Friday, 19 04 2024
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

Ինչպես է լուծվել Հայաստանի սահմանների հարցը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը օրերս հայտարարել է, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասով անդամ երկրների և Հայաստանի միջև չլուծված հարց չի մնացել, և ներկայումս, այսպես ասած, խնդիրները միայն Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ կապված պայմաններն են, որ ունեն այդ կառույցի անդամ Հայաստանն ու Ռուսաստանը: Սլեպնևը հայտարարել է, որ այդ հարցը լուծելու համար էլ սահմանվելու է ինչ-որ անցումային շրջան:

Սլեպնևի հայտարարությունը հետաքրքրական է ոչ տնտեսական տեսանկյունից, այլ քաղաքական: Բանն այն է, որ Հայաստանին մայիսի 29-ին Աստանայում տվեցին մեկ ամիս ժամանակ, որպեսզի լուծվեր Ադրբեջանի նախագահ Ալիևի նամակով բարձրացված թնջուկը՝ կապված Հայաստանի անդամակցության սահմանային խնդիրների հետ: Եվ ուրեմն, երբ Սլեպնևը հայտարարում է, որ Հայաստանի ու Մաքսային եռյակի միջև այլևս չլուծված խնդիր չկա, ապա հարց է առաջ գալիս, թե ինչ եղավ Ալիևի բարձացված խնդիրը՝ Հայաստանի սահմանների հետ կապված: Չէ՞ որ Նազարբաևը հայարարել էր, որ չպետք է Ալիևին նեղացնել:

Այսպիսով, ինչպե՞ս լուծվեց այդ թնջուկը, եթե Հայաստանի ու եռյակի միջև այլևս չպարզաբանված խնդիր չկա: Հայաստանի սահմանների հարցը ի՞նչ եղավ: Այս մասին որևէ պատասխան կարծեք թե չի հնչել: Եթե Ադրբեջանին հաջողել են համոզել, որ հետ վերցնի իր պահանջը՝ Հայաստանի սահմանների ամրագրման վերաբերյալ, ապա ինչո՞ւ չի հայտարարվում այդ մասին: Եթե Ադրբեջանի պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ, ապա կա՛մ Սլեպնևն է կեղծում և չի ասում, որ այնուհանդերձ այդ խնդիրը դեռ շարունակում է մնալ և լինել չլուծված, կա՛մ խնդիրը ինչ-որ լուծում այնուամենայնիվ ստացել է, սակայն հասարակությունից գաղտնի են պահում արդեն լուծումը:

Իսկ խնդիրն այն է, որ այդ ամենն ուղղակիորեն կապված է այն բանի հետ, թե ինչպիսին կլինի ազդեցությունը Հայաստանի ու Ղարաբաղի սահմանի վրա, այսինքն՝ անցակետ կլինի՞, թե՞ չի լինի, կամ անցակետի մասին ֆորմալ ամրագրումներ կլինե՞ն, թե՞ չեն լինի:

ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը ձգձգվում է մաքսային եռյակի միջև եղած հակասությունների պատճառով: Այսինքն, ըստ նրա էլ՝ Հայաստանի հետ խնդիր չունեն, խնդիր ունեն իրար հետ: Մյուս կողմից՝ սա ևս անոմալ վիճակ է, եթե բացատրությունը դա է: Ի վերջո, առավել տրամաբանական ու ճիշտ պետք է լիներ Հայաստանի հետ նրանց խնդիրներ ունենալը, չէ՞ որ Հայաստանի անդամակցության հարցն է, և Հայաստանին վերաբերող խնդիրները պետք է Հայաստանի հետ քննարկվեն, ոչ թե միմյանց հետ: Իսկ եթե այդ խնդիրները Հայաստանին չեն վերաբերում, ապա առավել քան տարօրինակ է, որ դրանց պատճառով Հայաստանն է տուժում:

Այստեղ, իհարկե, բոլորովին չկա շահագրգռվածություն, որ խնդիրները թող շուտ լուծեն, և Հայաստանն էլ դառնա ԵՏՄ անդամ: Հարցն այն է, որ Հայաստանն արդեն դարձել է ԵՏՄ երկրների ձեռքի խաղալիք, ու այդ իրավիճակը ցույց է տալիս, որ ԵՏՄ-ին անդամակցումն, ըստ էության, Հայաստանի համար գրեթե ոչինչ չի փոխում՝ այն իմաստով, որ Հայաստանն արդեն իսկ կամազուրկ ու ձայնազուրկ սուբյեկտ է և հայտնվել է հերթական կուլիսային քաղաքական գործընթացում օբյեկտի դերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում