Tuesday, 16 04 2024
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ

Լոռեցի տղամարդը դանակով սպանել է հաշմանդամ հորը, հետո թելուասեղով կարել է բացած վերքը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աղասի Մկոյանի նախագահությամբ ավարտվել է Վանիկ Ջուլհակյանի գործի դատական քննությունը:

31-ամյա Վանիկը ծնողների՝ առաջին կարգի հաշմանդամ հոր՝ Սամվելի ու մոր՝ Մանուշակի հետ ապրել է Լոռու մարզի Ուռուտ գյուղում:

Շուրջ չորս տարի առաջ Սամվել Ջուլհակյանն ինսուլտ է տարել, նրա մարմնի ձախ կողմը թուլացել է: Նա տեղաշարժվել է ձեռնափայտերի օգնությամբ, իսկ 2012 թվականին անդամահատել են նրա ձախ ոտքը:

Դրանից հետո Սամվել Ջուլհակյանը տեղաշարժվել է հաշմանդամի սայլակով: Նա ինքնուրույն շարժվել, հագնվել, սնվել չի կարողացել:
Սամվելի որդին՝ Վանիկը, չի աշխատել, չարաշահել է ալկոհոլը, իսկ խմիչքի ազդեցության տակ դարձել է ագրեսիվ:

Երբ հայրը դիտողություն է արել, Վանիկը վիճաբանել է նրա հետ, երբեմն ծեծել, երբեմն էլ սայրով կամ դանակով վնասել է իր նախաբազուկները:

2013 թվականի սեպտեմբերի 4-ին, ժամը 11-ից մինչև 17-ը Վանիկ Ջուլհակյանը իրենց տանը մենակ խմել է երկու շիշ օղի:

Ժամը17-ից մինչև 20-ը նա տանը գոռգոռացել ու «ճվացել է»:

Մայրը վախեցել է, որ Վանիկը կվնասի իրեն, փախել ու թաքնվել է տանից մոտ 38 մետր հեռավորության վրա գտնվող եգիպտացորենի դաշտում (ամերիկյան սարսափ ֆիլմի դրվագ է հիշեցնում):

Հաշմանդամ հայրը՝ Սամվել Ջուլհակյանը, մնացել է պատշգամբում, սայլակի մեջ նստած:

Վանիկը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճել է հոր հետ: Վիճաբանության ընթացքում նա խոհանոցից վերցրած դանակով մեկ անգամ հարվածել է հոր կրծքավանդակի աջ կեսին՝ պատճառելով ծակած-կտրած, թափանցող վերք՝ աջ թոքի վերին բլթի վնասումով, աջակողմյան հեմոպնևմոթորաքսով:

Զայրացած Վանիկը հորը դանակահարելով չի հանգստացել, նա պատշգամբում դրված երկու աթոռներն ու մեկ ապակե բաժակը նետել է բակ:

Այնուհետև տեսել է, որ հոր կրծքի վնասվածքից արյուն է հոսում: Վանիկը հորը տարել-պառկեցրել է անկողնում, տնից դեղին թելի կծիկն ու ասեղ է վերցրել, արյունահոսությունը դադարեցնելու նպատակով կարել է հոր կրծքի վնասվածքը: Մոտ 15 րոպեի ընթացքում Սամվել Ջուլհակյանը մահացել է:

Վանիկը խոհանոցից մի ուրիշ դանակ է վերցրել ու իր նախաբազուկների շրջանում կատարել է ինքնավնասումներ, դրանից հետո էլ շարունակել է օղի խմել:

Նախաքննական մարմինը Վանիկ Ջուլհակյանին մեղադրանք է առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ընդհանուր իրավասության դատարանում Վանիկն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե հորը դանակով ինքը չի հարվածել ու չի սպանել: Ինքը, ճիշտ է, չարաշահել է ոգելից խմիչքը, դրա պատճառով հոր հետ լարված հարաբերությունների մեջ է եղել:

Հայրը հաճախ իրեն վիրավորել ու հայհոյել է, մանավանդ, երբ հեռախոսով խոսել է Ռուսաստանում ապրող քրոջ հետ:

Դեպքի օրը՝ սեպտեմբերի 4-ին, ինքը խմել է, հայրը սայլակի վրա նստած՝ հայհոյել է իրեն: Ինքը չի արձագանքել: Մտել է տուն ու շարունակել է օղի խմել:

Երբ հայրը լռել է, ինքը պատշգամբ է դուրս եկել, տեսել է, որ պատշգամբում նստած հոր կրծքավանդակը ամբողջովին արյունոտ է: Ենթադրել է, որ հայրն ինքն իրեն հարվածել է դանակով: Նպատակը եղել է իր «գլխին սարքելը, որովհետև ամպուտացված ոտքի պատճառով հայրը չի կարողացել իրեն ծեծել ու անճարակությունից դիմել է այդ քայլին»…

Ինքը կանչել է մորը, բայց մայրը տանը չի եղել: Դուրս է եկել փողոց, որ մարդ կանչի, բայց մարդ չի եղել:

Վերադարձել է տուն, հորը օգնելու նպատակով տեղափոխել է անկողին, տան դարակից թել ու ասեղ է վերցրել, արյունահոսությունը դադարեցնելու նպատակով կարել է հոր կրծքավանդակին առկա վերքը:

Կարել է հորը վնասված տեսնելուց մոտ մեկ ժամ անց: Երբ կարել է, հայրը շարժվել է, բայց չի արձագանքել:

Կարելուց հետո տեսել է, որ հայրն այլևս չի շարժվում:

Գնացել է խոհանոց: Դանակով վնասել է իր դաստակները, որ հանգստանա:

Հետո եկել են ոստիկաններն ու իրեն բերման ենթարկել ոստիկանություն:

Նախաքննության ընթացքում Վանիկ Ջուլհակյանը տվել է խոստովանական ցուցմունքներ: Հորը դանակով խփելը պատճառաբանել է իր հարբածությամբ, ասել է, թե չի հասկացել՝ ինչ է անում:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ բացառվել է, որ հաշմանդամ Սամվել Ջուլհակյանը կարողանար ինքն իրեն դանակով պատճառել այն վնասվածքը, որն առկա էր նրա կրծքավանդակի աջ կեսին:

Տարբեր են եղել տուժողի իրավահաջորդ ճանաչված, միաժամանակ Վանիկի մայրը հանդիսացող Մանուշակի նախաքննական ու դատաքննական ցուցմունքները:

Դատաքննության ժամանակ Մանուշակն ասել է, թե որդին՝ Վանիկը, ալկոհոլը չի չարաշահում: Նա իր հետ հոգացել է հաշմանդամ հոր հոգսերը:

Դեպքի օրը Վանիկը խանութից պաղպաղակ ու ձմերուկ է գնել: Ինքը պաղպաղակը կերել է ու գնացել է եգիպտացորենի դաշտ՝ անասունների համար կեր բերելու, բայց այնտեղ ուշագնաց է եղել:

Ուշքի է եկել, գնացել է դեպի տուն: Ճանապարհին հանդիպել է ամուսնու եղբորորդուն: Նրա հետ իրենց տուն են մտել, հայտնաբերել են ամուսնուն՝ անկողնում պառկած՝ արյունոտ ու մահացած: Ինքը ենթադրում է, որ ամուսինն ինքն իրեն խփել է դանակով:

Նախաքննության ժամանակ Մանուշակն ասել է, որ Վանիկը չարաշահել է խմիչքը, խմած ժամանակ դարձել ագրեսիվ, գոռացել ու «ճվացել է», ջարդել տան իրերը, դանակով կամ սայրով վնասել իր դաստակները, վիճել է հաշմանդամ հոր և իր հետ:

Դեպքի օրը Վանիկը խմել է, ինքը վախեցել է նրանից ու թաքնվել է տանից ոչ հեռու գտնվող եգիպտացորենի դաշտում:

Տան կողմից լսել է որդու գոռգոռոցներն ու հայհոյանքները:

Մի պահ լսել է ամուսնու ձայնը, որ կանչում էր՝ Մանուշ, Մանուշ, բայց վախեցել է դուրս գալ ու տուն չի գնացել: Երբ մութն ընկնելիս է եղել, փողոցում նկատել է դաշտից տուն վերադարձող Վարդին՝ ամուսնու եղբորորդուն: Նրա հետ մտել է իրենց բակ:

Տեսել են, որ Վանիկը կանգնած է ծառերի տակ: Տանը հայտնաբերել է ամուսնու դիակը… Դեպքի պահին տանը եղել են ամուսինն ու որդին…

Սամվել Ջուլհակյանին գյուղում «Ռուս» էին ասում:

Գյուղի խանութի աշխատողը հայտնել է, որ դեպքի օրը, ժամը 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում խանութ է եկել Վանիկ Ջուլհակյանը՝ խմած վիճակում: Նա 1530 դրամով գնել է 1 շիշ օղի ու 1 շիշ գարեջուր: Ինքը նրա նախաբազուկների շրջանում թարմ վնասվածքներ է նկատել: Բարակ վերնաշապիկի տակից երևացել է անդրավարտիքի գոտկատեղում խրված խոհանոցային դանակը, որի մոտ 15 սանտիմետր երկարությամբ սայրն ուղղված է եղել դեպի վեր: Շեղբը պարզ արտատպվել է բարակ վերնաշապիկի տակից:

Վանիկը օղին ու գարեջուրը գնել է, խանութից դուրս է եկել, նստել խանութի մոտ գտնվող կշեռքի վրա, բացել է գարեջուրն ու ասել. «Խմում եմ օղորմածիկ Ռսի կենացը»…

Մոտ կես ժամ անց Վանիկը նորից խանութ է գնացել, ցանկացել է ևս մի շիշ օղի գնել, բայց վաճառողը նրան մերժել է ու խանութը փակել…

Գյուղացիների խոսքով՝ հաշմանդամ Սամվել Ջուլհակյանը բնավորությամբ եղել է հանգիստ, շփվող մարդ…
Վանիկ Ջուլհակյանը ճանաչվել է մեղսունակ: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ նա տառապում է խրոնիկ ալկոհոլիզմով:

Փորձաքննության ժամանակ Վանիկը «միօրինակ կրկնել է, թե խմած վիճակում չի հասկանում, թե ինչ է անում, դեպքի մանրամասները չի հիշում, իր ապրելը միտք չունի, ինքը ոչ մեկին պետք չէ, ամաչում է նայել մարդկանց աչքերին, դարձել է «հայրասպան»:

Փորձաքննության ժամանակ ևս Վանիկ Ջուլհակյանը փոքր սայրով ինքնավնասումներ է կատարել աջ և ձախ նախաբազուկներին:
Ընդհանուր իրավասության դատարանը Վանիկ Ջուլհակյանին մեղավոր է ճանաչել հորը դիտավորյալ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 11 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2013 թվականի սեպտեմբերի 5-ից:
Վանիկ Ջուլհակյանի նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժում ալկոհոլամոլությունից՝ ըստ պատիժը կրելու վայրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում