Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Դավիթ Շահնազարյան. «Հայաստանը ընդունել է, որ գտնվել եւ գտնվում է պատերազմի մեջ Ադրբեջանի հետ»

Այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված` Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ եռակողմ հռչակագրին՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը ուշադրություն հրավիրեց մի կարեւոր փաստի վրա. «Դրական է այն, որ հռչակագիրը ունի հումանիտար ուղղվածություն, բայց այդ հռչակագիրը ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի համար ունի շատ վտանգավոր քաղաքական եւ միջազգային իրավունքի տեսակետից` իրավական բովանդակություն: Նախագահների մակարդակով ստորագրվել է մի փաստաթուղթ, որով Հայաստանը ընդունել է, որ գտնվել է եւ գտնվում է պատերազմի մեջ Ադրբեջանի դեմ: Ցավոք սրտի, այս փաստաթղթով շատ դժվար է դա վիճարկել: Ընդ որում` պատերազմի երրորդ կողմ չկա՝ ըստ այդ հռչակագրի: Եթե երկու պետություններն ամենաբարձր մակարդակով պայմանավորվածության են գալիս ռազմագերիների հարցում, սա պարզապես նշանակում է, որ նրանց միջեւ եղել է եւ կա պատերազմ` այստեղից բխող քաղաքական եւ իրավական բոլոր ծանր հետեւանքներով»: Աննախադեպ փաստաթուղթ համարելով Աստրախանի հռչակագիրը՝ Դ.Շահնազարյանը հավելեց, որ «ռազմագերին» միջազգային իրավունքով հստակ սահմանված ձեւակերպում է, դա վերաբերում է միայն պատերազմող երկրներին, եւ նույնիսկ այն չնչին հնարավորությունները, որոնք մնացել էին Լեռնային Ղարաբաղը` բանակցությունների սեղանին վերադարձելու, Աստրախանի հռչակագրով, ըստ Կոնգրեսի ներկայացուցչի, «արդեն գոյություն չունեն»: Դ.Շահնազարյանը նշեց նաեւ, որ Ադրբեջանն Աստրախանի փաստաթղթով ստացել է շատ լուրջ ձեռքբերում, ավելին, քան մինչ այժմ ընդունված մյուս հայտարարություններն էին:
«Առաջին լրատվականի» դիտարկմանը, որ բանակցող կողմերը մշտապես էլ հայտարարել են, որ գտնվում են` ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ իրավիճակում, հետեւաբար Աստրախանի հայտարարությունը որքանո՞վ կարելի է անակնկալ համարել, Դ.Շահնզարյանը պատասխանեց. «Կողմերը բազմաթիվ իրարամերժ հայտարարարություններ են արել: Սա լրջագույն փաստաթուղթ է: Երկրորդը` հակամարտության ամբողջ էությունը 1998-ից սկսել է խեղաթյուրվել եւ այս փաստաթղթով սկսվում է մի նոր, շատ ավելի ծանր փուլ: Ամբողջովին վերցնելով պատասխանատվությունը այս փաստաթղթով` Հայաստանը հայտարարում է, որ` այո, Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց հետ պատերազմել են, կա ռազմագերիների խնդիր եւ պատերազմը մինչեւ հիմա մնում է, այսինքն` ընդհանրապես Լեռնային Ղարաբաղը՝ որպես սուբյեկտ, այս փաստաթղթով արդեն իրավականորեն վերացվում է »:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում