Tuesday, 23 04 2024
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների

«Շանթը ոչ մեկին չէր ասել՝ եկեք, ասում էր՝ ով ցանկանում է, թող միանա, հեղափոխության եմ գնում». Շահեն Հարությունյան

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հայրը՝ Շահեն Հարությունյանը, ով Լոս – Անջելեսում է, սրտի վիրահատության պատճառով չի կարող գալ Հայաստան և անձամբ ներկա լինել «Շանթի և ընկերների» գործով դատական նիստերին, սակայն հեռվից ուշադիր հետևում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հարությունյանը նշեց, թե իր համար անկռահելի է ամբողջ այդ պատմությունը, հնարավոր չէ կողմնորոշվել՝ ինչպես այն կընթանա, ինչ վճիռ կկայացնեն:

«Անտրամաբանական է մի քիչ»,- ասաց նա: Հարցին՝ լրատվամիջոցների, հանրության կողմից հետաքրքրությունը կարո՞ղ է օգնել որդուն, նա դժվարացավ նշել, սակայն ասաց, թե կարևոր է՝ Հայաստանում ինչպես են ընկալում, գնահատում այդ բոլորը: «Մեր շրջանակները՝ Լոս – Անջելեսի որոշ շրջանակներ, հետաքրքրվում են, պարզապես պրոցես է, հետաքրքրվում են: Բոլորն էլ ուզում են, որ վճիռ չկայանա, բավսարարվեն կալանավորված ժամկետով»,- ասաց նա:

Այն, որ Շանթը, ինչպես ինքն է հայտարարում, պայքարում էր արժեքների դեգրադացիայի դեմ, Հարությունյանի խոսքով, այնուամենայնիվ արդարացված էր: Նա կարծում է՝ որոշ մարդկանց մոտ դա նստվածք կտա, գուցե կողմնորոշվեն այդ թեմայով, շոշափեն այդ հարցերը, քննարկեն: «Ինքը ճիշտ է գնահատել, նկատել արժեքների դեգրադացիան, հիմա լրիվ աղավաղված են բարոյական արժեքները»,- ասաց նա: Թոռնիկի դեմ քրգործի հարուցումը նրան չի զարմացրել: Նա ասաց. «Ինքը հոր հետ միասին էր, բնական է, որ պետք է հոր կողմը լիներ ու հորը պաշտպաներ, դա բնական երևույթ է»:

Հարցին՝ ամիսներ անց արդյոք արդարացնում է որդու քայլը, կարո՞ղ էր այն արդյունք ունենալ, նա պատասխանեց, թե արդեն երևույթն արդյունք է տալիս, գնահատվում է. Շանթը ոչ մեկին չէր ասել՝ եկեք, ասում էր՝ ով ցանկանում է, թող միանա, հեղափոխության եմ ես գնում՝ մենակ, այսինքն՝ անհանդուրժելի վիճակ էր երկրում:

«Կկարողանա՞ր հասնել արդյունքի՝ գուցե, դժվար է որևէ բան ասել, նայած որ երկրում ոնց ա լինում: Երկիր կա, իշխանությունները փախնում են, էնպես որ՝ ինքը, երևույթն արդեն կարևոր էր»,- ասաց նա: Շանթը և մյուս ամբաստանյալները բոլորն էլ, Հարությունյանի համոզմամբ, քաղբանտարկյալ են, քանի որ գաղափարի շուրջ է տեղի ունեցել ամեն ինչ, իդեա կար, այսինքն՝ աննպատակ քայլ չէր, նպատակային քայլ էր արվում, իսկ ճիշտ էր, թե սխալ, դա այլ հարց է, բայց հիմքում ընկած էր նպատակը, քայլը, որ հենց քաղաքական երևույթ է:

«Հո չէին գնում բողոքելու՝ տնտեսական վիճակը վատ ա, ուզում եմ աշխատավարձս բարձրացնեն: Չէ, արժեքների հեղափոխություն՝ սա է հիմքում ընկած»,- ասաց նա: Հարությունյանը պատրաստվում է նոր բողոք ուղարկել՝ դատական գործընթացների դեմ, դիմելու է միջզգային կազմակերպություններին, Կարմիր խաչին, նաև՝ մի քանի կոնգրեսականների:

Հարությունյանը կարծում է՝ որդու դատավճիռն արդեն ներքուստ կայացված կլինի, այսինքն՝ հրահանգը եղած կլինի, բայց թե ինչու է գործընթացը ձգձգվում, անհասկանալի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում