Thursday, 25 04 2024
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Աշնանը հասունանում է խոշոր քաղաքական ցնցում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը

 -Տիկին Խառատյան, վերջին շրջանում քաղաքացիական շարժումներում անկում է նկատվում: Եթե վերջին տարիներին քաղաքացիական շարժումները՝ ի դեմս Թռչկանի, Մաշտոցի պուրակի, 100 դրամի, հիմա Աֆրիկյանները, «Դեմ եմ»-ը, պայքարի պիկից հետո անկում են ապրում: Ինչո՞վ է, ըստ Ձեզ, պայմանավորված:

 -Ճիշտն ասած՝ ես չէի ասի, թե անկում կա, մյուս կողմից՝ չէի ասի, որ ձեր թվարկած քիչ թե շատ դրական լուծումների դրական շարքը ցույց է տալիս քաղաքացիական ըմբոստության և իշխանության հարաբերությունների մեջ էական փոփոխություն: Եթե հիշենք ձեր թվարկած շարքը, որպես կանոն՝ պետք է համեմատել այդ շրջանի հասարակական իրական ընդվզում առաջացնող երևույթներից որն է զոհում իշխանությունը հանուն ինչի: Այսինքն՝ այնպես չէ, որ ըմբոստության մի քանի խնդիրների մեջ իշխանությունը զոհաբերում է իր նկատառումով առավել ոչ նշանակալին: Օրինակ՝ 100 դրամից անմիջապես հետո պետք է լիներ գազային խնդիրը, ո՞րը պետք է ընտրեր իշխանությունը: Իշխանությունը ժամանակավոր թողեց այն, ինչ իր համար նվազ կարևորություն ուներ առավել կարևորի համար և դրանով ինչ-որ իմաստով ջլատվում է քաղաքացիական ակտիվության ընդհանրացումը, քանի որ մի քանի ճակատով տարբեր խնդիրների համար փոշիանում է ըմբոստությունը: Մաշտոցի պուրակի դեպքում դուք շատ լավ գիտեք, որ ընտրությունից անմիջապես առաջ էր, իշխանության համար ընտրությունից առավել կարևոր ոչինչ չկար և շատ հեշտ էր զոհաբերել մի քանի անհատի կիսաերկաթյա դեռ նույնիսկ չկառուցածը հանուն ընտրության արդյունքի: Կենսաթոշակային նոր օրենքը իշխանության համար առավել կարևոր օրենքներից մեկն է, որ պետք է ամեն գնով պաշտպանի: Չնայած թվում է՝ իբրև թե քայլեր են արվում լուծումներ գտնելու համար, բայց արդյունքում շատ հասկանալի է, որ որոշված ապահովագրական ընկերություններին որոշված գումաներ փոխանցելը կյանքի և մահու հարցի նման մի բան է դարձել։

Ես չեմ կարծում, որ մենք վերջին տարիներին ունեցել ենք քաղաքացիական շատ մեծ կամ նկատելի, կարևոր, վճռորոշ հաղթանակ կամ դրական լուծում, մենք ունեցել ենք իշխանության կողմից որոշ խնդիրների կիսազոհաբերում՝ հանուն իր համար ավելի կարևոր խնդիրների, իսկ այդ կարևոր խնդիրները մեծ հաշվով հասարակության համար շատ ավելի ցավոտ խնդիրներ են:

 -«Վճարում ենք 100 դրամ» ակցիայի ժամանակ ընտրություններ չկային, բայց հանրային մոբիլիզացիա կար: Չի ստացվո՞ւմ արդյոք, որ մինչև կրիտիկական զանգվածի չի հասնում, լսելի չի լինում հանրության ձայնը:

 –Ուղեվարձի խնդիրն ըմբոստացման իմաստով սահուն շարունակությունն էր ընտրություններից հետո դեռևս Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակային ընդվզման և դրա շուրջ հավաքված քաղաքացիների չբավարարված ըմբոստության, ցավոք, թե Րաֆֆու գլխավորած պրոցեսով և թե իշխանության վերաբերմունքից չբավարարված: Այսինքն՝ ըմբոստությունը գտնվում էր մի բարձրակետի վրա, երբ ըմբոստությունը մեծ թափ էր հավաքել շարունակվելու: Ուղեվարձի խնդիրը շատ ուղղակի և սահուն տրամաբանական շարունակությունն էր կրիտիկական հավաքված զանգվածի ըմբոստության մեկ այլ դաշտ վերատեղափոխման:

Ընդհանրապես ո՞րն է այն կրիտիկական զանգվածը, որը կարող է ազդել որոշման վրա, միևնույն ժամանակ պետք է նայել, թե խնդիրը, որի համար ինչ-որ իքս զանգված է հավաքվել, խնդիրների շարքում ո՞ր տեղում է լուծումների և հնարավոր զիջումների տրամաբանության իմաստով: Ակնհայտ էր, որ ընտրություններից հետո եղած հուզումից հետո, կիսաընկրկելուց հետո ուղեվարձի խնդրում հանկարծ գազի պայմանագիրը գնաց, բայց մեծ դժգոհության ալիք չհավաքեց, չնայած իր հետևանքներով պակաս ծանր չէր:

-Քաղաքացիական շարժումները իրենց առավելությունն են դիտարկում քաղաքականից դուրս իրենց դիտարկելը: Մասամբ ձախողված շարժումները չեն ստացվում, որ պայքարում են հետևանքների և ոչ թե պատճառների համար:

-Իրավացի եք, որ ընդհանրապես հետևանքների դեմ ենք մենք պայքարում: Անկեղծ ասած, հավանում եմ, որ քաղաքացիական շարժումները ջանում են իրենց հեռու պահել քաղաքական կուսակցություններից: Առիթ ունեմ բազմիցս համոզվելու, որ քաղաքական կուսակցությունները քաղաքական պայքարի ընթացքում բազմաթիվ խուսանավումներ, հետընթացներ են ունենում: Եվ այսօր այնպիսի իրավիճակ է, որ երբեմն որոշ մարդիկ ոչ այնքան անհիմն, պաշտոնապես քաղաքական ընդդիմություն կոչված քաղաքական կուսակցություններին, հատկապես պառլամենտականներին պակաս անվստահությամբ չեն վերաբերվում, քան մաքուր իշխանությանը: Ինչից խոսենք, եթե ՕԵԿ-ը իրեն հայտարարել է արմատական ընդդիմություն և հիմա շատ ռադիկալ է խոսում, քան նույնիսկ մինչև հիմա պառլամենտում ոչ մի ՕԵԿ-ի նման տարածքներ և առավելություններ չկազմած քաղաքական կուսակցությունները:

 

Ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում