Thursday, 25 04 2024
12:27
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում

Սերժ Սարգսյանի հայտարարությունն ուշացած է, մեղավորն ինքն է ու իր շրջապատը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։

-Պարոն Եղիազարյան, օրերս Սերժ Սարգսյանը Բուենոս Այրես կատարած այցի ժամանակ հարցազրույց է տվել, որումմտահոգություն է հայտնել, թեցավալի է այն իրադրությունը, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Արդյոք սա ուշացա՞ծ հայտարարություն չէր Սերժ Սարգսյանի կողմից:

-Այն, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում վերջին երկու տարիներին արցախյան խնդրի շուրջ, շատ ցավալի է: Հատկապես Ռուսաստանի վարքագիծը պետք է շուտ արձագանք ստանար և՛ նախագահի, և՛ քաղաքական ուժերի կողմից, որոնք պարտավոր էին մեծ աղմուկ բարձրացնել: Արդեն մեկուկես տարի է՝ պարզ է դառնում մի բան՝ մեր ձեռքից մեր Արցախը, մեր սրբությունը ուզում են խլել: Կանցնեն տարիներ, գուցե հարյուր տարի հետո մարդիկ կանդրադառնան այս վիճակին, երբ սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով ուզում են չապրել Արցախի խնդրով: Մարդկանց ոչ ոք չի բացատրում, որ եթե այսօր իշխանություն, ժողովուրդ և կուսակցություններ տարանջատված են, դա չի նշանակում՝ մենք Արցախը պետք է թողնենք բախտի քմահաճույքին: Այո, Սերժ Սարգսյանի հայտարարությունն ուշացած է, մեղավորը ինքն է, իր շրջապատը, քանի որ ժողովուրդ- նախագահ համատեղ հանդես չեն գալիս։ Այդ արձագանքին պետք է հետևեր հանրահավաք, ժողովուրդը պետք է ասեր՝ դուք զինում եք նրանց, վտանգում եք մեզ, մենք վերջապես դաշնակի՞ց ենք թե՞ ոչ: Թե այնպիսի դաշնակից են, ինչպես 15, 18, 20 թվականներին, երբ միլիոնուկես մարդ զոհվեց, մեզ կանգնեցրին փաստի առաջ, մեզ կոտորեցին, և հիմա նույնը շարունակվում է, այլապես մեզ այսպիսի դաշնակից պետք չէ, կամ էլ պարզեցրեք ձեր հարաբերությունները հայ ժողովրդի հետ:

Հայաստանը հայ ժողովուրդն է, մեր պետականության անվտանգությունը, մեր երեխաների վաղվա օրն է: Մի մոռացեք, որ այդպիսի դեպքերի ժամանակ զոհվելու են մեր երեխաները: Դրա համար այս ցավը միայն Սերժ Սարգսյանինը չէ, մեղավորը իհարկե Սերժ Սարգսյանն է, որ չի կարողանում ժողովրդի հետ համատեղ հանդես գալ գոնե արտաքին հարաբերություններում:

Ըստ Ձեզ, այս հայտարարությունից հետո ի՞նչ պետք է անել: Պե՞տք է արդյոք դիվերսիֆիկացնել մեր անվտանգությունը,թե՞ոչ:

-Այս իրավիճակից հետո մենք պարտավոր ենք արտաքին հարաբերություններում մեր կարգավիճակը ճշտել, մենք ընդամենը Ռուսաստանի ֆորպոստն ենք, Ռուսաստանի գաղո՞ւթն ենք, թե՞ դաշնակիցներ ենք: Եթե դաշնակիցներ ենք, ապա,որպես մեծ տերություն,իր զենքը վաճառելիս մեկին հինգ, մեկին վեց ավելիմեզ պետք է տա, որպեսզի Ադրբեջանի զենքըմեզ համար բացարձակապես վտանգ չներկայացնի, բայց մենք դա չենք տեսնում: Փոխարենը նրան էլ է տալիս, մեզ էլ, նրանք 8 միլիոն են, մենք ընդամենը երկու միլիոն ենք:

Երկրորդ՝ այս իրավիճակում նա ավելի լավ հարաբերություններ է պահում Բաքվի հետ: Կարծես Ռուսաստանի համար մենք համարվում ենք մի պետություն, միր ժողովուրդ, որը հնարավորություն չունի իր հարցերը ինքնուրույն լուծելու, ինքնուրույն ապրելու: Այդպիսի ժողովրդի հետ լուրջ չեն վարվում: Եվ մենք նախևառաջ այնպես պետք է անենք, որ չկրկնվեն Ղարսի, Էզրումի, 15 թվականի պատմությունները: Եվ պետք չէ մեղավորներ փնտրել, մեղավորը մենք ենք, և շուտափույթ ամեն ինչ պետք է կարգի բերվի:

Նախագահի շրջապատում մարդիկ կան, որոնց գերտերությունները շատ լավ ճանաչում են,և դրա համար լուրջ չեն ընդունում, քանի որ,ինչպես ասում են՝ ասա ով է ընկերդ, ասեմ՝ով ես դու: Երբ ժողովուրդը նախագահի հետ ամբողջական մի մարմին չէ, այսպիսի պետությանը ոչնչացնելը շատ հեշտ է:

-Ովքե՞ր պետք է շրջապատեին Սերժ Սարգսյանին, որ այսքան խոցելի չլիներ:

-Սերժ Սարգսյանին պետք է շրջապատեին այն մարդիկ, ովքեր իսկապես ապրում են հայրենիքի ցավով: Անկախությունից 22 տարի անց եթե մենք չենք կարողանում տարբերակել ազնիվն անազնիվից, արժանավորնանարժանից,մենք չենք կարող լավ երկիր կառուցել: Մենք առաջին հերթին այդ մարդկանց պետք է գտնենք, և դա այդքան հեշտ է:

 

Ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում