Վրացական apsny.ge լրատվական կայքի հաղորդմամբ, Ճապոնիայում բնակվող Վրաստանի քաղաքացիները հրաժարվել են լքել երկիրը: Նշվում է, որ ուկրաինական կողմն առաջարկել էր իր ինքնաթիռով Ճապոնիայից տարհանել Վրաստանի 47 քաղաքացիներին, սակայն նրանցից ոչ ոք չի ցանկացել լքել Ճապոնիան:
Առաջիկա օրերին Վրաստանը Ճապոնիա կառաքի 50 տոննա ջուր` դրանով իսկ բավարարելով Վրաստանից ճապոնական կառավարության օգնության խնդրանքը: Բացի այդ, պաշտոնական Թբիլիսին մտադիր է ֆինանսական օգնություն տրամադրել Ճապոնիային: