Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհահռչակ Ռոնալդոն գնացել է Միլան համանուն թիմի հարձակվող Ալեշանդրե Պատոյի հետ հանդիպելու համար:
Goal.com-ի հաղորդմամբ, Ռոնալդոն ցանկանում է համագործակցել 21-ամյա հայրենակցի հետ: Ռոնալդոն արդեն հանդիսանում է Կակայի գործակալը և վերջերս հայտարարել էր, որ մեծ ցանկություն ունի վարել նաև Պատոյի գործերը: Բանակցությունները կսկսվեն վաղը: