Thursday, 28 03 2024
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա

Գյուղացին մթերելու խնդիր չի ունենա. իրավասուները վստահեցնում են, իսկ գյուղացին չի հավատում

Այս տարի Հայաստանի տարբեր մարզերում տեղացած առատ կարկուտի պատճառով, ինչպես հայտնի է, բերքը 90-100 տոկոսով ոչնչացվեց: Բայց որոշ մարզերում, որտեղ կարկուտ չի տեղացել, բավական լավ բերք կա, ինչը նշանակում է, որ գյուղացին շուտով բախվելու է մթերման հետ կապված խնդիրների: Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ այս հարցում խնդիրներ միշտ առաջանում են, չնայած նախապես տրված խոստումներին:

Գյուղացիների հետ մթերման պայմանագրեր են կնքվում, գին է սահմանվում, բայց վերջին պահին, երբ բերքը քաղված պատրաստ է լինում, այդ պայմանավորվածությունները այլ դաշտ են տեղափոխվում: Մթերող ընկերությունը սկսում է սակարկել, բանակցել, մերժել բերքը՝ ասելով, թե այն անորակ է, քաղցրություն չունի կամ չի համապատասխանում սահմանված չափորոշիչներին և այլն: Իսկ գյուղացին ստիպված չնչին կոպեկներով համաձայնում է հանձնել: Մթերողների այս տակտիկային գյուղացիներն արդեն ծանոթ են: Ապահովագրված չեն, որ այս տարի էլ այդ սցենարը չի կրկնվելու:

«Տո բոլորն էլ նույնն են: Ամեն տարի գալիս են, խոստումները տալիս են, մարդ ասում ա՝ էս ինչ լավ ա, դնեմ հաջորդ տարի դաշտս մեծացնեմ, բայց հենց գալիս ա խոստումները կատարելու ժամանակը, լրիվ ուրիշ բան ա ստացվում: Մեր բերքի մթերումից սկի ջրի վարձը դուրս չի գալիս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժգոհեց Վայոց ձորի Աղավնաձոր համայնքի բնակիչներից մեկ: Նրա խոսքերով՝ անգամ իրավասու մարմինների նախապես տված խոստումները երաշխիք չեն, որ մթերումները նորմալ ընթացակարգով կկատարվեն ու գյուղացին հերթական անգամ իր չարչարանքի դիմաց կոպեկներ չի ստանա: «Հենա՝ ամեն տարի գալիս են, նախարարն ա գալիս, նախագահն ա գալիս, խոստանում են, որ մթերումը նորմալ կկազմակերպվի, բայց դրանից ի՞նչ, բան չի փոխվում: Էլի վերջին պահին ասում են խաղողդ քաղցր չի, որակ չունի, զիբիլ ա, ու տենց անուն կպցնելով՝ 200 դրամը դառնում ա 150-100, մեկ-մեկ էլ դրանից ցածր»,- դժգոհեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ անցած տարի աղավնաձորցիները, ի նշան բողոքի, փակել էին միջպետական ճանապարհը, քանի որ մթերող ընկերությունները՝ «Վեդի Ալկո»-ն և այլ ընկերություններ, հրաժարվում էին մթերել ավելի քան 2000 տոննա խաղողը: Այդ ժամանակ էլ ընկերությունները նախապես խոստացել էին մթերել, բայց վերջին պահին հրաժարվում էին:

«Վեդի Ալկո»-ի հետ այս տարվա պլանների հետ կապված մեզ զրուցել չհաջողվեց: Փոխարենը մթերման հետ կապված խնդիրներից զրուցեցինք ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալիկ Պետորսյանի հետ, ով վստահեցրեց, որ «այս տարի էլ, ինչպես նախորդ տարի, մթերման հետ կապված որևէ խնդիր չի լինի: Գյուղացին իր ապրանքը իրացնելու հարցում ոչ մի խնդիր չի ունենա»,- ասաց նա: Պետրոսյանը նշեց, որ Արմավիրի մարզում բավական լավ բերք կա, և «ՄԱՊ» ընկերությունը պլանավորում է այս տարի անցած տարվա համեմատությամբ 50 տոկոսով ավելացնել մթերման ծավալները: Պետրոսյանը նշեց նաև, որ արդեն գյուղացիների հետ մթերման պայմանագրերը կնքել են, և պատրաստվում են սեզոնին:

«Արդեն իսկ շուրջ 10 հազար տոննա գյուղմթերքի մթերման պայմանագրեր ունենք կնքած: Ընդ որում, գնային առումով՝ ավելի շահեկան գյուղացում համար: Օրինակ՝ պոմիդորի մթերումն անցած տարվա համեմատությամբ թանկացել է 15 տոկոսով, իսկ մնացած գյուղմթերքը՝ մինչև 30 տոկոսւվ: Այս տարի պոմիդորը մթերվելու է այնպիսի գնով, որ վերջին 20 տարում նման գին չի եղել, այսինքն՝ 40 դրամով՝ անցած տարվա 35-ի փոխարեն: Ես վստահեցնում եմ, որ մեր մարզի հետ կապված ոչ մի պրոբլեմ չի լինելու»,- վստահեցրեց Ալիկ Պետրոսյանը՝ հավելելով, որ, բնականաբար, մթերված լոլիկից արտադրված տոմատը ևս կթանկանա: «Բնականաբար, ամեն ինչ թանկանալու է»:

Ինչ վերաբերում է խաղողի մթերմանը, ապա Ալիկ Պետրոսյանն այս դեպքում էլ վստահեցրեց, որ բերքը շատ նորմալ է, մթերումն էլ նորմալ կիրականացվի, իսկ գյուղացին վերը նկարագրված իրավիճակի առաջ չի կանգնի: «Խաղողի դեպքում էլ պայմանագրերը կան արդեն: Մեզ մոտ ամենացածր գինը պայմանագրով 145 դրամն է: Անգամ 200 դրամով ենք ընդունել արենի տեսակը: Իսկ եթե ասում եք՝ ցածր գնով է մթերվում, ուրեմն անորակ է եղել: Դուք միշտ խոսում եք գնի, բայց ոչ երբեք որակի մաիսն: Եթե էդ խաղողը թափելու բան է եղել, ուրեմն պետք է մթերեի՞նք: Իսկ նորմալ, մաքուր խաղողը ՀՀ-ում 145 դրամից պակաս չի եղել: Դրանից ցածր ով ինչ խոսում է, սուտ է խոսում»,- նկատեց ՄԱՊ-ի սեփականատերը:

Ընդ որում, նա հերքեց խոսակցությունները, թե իր ընկերությունը դադարեցրել է գինու և կոնյակի մասով արտադրությունը: «Կամպանիան շարունակում է աշխատել: Եթե նույնիսկ այսօր էլ որոշվի դադարեցնել գինի, կոնյակ արտադրելը, ապա 3 տարի հետո նոր դա հնարավոր կլինի, քանի որ պայմանագրեր կան ընկերություններ հետ, աշխատողներ և այլ հարցեր: Ընդհակառակը, այդ մասով մենք աշխատում ենք, որ արտահանման ծավալներն ավելացվեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում