «Դեմոկրատական շարժում-Միացյալ Վրաստան» կուսակցության նախագահ, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն աշխատանքային հանդիպումներ է անցկացնում Ֆրանսիայում:
Դրանցում ընդգրկված են թե՛ ֆրանսիական օրենսդիր մարմինների ներկայացուցիչները, թե՛ գործադիր իշխանության պաշտոնատար անձինք:
Նշվում է, որ Բուրջանաձեի կողմնակիցները պատրաստվում են մայիսին Վրաստանում բողոքի մեծ ակցիա ձեռնարկել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գահընկեցությանը հասնելու համար: Բուրջանաձեն իր համակիրներին վստահեցրել է, որ Արևմուտքը կաջակցի Սաակաշվիլիի դեմ իրենց հեղափոխությանը: