Thursday, 28 03 2024
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի

Ինչ շեղում է արձանագրում Հայաստանում Վրաստանը

Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին իր մտահոգությունն է արտահայտել Հայաստանի Եվրասիական միությանն անդամակցությունից հետո մեր շուկայի համար վրացական ապրանքների մաքսատուրքերի բարձրացման հեռանկարի կապակցությամբ:

Նա ասել է, որ Եվրամիությանը Վրաստանի ասոցացման դեպքում, ինչը տեղի է ունեցել հունիսի 27-ին, հայկական ապրանքներին վրացական շուկայում մաքսատուրքերի բարձրացում չի սպասում, քանի որ այդպիսի պահանջ չկա էլ Եվրամիությունից, իսկ ահա Եվրասիական անդամակցությունից հետո Հայաստանում վրացական ապրանքների մաքսատուրքերի ավելացումը դեսպանը համարում է վտանգ: Այլ կերպ ասած` դեսպանն ակնարկում է նաև, որ այդ դեպքում Թբիլիսին էլ կբարձրացնի հայկական ապրանքների մաքսատուրքերը:

Ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Եվրասիական միությանն անդամակցությունը սպառնում է հայ-վրացական բնականոն հարաբերությանը, կամ ավելի շուտ՝ այդ անդամակցությունը Ռուսաստանի ձեռքին տալիս է մի նոր գործիք՝ հայ-վրացական հարաբերությունները վերահսկելու և կառավարելու համար` Հայաստանին դրդելով որոշակի գործողությունների Վրաստանի դեմ:

Այստեղ առաջանում են երկու հարևան երկրների գերկարևոր հարաբերությունների համար և՛ քաղաքական, և՛ տնտեսական վտանգներ:

Հայ-վրացական հարաբերություններում քաղաքական խնդիրները նշանակելու են Հայաստանի շրջափակվածության խորացում, միևնույն ժամանակ խորացնելու են տարածաշրջանում ուժերի բալանսի այն խախտումը, որ արձանագրվում է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությամբ, քանի որ սրանով նաև սեպ է հայտնվում Վրաստան-Իրան հարաբերություններում և ուժեղանում է թուրք-ադրբեջանական տանդեմն ու այդ տանդեմի ազդեցությունը Վրաստանի վրա: Սա էլ իր հերթին նշանակելու է Թբիլիսիի ավելի թույլ դիրքեր այս տանդեմի հետ հարաբերություններում, ինչը բնականաբար Վրաստանի համար անցանկալի զարգացում է:

Եվ այս ամենը դեռ, այսպես ասած, նախնական, ուրվագծային պատկերն է այն հետևանքների, որ երկարաժամկետ իմաստով սպառնում են տարածաշրջանին Հայաստանի Եվրասիական միության անդամ դառնալու դեպքում: Հայաստանն, ըստ էության, կբացի Վրաստանի թիկունքը, ինչն էլ իր հերթին Թբիլիսիի ձեռքերը կազատի Հայաստանի հետ հարաբերություններում: Այս քաղաքական թնջուկից զատ, առաջանալու են լուրջ տնտեսական խնդիրներ:

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության արդյունքում հայ-վրացական տնտեսական հարաբերությունների բարդացումը հանգեցնելու է նրան, որ Հայաստանից ավելի ու ավելի մեծ թվով գործարարներ ցանկություն են հայտնելու ներդրումներ կատարել Վրաստանում, քանի որ այդպես ավելի էժան կլինի ապրանքները հանել վրացական շուկա, քան բարձրացված մաքսատուրքերով այնտեղ տեղափոխել Հայաստանից: Այսինքն` այս իրավիճակը սպառնում է Հայաստանում արտադրության անկումով, կամ առնվազն նոր ներդրումների մոտիվացիայի կտրուկ անկումով: Փոխարենը, Վրաստանից ներդրումների հոսք Հայաստան համարժեք չի սպասվում, քանի որ տնտեսության, շուկայի իմաստով Վրաստանն ավելի գրավիչ է հայաստանցի գործարարների համար, քան հակառակը:

Խնդիրն այն է, որ Վրաստանը ծով ունի, Վրաստանը տարեկան շատ ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ, այսինքն` սպառողներ է ընդունում, քան Հայաստանը, Վրաստանն անհամեմատ բաց է տրանսպորտային առումով:

Այս ամենը հայաստանցի գործարարներին մաքսատուրքերի բարձրացման դեպքում ստիպելու է ներդրումներ անել Վրաստանում, իսկ ահա հակառակը «ստիպող» որևէ էական բան չկա: Այսինքն` ըստ էության խթանվելու է Հայաստանից տնտեսական արտագաղթը, այն դեպքում, երբ մեր երկիրն ունի ներդրումային ամեն մի լումայի կենսական կարիք: Ըստ որում` այս լծակի կիրառումը կարող է միանգամից տեղի չունենալ: Այսինքն` Ռուսաստանն այս լծակը պահի հետագայի համար` անհրաժեշտության դեպքում կիրառելու նպատակով, հայ-վրացական հարաբերությունների վրա ազդելու համար:

Այսօր Մոսկվան այդ ամենի հրատապ անհրաժեշտությունը չունի, քանի որ ուկրաինական ճգնաժամի մեջ է խրվել և միաժամանակ կարևոր գործարքներ է առաջարկում Ադրբեջանին: Ռուսաստանը հայ-վրացական հարաբերությունների տորպեդահարմանը կանդրադառնա կամ այս խնդիրներից քիչ թե շատ գլուխ հանելու կամ այսպես ասած կայուն իրավիճակի գալու դեպքում, կամ էլ երբ այդ խնդիրներում անհաջողությունները հարկ կլինի որևէ ուղղությամբ նոր սրացումներով քողարկել, կամ հարկ կլինի հայ-վրացական ուղղությամբ սրացումը որպես գործիք բանեցնել ուկրաինական ճգնաժամի կամ Ադրբեջանի հետ գործարքների համար: Այդ դեպքում Մոսկվան առանց վարանելու կօգտագործի Հայաստանի վրա ունեցած լծակները: Եվ այս դեպքում նույնիսկ, տնտեսական լծակների կիրառումը կարող է չարյաց փոքրագույնը լինել, քանի որ Կրեմլը կարող է դիմել առավել թեժացնող լծակների օգնությանը:

Քանի դեռ Հայաստանը ԵՏՄ անդամ չի դարձել, հայ-վրացական հարաբերության, այսպես ասած, անվտանգության ու «ինքնավարության» մակարդակը հնարավոր է բարձրացնել: Այս տեսանկյունից հունիսի 18-ին Սերժ Սարգսյանի այցը Վրաստան կարող է դիտվել դրան ուղղված քայլ, սակայն եթե մոտ քսան օր հետո Վրաստանի դեսպանը Հայաստանում մտահոգություն է հայտնում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո երկու երկրների տնտեսական հարաբերության կապակցությամբ, ապա կնշանակի, որ Վրաստանի համար Սերժ Սարգսյանի այցի արդյունքը այնքան էլ հուսալի կամ վստահելի չէ, կամ դրանից հետո տեղի է ունեցել ինչ-որ բան, որը Վրաստանին մտահոգել է և ստիպել ակնարկել, որ պայմանավորվածություն է խախտվում կամ ինչ-որ բան շեղվում է նախանշվածից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում